Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Փառք Աստծու, հիմա ո՛չ անգլերեն ֆիլմեր ու հաղորդումներ նայելու խնդիր կա (համենայն դեպս՝ Երևանում), ո՛չ էլ՝ նույնիսկ ճապոներեն: Փնտրողը գտնում է, ցանկություն լինի: Իսկ էդ ռուսերեն ալիքներից ոչ մի օգուտ չկա. լիքը (մանավանդ ջահել) մարդ կա, որ նայում է ու կեսն էլ չի հասկանում: Նաև՝ «Фабрика звезд»-ը, ասենք, քննության ժամանակ հոլովներ կամ Դոստոևսկի պատմելիս չի օգնի:

Ավելացվել է 3 րոպե անց


Քեզ լիքը պլյուսներ: Մեռա համալսարանում ուսանողներիս գլուխը մտցնելով, որ եթե հայերեն չիմացաք, ինչքան ուզում եք՝ օտար լեզու իմացեք, չե՛ք կարողանալու թարգմանել: Գնացեք հայերե՛ն կարդացեք, սովորե՛ք ախր: Մեկ է՝ չեն հասկանում: Հայերենը ոմանց համար «ստինքստինքյան» իմացվցած ու ջոգվցված հասկացություն է:
փնտրողը հնարավոր չէ որ չգտնի, պարզապես խոսքը դրա մասին չէր, ... իսկ ռուսական ալիքները չնայած Դոստոևսկի պատմելիս չէն օգնի, սակայն շատ կոգնեն ու շատ օգնում են ռուսերենը մանկուց մարդու մեջ մցնելով…

գրածիտ երկրորդ մասով միանշանակ համաձայն եմ… ու հենց դա է պատճառը նրա, որ հայտնվում են «մարդ - թռչող մուկ»(Batman - այս անունով ֆիլմ ինքս եմ տեսել, թերթերից մեկի մեջ մեկնաբանություն եր տպված ... ) և այլ նմանատիպ ֆիլմեր ..