Մեջբերում Արիադնա-ի խոսքերից Նայել գրառումը
Դիվ, քեզ հետ համաձայն եմ, բայց ինձ թվում ա էրեխեքի մոտ դա կոմպլեքսներից են, մեր էրեխեքը միշտ էլ էդքան ազատ չեն էղել, բայց հիմա, որ նայում եմ, շատ են փոխվել, մեր սերունդի հետ համեմատած, շատ ավելի ազատ են, թեկուզ երգել պարելը, միայն խոսելը չէ, էդ երևի ազգային դաստիարակության խնդիր ա, ոչ թե լեզվամտածողության։
Չեմ կարծում, թե ոչ գրագետ խոսելն ազատ լինել–չլինելուց է կախված։ Համենայնդեպս, ես չեմ նկատել, որ ներկայիս սերունդն ավելի գրագետ է խոսում, քան նախորդը։ Չգիտեմ, գուցե ուղղակի դժվար է համեմատելը, կամ ես չեմ նկատել... Դժվարանում եմ պատճառը գտնել, բայց որ ներկայումս համարյա անսխալ հայերեն խոսող հայերը շատ քիչ են, դա փաստ է։ Ես ինքս ընդամենը մի քանի հոգու գիտեմ։ Ի դեպ, կյանքը ցույց է տալիս, որ բարձրագույն կրթությունը, որքան էլ տարօրինակ է, այս հարցում գրեթե ոչնչով չի օգնում...
Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին կամ արվեստագետներին, կարծում եմ նրանից է, որ հիմնականում ռուսական կրթություն ունեն, կամ էլ պարզապես կրթություն չունեն, ասենք եթե քաղաքական գործիչը դիվիդենտին DVD ա ասում, էդտեղ հեչ կապ չունի իր հայերեն ռուսերեն խոսելը, պարզապես ինքը անգրագետ է, որը քաջ Նազարի բախտով հասել է էդ պաշտոնին։
Չէ, պատկերացրու, որ հայկական կրթություն (բարձրագույն) ունեցողներն էլ են հիմնականում անգրագետ խոսում։