Մարդուն փորձնական ճանապարհով ճանաչելու համար կախված հանգամանքներից փորձում եմ հետևյալ տարբերակներից որևէ մեկը, կամ մի քանիսը.
- Արգելափակում եմ
- Ջնջում եմ գրառումները
- Խմբագրում եմ ստորագրությունը
- Տուգանային միավոր եմ տալիս
- Բացատրական նամակ եմ գրում
- Վարկանիշ եմ տալիս
- Մոդերատորություն եմ առաջարկում
- Հանում եմ մոդերատորությունից...
սա անշուշտ կատակ էր՝ լրջության տարրերով: Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր խոսքափոխանակում մարդու հետ նաև ծառայում է նրան ճանաչելուն կամ լրացուցիչ ճանաչելուն: Էքստրեմալ պայմաններում, ասում են, ավելի իրական ես տեսնում դիմացինիդ... համաձայն չեմ, հաճախ այդ էքստրեմալ պայմաններում տեսնում ես ուրիշ մարդու, ոչ այն մարդուն, ով է ինքը: Էքստրեմալ պայմանները կարող են ամբողջովին փոխել ոչ միայն դիմացինիդ, այլև քեզ ու դու ինքդ քեզ ներկայացնես այլ տեսանկյունից, անգամ դառնալով հիասթափության առարկա: Մինչդեռ մարդկանց հիմնական շփումը սովորական, առօրյա պայմաններում է ու պետք է մարդուն ճանաչել այդ պայմաններում, որպեսզի հենց այդ պայմաններում ճիշտ կազմակերպես նրա հետ շփումը: Իսկ առօրյա պայմաններում ճանաչելու համար պետք է ընդամենը անել այն, ինչ անում ես. խոսել, կատակել, բարկանալ, գոռալ վրան, ժպտալ, կոմպլիմենտ անել, նվեր տալ, հրավիրել ծնունդի, հրավիրել այլ խրախճանքի, նրա հետ միասին գնալ հիվանդ ընկերոջն այցելության և այլն, և այլն, և այլն...
հ.գ. օֆֆֆֆ, ինչքան եմ սիրում դատարկաբանել![]()
Էջանիշներ