Կարծում եմ՝ 18–ից չափահաս համարելն ավելի ճիշտ է, թեև, իմ կարծիքով, երկու թվերն էլ զուտ պայմանականություն են։ Մարդ կա 16 տարեկանում արդեն չափահասի գիտակցություն ու հասունություն ունի, մարդ էլ կա՝ 30–ում էլ դեռ անչափահասի պես է իրեն պահում։
Հաշվի առնելով այն, որ չափահասությունը հիմնականում դեր է խաղում իրավական դաշտում, կարծում եմ՝ 18 տարեկան հասակն ընդհանուր առմամբ միանգամայն բավարար է համապատասխան որոշումներ կայացնելու համար, օրինակ՝ ընտրությունների մասնակցելու համար և այլն։ Իսկ ինչ վերաբերում է ամուսնանալու իրավունքին, ապա, չնայած նրան, որ բավարար տարիք չէ ամուսնանալու համար, այսպես թե այնպես ամուսնացողն ամուսնանում է՝ առանց չափահասությանը սպասելու կամ նայելու, այնպես որ դրա պատճառով չափահասությունը երեք տարով հետաձգելու մեջ իմաստ չեմ տեսնում։
Էջանիշներ