Մոդերատորական. Թեմայի վերջին 9 թեմայից դուրս փոխանակված ինֆորմացիաները ջնջվել են:
Մոդերատորական. Թեմայի վերջին 9 թեմայից դուրս փոխանակված ինֆորմացիաները ջնջվել են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մորզեի այբուբենի հետ համեմատությունը տեղին չէր, քանի այն պարզապես այբուբեն է, և եթե հայերեն տառերի փոխարեն գրես նույն միտքտ հայերեն սակայն օգտագործելով Մորզե պապիկի հնարած կետիկներն ու գծիկները նույն միտքը արտահայտելու համար դրանից ոչինչ չի փոխվի ... դե չհաշված այն, որ քննությունների *ամանակ մի քանի անգամ օգտվել ենք դրանից իրար օգնելու համար ...
Խոսքս ավելի շատ ոչ թե գրավոր խոսքի մասին էր, որը հիմնականում մեկից շատին ուղվածություն, այլ մեկից մեկին կամ պարզապես բանավոր զրույցի մասին ...
Օրինակ չբերեմ, բայց հաստատ գիտեք, որ կան բառեր, կամ արտահայտություններ, որոնք նույն ռուսերենում շատ ավելի կարճ կամ իմաստային առումով շատ ավելի ճիշտ են վերարտադրում այն միտքը, որով ուզում ենք կիսվել դիմացինի հետ ... այս դեպերում ար*ի արդյոք օգտագործել ոչ այնքան ճիշտ իմաստով, բայց լիար*եք ճիշտ գրականով ձևակորպված արտահայտությունը:
Իմ կարծիքով զրույցի մեջ առաջնային իմաստ է կրում հենց իմաստը, և հետո նոր, այդ իմաստի տեսքն ու գրականորեն ճիշտ լինելը, դե իհարկե այն դեպքում երբ այդ իմաստի արտահայտման ձևը զրուցակիցներին միար*եքորեն հասկանալի է ...
?
Լիովին հասկանում եմ ու ընդունում քո ռացիոնալիստական տեսակետը: Մորզեի այբունելի օրինակը բերեցի՝ պատասխանելով «պարսերին» ու «անալիզատորներին»: Բնականաբար՝ յուրաքանչյուր լեզուն էլ ունի իր առավելություններն ու թերությունները՝ խոսքային այլևայլ իրադրությունների ժամանակ: Ես կարող եմ հասկանալ, եթե դու ռուսերեն կամ անգլերեն բառ օգտագործես խոսքիդ մեջ՝ հայերենում դրա լիակատար համարժեքի բացակայության պատճառով: Բայց չեմ ընդունի և դեմ կլինեմ, եթե հայերենի նույնարժեք բառը թողած՝ ռուսերեն ձևակերպես ասածդ: Ինչպես նաև չեմ ընդունում կիսահայերեն-կիսառուսերեն, երկու լեզուների տեսանկյունից էլ կիսագրագետ նախադասությունները: Ինչ վերաբերում է խոսքի իմաստային բաղադրիչի գերակայությանը, ասեմ, որ կոնկրետ իմ դեպքում խիստ քիչ են այն իրադրությունները, երբ ես ուզում եմ ասել մի բան, և հայերենի հնարավորությունները սահմանափակում են իմ խոսքը: Բառ չիմանալն ու բառ չլինելը տարբեր բաներ են (ինքս նաև թարգմանիչ եմ ու աշխատանքի ընթացքում բազում տեքստերի եմ բախվել՝ թե՛ գրական և թե՛ տեխնիկական-մասնագիտական: Թարգմանել եմ նաև ռուսերենից և ռուսերենի ու ասեմ, որ հայերենից ռուսերենի թարգմանելիս նույնքան հաճախ կարելի է հանդիպել բառերի կամ արտահայտությունների, որոնց ճշգրիտ իմաստը փոխանցելու համար ռուսերենին ինչ-որ բան չի հերիքում):
DIXIcarpe noctem
Այո, լիովին համաձայն եմ… սակայն ինքս լինելով, կամ ավելի ճիշտ ինքս ինձ համարելով ավելի շատ տեխնիկական և համակարգչային(իդեպ՝ ըստ ինձ այս բառը հենց ոչմի ընդհանրություն չունի կոմպյուտերիների հետե ...) աշխարհի մարդ, ու շփվելով ինձ քիչ թե շատ նմանների հաճախ հանդիպում եմ այսպիսի մի իրավիճակի երբ հայերեն ասված մի քանի բառից բաղկացած արտահայտությունը կարելի է թարգմանել երկուսիս ել լավ ծանոթ ռուսերեն, անգլերեն կամ այլ լեզվին պատկանող որևէ այլ բառով, ունենալով լիար*եք հայերեն տարբերակը, որը մի քանի անգամ երկար է ու մեր մեջ ասած անհամեմատ ավելի անսովոր է հնչում:
Մի հարցել, հայաստանում անցկացվող «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ:» խաղի տարբերակը միշտ անցնում է բացառապես ռուսերենով ... մի անգամ փորձ եղավ հարցերը թարգմանել թեկուզ և *ողովրդական, բայց հայերենի: Որպես արդյունք հստակ իմանալով պատասխանը ճիշտ տրված պատասխանների քանակը նվազեց մոտ երկու անգամ ... Համաձայն եմ՝ գուցե սովորության հարց է, կամ գուցե խաղը ինքնին ռուսերենից և ռուսներից եկած է, ինչպես նաև հարցերի մեծ մասը և հենց դա է հանդիսանում այդ տարբերության պատճառը:
p.s. մի քիչ մտածելուց հետո կարծում եմ, որ հայերենով հարցերին պատասխանելու դ*վարությունը հենց ինձ մոտ կապված է առաջին հերթին ինտելեկտուալ ինֆորմացիաի դեպի ինձ ուղված հոսքի բացառապես ռուսերեն կամ անգլերեն իլնելով ... դե ինտերնետից ...
