Ուղղակի զարմանում եմ, ինչպես կարելի է պնդել, որ Ռուսերենը Օտար լեզու չի: Այդ լեզվի լավ իմացությունը դեռ բօլօրօվին չի նշանակում, որ այն օտար չէ, ու առհասարակ, կարծում եմ, որ մեր լեզուն պետք է մի փոքր ավելի հարգենք:
Այս հարցի շուրջ կարող եք կարդալ հոդվածս` հետրյալ բլոգում. http://hayastanyerkir.blogspot.com/
"Մտորումներ մեր լեզվի, խոսքի ու ազգային արժանապատվության մասին
Վերնագիրս տեսնողն անմիջապես կմտածի, որ սա հերթականն է այն հրապարակախոսական ընդզումներից` ընդդեմ օտարամոլության ու հանուն մեր լեզվի մաքրության: Սակայն այդպես չէ: Ուզում եմ անդրադառնալ ոչ թե հայոց լեզուն օտարաբանություններից մաքրելուն, որոնք անխուսափելի են զանկացած լեզվում, և որոնցից հայերենը առավելագույնս զուրկ է, այլ մեր լեզվի և ինքներս մեր նկատմամբ հարգանքին, ավելի ճիշտ` դրա բացակայությանը: Քայլեք Երևանով և կհամոզվեք, որ ճիշտ եմ ասում: Այցելեք հիմնարկներ, խոսեք մարդկանց հետ, մտեք սրճարաններ, և էլի կհամոզվեք, որ ասածս ճիշտ է:
Ինչու, ասացեք խնդրեմ, ինչու պիտի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում ռուսերեն ցուցանակները եթե ոչ գերազանցեն, ապա գոնե իրենց թվով չզիջեն հայերեններին: “Покупаю волосы… Крашу волосы, делаю меллировку…” Մի՞թե այդ ծառայություններից օգտվողները, կամ իրենց մազերը վաճառել ցանկացողները հայերեն չգիտեն: Ոչ, գիտեն… Ուղղակի հայերեն գրելը “պրեստիժնի” չէ: Հայերենը գործածել չցանկացողների հետ վեճերի ժամանակ նրանց բերած հիմնական հիմնավորումներից մեկն է լինում` “ռուսերենը ավելի հարուստ լեզու է”: Խորին հիացմունք եմ տածում ռուսերենի հարստության ու գեղեցկության նկատմամբ (ի դեպ, այդ լեզվին շատ լավ տիրապետում եմ): Սակայն չեմ ուզում երկարացնել և խոսել նաև մե՛ր դարավոր ոսկեղենիկ լեզվի ճոխության, Նարեկցու ու Չարենցի մասին: Այցելեք հայ գրականության ցանկացած դասախոսություն և կլսեք այդ ամենը: Եւ նույնիսկ եթե մի կողմ դնենք Նարեկացուն ու Չարենցին, մի՞թե մեր լեզուն այդաստիճան աղքատ է, որ դրանով հնարավոր չէ արտահայտել այն պարզագույն միտքը, որ ոմն մեկը ցանկանում է գնել մեկ ուրիշի մազերը, կամ դրանք ներկել, կամ այլ փորձությունների ենթարկել…" (Շարունակությունը տես բլոգում)




Մեջբերել
Էջանիշներ