Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Միանշանակ օտար: Ի դեպ, էս դեպքում օտարի հականիշը ո՞րն է, մայրենի՞: Չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը ռուսերենը երկրորդ մայրենի է համարում: Ես, օրինակ, կհամարեմ, երբ Հայաստանի բանկչության 100%-ը, Սփյուռքի հետ միասին, ջրի նման ռուսերեն չրթեն, ստարոսլավյանսկի հասկանան ու առավոտից իրիկուն «Գևորգ Մարզպետունու» հետ զուգահետ «Война и мир» կարդան:
ոչ, մայրոնին այս դեպքում օտար-ի հականիշ չէ, սակայն ռուսերենը նունիսկ քեզ համար օտար չէ, հակառակ դեպքում կլիներ «հին սլավոնական» և «Պատերազմ և ...»

Իսկ Գևորգ Մարզպետունին մի կողմ դրած, ինչպես նաև սփյուռքը, որը ըստ ինձ այստեղ անելիք չունի (հեռվից խոսելն ու խորհուրդ տալը շատ հեշտ է) կան շատ մեծ քանակի մարդիկ, որոնց կարդացած ռուսալեզու գրքերի քանակը մի քանի կամ մի քանի տասնյակ անգամ ավել է հայալեզու գրքերից, թեկուզ հենց այն պատճառով որ տեխնիկական գրականություն հայերեն լեզվեվ գոյություն չունի, դե իրարկե խոսքը չի գնում հատ ու կենդ իրենցից ոչինչ չներկայացնող և մենակ փող վաստակելու համար գրված՝ կարդա այստեղից այնտեղից գողացված ու մի կերպ թարգմանված գրքանման բրոշյուրների մասին ...