?
Հայերեն նոր բառերի անսովորության մասին. 20-րդ դարի սկզբում Տերյանը ահավոր քննադատում էր «վերարկու» նոր բառը՝ այն համարելով շինծու ու տարօրինակ՝ «պալտո»- հետ համեմատ: Թումանյանը չէր ընդունում «հեծանիվ» բառը՝ ասելով, որ ինչու՞ էն կարգին «վելոսիպեդը» թողած՝ «հեծնելու անիվ» պիտի ասենք: Ասածս ինչ է. ցանկացած նոր բառի՝ ընդունվելու և սովորական դառնալու համար ժամանակ է պետք, ընդ որում՝ շատ: Պետք է անընդհատ գործածվի, որ սովորական դառնա: Մի տասը տարի առաջ ոչ ոք չէր ասում «ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով», ասում էին՝ «ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեա»: Իսկ հիմա՞. նորմալ բառ է: Իսկ իսկապես կեղծ ու շինծու բառերը ոչ մի շանս չունեն ապրելու, էսպես թե էնպես ռացիոնալ մտածողությունը դրանց դուրս է գցելու լեզվից: Էնպես որ՝ հիմա մեզնից պահանջվում է մենակ մեր ուժերի ներածի չափով խուսափել ակնհայտ օտարաբանություններից ու օգտագործել նոր, ընդունելի բառերը: Ինտերնետը ինչքա՞ն ժամանակ է, ինչ Հայաստան է մտել: Մի 15-20 տարի՞: Բայց արի ու տես, որ «քաշել» բառի նոր իմաստը՝ to download, արդեն էնքան է մտել լեզվի մեջ, որ վուլգար՝ ժողովրդական է համարվում, ու արդեն փորձում են ինչ-որ «բեռնել»-ներ հորինել, ինչը իմ կարծիքով սխալ է ու սովորական բառապատճենում՝ калька է անգլերեն համարժեքից: Մի խոսքով՝ ժամանակ է պետք: Լեզվաբանության տեսանկյունից՝ կարճ, մարդկային կյանքի տեսանկյունից՝ մի քիչ ավելի երկար:
DIXIcarpe noctem
Շատ ճիշտ է, ... այդպիսի շինծու է ինձ հիմա թվում որոշ լեզվաբանների կողմից ընդունված տերմին բառի հայկական տարբերակը որպես «եզր»: Հա, հասկանում եմ, բառացի, գուցե եւ իմաստային թարգմանություն է լատիներենից, կամ նման այլ լեզվից ... բայց խիստ անհասկանալի է տեխնիկական գրքեր կարդալիս .... էլ չէմ ասում թե ինչ է դարնում այդ դեպքում ռուսական терминология բառի հայկական տարբերակը ...
Ու մեր մեջ ասած շատ սխալեմ համարում միջազգային բառերի արմատների փնտրումը, նրանց հետագա խիստ հայերեն թարգմանելու համար ...
Նույնիսկ Վատիկանը, մի քանի տարի առաջ որոշում կայացրեց լատիներենի մեջ (եթե չէմ սխալվում) նոր բառեր ավելացնելու համար, որոնք կնշանակեին այն առարկաները եւ երեւույթները, որոնք նախկինում չէն եղել, օրինակ՝ ինտերնետ, ավտոմատ լվացքի մեքենա եւ այլն ...
?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