User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Սիրո հասցրած տառապանքները

  1. #16
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո հասցրած տառապանքները

    Էդ երգը վերջն ա: Ինչքան ենք ժամանակին լսել ու տանջվել: Մարդու այդ հոգեվիճակի մեջ մտնելու համար էս երգը ինքն ա, որ կա: Ու մի ցանկություն մոտս առաջացավ, թող ոչ մեկը իր կայնքում այդպես էլ այս երգի իսկական իմաստը չհասկանա ու ոչ էլ ցանկություն ունենա հասկանալու: Ասածս ինչ ա, որ սիրեք և եղեք սիրված:
    Лучше Гор могут быть только Горы.

  2. #17
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սիրո հասցրած տառապանքները

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Ոմանց սիրելը` դա խաչ կրել է:
    Չեմ հիշում որ բանաստեղծի տողերն են, բայց հավատացնում եմ ձեզ, որ սրա մեջ ճշմարտություն կա:
    Ի՜նչ լավ է ասված Manon... ափսոս տխրությունից է ծնունդ առել...

    Ոմանց սիրելը` դա խաչ կրել է:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  3. #18
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո հասցրած տառապանքները

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրում եմ քեզ

    Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
    Սպասեցի ես քո ճամփին, անցավ կյանքս,
    Երազներս անցավ գնաց, սերս մնաց
    Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
    Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
    Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
    Սիրու՜մ եմ քեզ...
    Իրոք շատ հոյակապ երգ է:

    Իսկ ինչ վերաբերում է սիրո հասցրած տառապանքներին, ապա իմ կարծիքով սիրելն ինքին տառապել է ենթադրում,եթե անգամ սերը փոխադարձ է, միգուցե կոպիտ հնչեն խոսքերս, բայց իմաստը նրանց մի փոքր այլ է Օրինակ, երբ սպասում ես սիրելիիդ զնգին կամ հանդիպելուն, ամեն մի վայրկյան տանջում է քեզ, պարզապես երբ տեսնում կամ լսում ես նրա ձայնը, ամեն մի ապրում էլ հօդս է ցնդում, և այդ պահին երջանկությունը մոռացնել է տալիս ամեն մի վատ բան՝ թեկուզ վայրկյան առաջ ապրած:
    Ընդհանրապես սիրո հասցրած տառապանքները ավելի շատ գիտակցում ես, երբ այլևս այդ մարդուն չես սիրում, այլևս չկա այն սրտի թրթիռը, որը ստիպում էր մտքումդ ամեն վայրկյան նրա մասին մտածել ու նրա կողքին լինելու մասին երազել: Քանզի այդ ժամանակ նա դառնում է սովորական մեկը, որի պատճառով բազմիցս տառապել ես, աստիճանաբար վերհիշում ես բոլոր տխուր ու արտասվախառն աչքերով անցկացրածդ օրերը…
    Բայց ես կարծում եմ, որ պետք չէ սիրուց հետո մտածել նրա պատճառած տառապանքների մասին, որովհետև սիրո պարգևած քաղցրության կողքին այդ տառապանքը չնչին է
    Պարզապես սիրուց հեռանալ է պետք հպարտորեն, որովհետև սիրել ես ու զգացել, թե դա ինչ է , իսկ մնացյալն անիմաստ է քննարկել սիրուց հետո…
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. #19
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սիրո հասցրած տառապանքները

    Ես քեզ սպասում եմ...

    Ես քեզ սպասում եմ... գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես: Ես սպասում եմ քեզ. ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում: Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու: Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բերանից ես շատ եմ լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են այնպես՝ ինչպես սեղանիս դրված այս մոմը, որը կենդանության վերջին ճիգերն է գործադրում: Սիրուդ հուշերն էլ են նման այս մոմին. չեն ուզում մարել, ուզում են վառվել, ուզում են լույս տալ իմ սրտին, մտքին, իմ կյանքի ուղուն:

    Ես քեզ եմ սպասում... սպասում եմ, որ պատմեմ քեզ այն ամենն՝ ինչ քեզնից հետո կատարվեց ինձ հետ, իսկ ինձ հետ իրոք շատ բան կատարվեց. ես փոթորիկների միջով անցա, խեղդվելուց փրկվեցի շատ հաճախ, իսկ հիմա, Փառք Աստծո, արդեն խաղաղ եմ: Արի, որ պատմեմ առասպելս... Գիտե՞ս ինչպիսին է հիմա վիճակս՝ ես շատ խաղաղ եմ ու շատ եմ նման փոթորկից հետո հանդարտված ծովին: Հանգստանում եմ ես. մի կողմ եմ նետել ճնշող ամեն բան՝ արձակել եմ բոլոր սանձերը հոգուս, ազատություն եմ տվել հույզերիս՝ զգացմունքն է անզուսպ հորդում միջից:

    Ես քեզ սպասում եմ... գիտեմ, ուզում ես գալ, բայց էլ չես կարող... սակայն միևնույն է՝
    Ես քեզ սպասում եմ...

