User Tag List

Նայել հարցման արդյունքները: Համարո՞ւմ եք ռուսերենը օտար լեզու:

Քվեարկողներ
87. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    55 63.22%
  • Ոչ

    32 36.78%
Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 289101112
Ցույց են տրվում 166 համարից մինչև 174 համարի արդյունքները՝ ընդհանուր 174 հատից

Թեմա: Ռուսերենը՝ որպես օտար լեզու

  1. #166
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսերենը ինձ համար ոչ օտար է, ոչ էլ մայրենի…
    Օտար լեզուն ինձ համար անգլերենն է, ֆրանսերենը, գերմաներենը և այլն…
    Իսկ մայրենին՝ հայերենը
    Մայրենի լեզուն զգում ես, իսկ օտարը՝ ոչ, իսկ ռուսերենը ավելի հակված է 1-ին տարբերակին, բայց միայն մասամբ…
    Եթե հեռուստաալիքների ռուսերեն կինոների փոխարեն լինեին, օրինակ` ճապոներեն կինոներ, դպրոցում ռուսերենին համարժեք անցնեին ճապոներեն, «Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է» արտահայտությունից հետո մի հատ էլ դրա ճապոներենը հնչեր, գուցե քո համար ճապոներենը լիներ ռուսերենի նման` ոչ մայրենի, ոչ օտար:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (27.09.2009), dvgray (27.09.2009)

  3. #167
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հեռուստաալիքների ռուսերեն կինոների փոխարեն լինեին, օրինակ` ճապոներեն կինոներ, դպրոցում ռուսերենին համարժեք անցնեին ճապոներեն, «Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է» արտահայտությունից հետո մի հատ էլ դրա ճապոներենը հնչեր, գուցե քո համար ճապոներենը լիներ ռուսերենի նման` ոչ մայրենի, ոչ օտար:
    Շատ հնարավորա, մեկ էլ եթե 1920-1991 թթ. մենք գտնվեինք Ճապոնիայի տարածքում

  4. #168
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    "Կամ մայրենի, կամ օտար" ուլտիմատումը չեմ ընդունում:
    Ռուսերենը ինձ համար մայրենի լեզու չէ: Սակայն ես չեմ կարող համարել մի լեզու օտար, որով խոսելիս բացառապես մտածում եմ այդ լեզվով, այլ ոչ թե հայերեն մտածում, հետո թարգմանում: Ակցենտով եմ խոսում, երբեմն սայթաքում եմ, որոշ բառեր չգիտեմ, բայց դա էությունը չի փոխում:
    Մի քիչ կոպիտ համեմատություն անեմ: Ոնց որ հայերենը քույրս լինի, ռուսերենը` կինս: Հիմա ինչ անենք, որ կնոջս փոքրուց չեմ ճանաչում, արյունակից էլ չէ, հո որպես օտարի չե՞մ վերաբերվելու:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    prof-de-Francais (02.09.2010), Yevuk (26.09.2009), Կաթիլ (08.11.2009), Հայուհի (16.06.2010)

  6. #169
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հնարավորա, մեկ էլ եթե 1920-1991 թթ. մենք գտնվեինք Ճապոնիայի տարածքում
    Չեմ կարծում, թե այդ թվականները այդքան լավ ես հիշում:

  7. #170
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, թե այդ թվականները այդքան լավ ես հիշում:
    91-ին նոր ծնվում էի, բայց այդ տարիները շատ լավ հիշում են իմ ծնողներս ու տատիկս ու պապիկս, իսկ ինձ նրանք են մեծացրել ու դաստիարակել

  8. #171
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Ռուսերենը օտար չեմ համարում, ոչ էլ կարող եմ, քանի որ ինքս ծնվածս օրվանից ռուսերեն եմ խոսել ու մեծացել եմ ռուսախոս ընտանիքում: Իսկ հայերեն սկսել եմ սովորել բակի երեխաներից ու դպրոցից: Չնայած հայերեն էլ արդեն վատ չեմ խոսում, ինչպես տեսնում եք:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայուհի (16.06.2010)

  10. #172
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    հետաքրքիր է. որ … այսօր պատահաբար զրուցուրմ էի հենց այս թեմայով իմ լիբանանահայ ծանոթներից մեկի հետ: Ինքը էսպես ասած "ոխերիմ //" դաշնակ է երեխա ժամանակից, բայց դա էական չէ: Մաքուր. շատ ավելի մաքուր, քան մեր Երևանում մեծացած ռուսախոս ազգակիցները խոսում է հայերենից բացի նաև արաբերեն ու թուրքերեն: Տեղյակ են լավագույնս արաբական ու մասամբ թուրքական մշակույթին ու նիստ ու կացին: Եթե նրանց արաբերեն խոսալը լսես, ապա չես մտածի որ հայեր են: բայց իմ հարցին ՝ մայրենիի հետ կապված, մի վայրկայն առանց տատանվելու պատասխանեց, որ արաբերենը ինձ ինչ՞ մայրենի: /Իսկ թուրքերենի մասին խոսալն անգամ ավելորդ էր /
    Ժողովուրդ ջան: Էսքան օտարամոլ մի եղեք: Ընդանրապես …մոլ մի եղեք
    Ազատ ապրեք, ազատ մտածեք, ազատվեք ամեն մի մոլիությունից

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    h.s. (28.09.2009), StrangeLittleGirl (07.11.2009), Հայկօ (27.09.2009), Մենուա (22.01.2010), Ֆոտոն (27.09.2009)

  12. #173
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Միանշանակ օտար լեզու է:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #174
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ռուսերենը՝ որպես օտար լեզու

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    "Կամ մայրենի, կամ օտար" ուլտիմատումը չեմ ընդունում:
    Ռուսերենը ինձ համար մայրենի լեզու չէ: Սակայն ես չեմ կարող համարել մի լեզու օտար, որով խոսելիս բացառապես մտածում եմ այդ լեզվով, այլ ոչ թե հայերեն մտածում, հետո թարգմանում: Ակցենտով եմ խոսում, երբեմն սայթաքում եմ, որոշ բառեր չգիտեմ, բայց դա էությունը չի փոխում:
    Մի քիչ կոպիտ համեմատություն անեմ: Ոնց որ հայերենը քույրս լինի, ռուսերենը` կինս: Հիմա ինչ անենք, որ կնոջս փոքրուց չեմ ճանաչում, արյունակից էլ չէ, հո որպես օտարի չե՞մ վերաբերվելու:
    Այ քեզ բան... Ես էլ անգլերեն խոսելիս հայերեն չեմ մտածում, չեմ թարգմանում: Հաճախ նույնիսկ հակառակն է լինում. հայերեն խոսելու համար անգլերենից եմ թարգմանում: Անգլերեն դասախոսի մոտ չեմ սովորել, այլ սովորել եմ միջավայրում ապրելով: Բայց, միևնույն է, անգլերենն ինձ համար օտար լեզու է, ինչպես ռուսերենը ու մնացած բոլոր լեզուները: Իմ մայրենին հայերենն է և վերջ:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (08.11.2009), Մենուա (22.01.2010), Ռուֆուս (08.11.2009)

Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 289101112

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու
    Հեղինակ՝ anslov, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 17.12.2020, 02:16
  2. Ինչպես սովորել օտար լեզու
    Հեղինակ՝ Progart, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 16.07.2017, 22:11
  3. Ո՞վ ինձ հետ լեզու կսովորի
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 65
    Վերջինը: 12.12.2014, 23:49
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 16.07.2010, 21:26
  5. Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2010, 14:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •