Ես մոռացա գրառմանս մեջ նշել, որ ինքս չեմ համարում, որ պետք է քայլեր ձեռնարկել մարդուն ճանաչելու համար: Երբ ես նշեցի առօրյա պայմանները, որոնք օգնում են մարդուն ճանաչել, նկատի ունեի միայն այն, որ այդ ամենի ընթացքում ակամա ճանաչում ես, կազմում պատկերացում նրա անձի, բնավորության, հոգեբանության, աշխարհայացքի ու այլնի մասին: Այդքան բան: Պետք չէ խնդրին ավելորդ ուշադրություն դարձնել:
Էջանիշներ