    Այս տողերի ձայնային (MP3 ) տարբերակը կարող եք լսել իմ անձնական կայքում...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  5. #20
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո հասցրած տառապանքները

    Շատ ցավեր կան աշխարհում, բայց հոգու ցավը ամենադաժանն է, իսկ հոգին միայն սիրուց զրկված ժամանակ է ցավում
    Ես այս վերջերս դա ապրեցի ու մինչև հիմա տանջվում եմ, չեմ կարող ասել որ այն քաղցր տանջանք է, բայց իր սպին թողնում է ընդմիշտ հոգու լարերի վրա:
    Ռուբեն Հախվերդյանի "Եթե իմանաիր" երգը ինձ շատ հարազատ դարձավ այդ ժամանակ, ես գրեթե սկսեցի չհավատալ սիրո գոյությանը, կամ միգուցե երջանիկ սիրո…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #21
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո հասցրած տառապանքները

    Ո՞նց…
    Քո սերը տառապանք է հասցնում …նրա՞ն…
    Նրա սերը տառապանք է հասցնում …քե՞զ… մի ուրիշ բան մտածե՛ք…
    Սերը տառապանք չի հասցնում…սիրո բացակայությունն է տառապանք հասցնում…

  7. #22
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո հասցրած տառապանքները

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց…
    Քո սերը տառապանք է հասցնում …նրա՞ն…
    Նրա սերը տառապանք է հասցնում …քե՞զ… մի ուրիշ բան մտածե՛ք…
    Սերը տառապանք չի հասցնում…սիրո բացակայությունն է տառապանք հասցնում…
    եթե ավելի ուշադիր կարդայիր, միգուցե ճիշտ հասկանաիր, իմ սերը նրան երբեք տառապանք չի հասցրել, մեր բաժանումն է սիրելով բաժանումն է տառապանք հասցրել մեզ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. #23
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո հասցրած տառապանքները

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե ավելի ուշադիր կարդայիր, միգուցե ճիշտ հասկանաիր, իմ սերը նրան երբեք տառապանք չի հասցրել, մեր բաժանումն է սիրելով բաժանումն է տառապանք հասցրել մեզ
    Ես միայն վերնագրին եմ անդրադարձել
    Քո գրածը չեմ էլ կարդացել…
    Ու քանի որ ինչ-որ մեկի կյանքում կատարված երևույթի մասին հազվադեպ եմ կարծիք հայտնում, կամ քննարկում, կլռեմ…
    Բայց միշտ չեմ ընդունել Սիրելով բաժանումը…ցավալի ա…

  9. #24
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո հասցրած տառապանքները

    չեմ կարդացել ոչ մի գրառում ,ուղղակի պատասանեմ հարցին...

    իմ համար ամենամեծ տառապանքը եղել է կարոտը...Կարոտ,որը հասնում էր խելագարության ,անում էս այնպիսի բաներ ,որ երբեք մտքովդ չի անցել,սկսած ամենահիմար առարկայից սկսում էս կարոտդ առնել ,որին նա դիպչել է

  10. #25
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո հասցրած տառապանքները

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերը տառապանք չի հասցնում…սիրո բացակայությունն է տառապանք հասցնում…
    Սերը երբեք չի առաջացնում բացասական զգացումներ, այլ հակառակը մարդը տառապում է սիրո բացակայության, թերիության, կամ ոչ փոխադարձ լինելու պատճառով
    Եվ ընդհանարապես մարդու ամենակարևոր պահանջն է սերը իր ամբողջ մեծությամբ `ներառյալ տղամարդու և կնոջ մեջ եղողը, և եթե մարդը տառապում է ու կարծում է թե պատճառը սերն է շատ սխալվում է, կամ խաբում է իրեն : Նա պարզապես տառապում է, որովհետև իր սիրո պահանջը չի բավարարվում
    Love has an enemy, but it is already defeated!

  11. #26
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրո հասցրած տառապանքները

    Սիրո ամենամեծ հասցրած տառապանքը անպատասխան սերն է։ Երբ դու սիրում ես, իսկ նա՝ դադարել է, կամ երբեք չի սիրել։ Այդ դեպքում, դառնում ես սուբյեկտիվ, նրա ամեն քայլում ակնարկ ես փնտրում, արդարացնում ես անտարբերությունը, անտարբերության մեջ գոյություն չունեցող իմաստ ես դնում, թաքնված ակնարկ։

    Չգիտեմ որն է ավելի դաժան՝ անպատասխան սերը, թե մերժված սերը...երկուսի պատճառած թախիծն ու կարոտը կարող են ոչնչացնել մարդուն, մատնել անգործունեության, ուժասպառ անել, արնաքամ թողել...Էլ չեմ խոսում ասոցիատիվ հիշողության մասին՝ օծանելիքի հոտը, սիրած երգը, սիրած հաղորդումը, սիրած բառը..էդ ամենը մի մեծ, մեծ...ցավ է....

    Սիրո հասցրած ամենամեծ տառապանքներից է դավաճանությունը, երբ հանկարծ հայտնաբերում ես...ու երբ հայտնաբերում ես, արյունդ սառում է, մարմինդ դողում է, ու չգիտես ինչ անես՝ քեզ վնասես թե նրան, ով անհավատարիմ գտնվեց...

    Իմ փորձից դատելով չկա սիրո հասցրած «քաղցր» տառապանք...դրանք ցավոտ են, մաշում են քո կյանքը, ավելացնում կճիռները քո դեմքին, սպիտակը՝ մազերում, թախիծը՝ աչքերում և հերթական սպին՝ սրտում։ Դրանից հետո երկար ժամանակ ուղղակի չես ցանկանում վստահել մարդկանց, քո զգացմունքներին, մեկի ուրիշի ուշադրությանը...դրանից հետո դառնում ես սեռագար...սեքս՝ առանց ավելորդ զեղումների...

    Գուցե իմ փորձը շատ ողբերգական է։ Կան նաև ավելի «հաջողակ» տառապանքի պատմություններ....

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրո Խոստովանություն
    Հեղինակ՝ JAVA, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 253
    Վերջինը: 25.01.2011, 11:36
  2. Արձակ. Սիրո պատմություն
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 22.02.2009, 03:35
  3. Սիրո տողեր
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.10.2008, 21:43
  4. Սիրո Հանգույց
    Հեղինակ՝ Tom, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.01.2008, 23:23
  5. Որն՞ է սիրո մեջ ազատությունը...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 16.11.2007, 16:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •