Սիրում եք կարդալ արկածային գրքեր?Ում արկածային գրքերն եք ավելի շատ նախընտրում կարդալ?Օրինակ կարդացել եք Վախթանգ Անանյանի "Հովազաձորի գերիները'' կամ "Սևանի ափին'' վիպակները?Շատ հաջողված գրքեր են:Ինչ կասեք այդ գրքերի մասին?
Սիրում եք կարդալ արկածային գրքեր?Ում արկածային գրքերն եք ավելի շատ նախընտրում կարդալ?Օրինակ կարդացել եք Վախթանգ Անանյանի "Հովազաձորի գերիները'' կամ "Սևանի ափին'' վիպակները?Շատ հաջողված գրքեր են:Ինչ կասեք այդ գրքերի մասին?
Nare-M (13.10.2010)
Cindy ջան այդ գրքերը չեմ կարդացել, բայց շատ եմ դրանց մասին լսել..երբ սկսեցի գիրք կարդալ, այսինք հասկացա, որ սիրում եմ գիրք կարդալ սկսեցի հենց արկածայինից..կնշեմ իմ ամենասիրելիին՝ Ժյուլ Վեռն..
Արկածային գրադարան չեմ կարդում, քանի որ կարծում եմ, որ այն հետաքրքիր է կարդալ որոշակի տարիքում, որից հետո կորցնում է իր հետաքրքրությունը և դառնում պրիմիտիվ: նշածդ ստեղծագործությունները կարդացել եմ, բայց այնքան էլ չի տպավորվել.. չգիտեմ` ժամանակն է իր գործն արել, թե տվյալ ստեղծագործություններն այնքան էլ հաջողված չեն կամ ինձ դուր չեն եկել ու մոռացվել են: Չնայած դժվար թե ժամանակի հետևանք լինի, քանի որ մոտավորապես նույն տարիքում կարդացել եմ «Տասնհինգամյա նավապետը», «Գանձերի կղզին», «Վերջին մոհիկանը», «Պալլա փողոցի տղաները», «0:1առաջին խաղակեսին», «Ակամա ճանապարհորդները», Ժյուլ Վեռնի հայտնի հատորները ու էլի շատ գործեր, բայց դրանք ինչ որ չափով տպավորվել են:
Վերջին խմբագրող՝ Kuk: 01.09.2008, 00:12:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Է՜հ, մանկություն... Փոքր ժամանակ (9-11 տարեկան) արկածային գրադարանն ուղղակի կրծել եմ: Կարդում էի ամեն ինչ՝ հենց նույն Վախթանգ Անանյանի հատորներից սկսած մինչև Մեգրե: Ժյուլ Վեռնի համար գժվում էի, Մայն Ռիդի հինգ-վեց հատորներն էնպես եմ կարդացել, որ մինչև հիմա ահավոր բզիկ-բզիկ են եղած ու խելքի չենք կարողանում բերել: Դյումա, Վալտեր Սկոտ, Ռոբերտ Ստիվենսոն, Գուստավ Էմար, Հենրի Հագգարդ... Ո՞ր մեկն ասեմ: Մանկությունս անցել է անմարդաբնակ կղզիներում, աֆրիկայի սավանաներում, պամպասներում՝ որսորդության ու գանձ որոնելու մեջ: Կայֆ էր: Բայց ամենաշատը սիրում էի Ջեկ Լոնդոնի «հյուսիսային» շարքը: Միակ բանն է, որ հիմա կարող եմ վերընթերցել՝ առանց վախենալու, որ փոքր ժամանակվա «կախարդանքը» կցնդի:
Հ.Գ. Դու 17 տարեկան ե՞ս: Հետաքրքիր է...
DIXIcarpe noctem
Freeman (24.06.2010)
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
KukՉէ՜, չէ՜: Ժյուլ Վեռնից շուտ եմ հոգնել (համեմատաբար). անընդհատ շոքեքարշեր, շոգենավեր, օդապարիկներ, լորդեր, մադամներ, մեծատառով մարդիկ և այլն: Իսկ Ջեկ Լոնդոնն ավելի լուրջ է: «Հյուսիսային» ասելով՝ նկատի եմ ունեցել ոչ թե մեկ գործ (չգիտեմ՝ ինչ գայլերի հետ ես), այլ այն պատմվածքների և վեպերի շարքը, որ տեղի են ունենում Հյուսիսային բևեռում կամ բևեռին շատ մոտ՝ Ալյասկայում, և պատմում են ոսկի որոնողների, հնդկացիների ու Սպիտակ Լռության մասին: Որպես օրինակ՝ նշեմ, օրինակ, «Նախնիների կանչը» շարքը: Ջեկ Լոնդոնի «Արևի որդին» էլ է շատ լավը, նաև՝ այսպես կոչված «արևելյան» (էդ ես հենց նոր հորինեցիԻնչ հետաքրքիր ա` ինձ Ջեկ Լոնդոնի գրածները հեչ դուր չեն եկել, մանավանդ քո նշածը, եթե ճիշտ եմ հիշում էլի, թե որի մասին ես ասում: ոնց հասկացա հյուսիսային բառից` գայլերի մասին ես ասում չէ՞Ամեն դեպքում` Ժյուլ Վեռնի հետ երբեք չեմ համեմատի, Ժյուլ Վեռնը հարուստ ա
![]()
) շարքը՝ չինացիների, Հոնոլուլուի, բորոտների ու պլանտատորների մասին: Չէ՛, Ժյուլ Վեռնի հետ համեմատելու բան չեն: Բա «Ծովագա՜յլը»: Բա «Ադամից առա՜ջը»: Բա «Սպիտակ ժանի՜քը»: Չնայած՝ մեկ է, պատմվածքները վեպերից հազար գլուխ լավն են:
Ավելացվել է 1 րոպե անց
Հ.Գ. Ժյուլ Վեռնը, կարող է պատահի, ավելի «հարուստ» ա, բայց Ջեկ Լոնդոնն ավելի «հասուն» ա:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 01.09.2008, 16:05: Պատճառ: Գրառման ավելացում
DIXIcarpe noctem
Freeman (24.06.2010)
Մայն Ռիդ
Կուպեր
Ստիվենսոն
Ջեկ Լոնդոն
Դյումա
Հագգարդ
ու Հայկօ-ի ասածի նման ինչ որ այդ թեմայով տպված էր այդ ժամանակ:Մեր բակի ծառերը բաոբաբի էի նմանացնում,փորձում էի վրաները տուն սարքել:
Ավելացվել է 1 րոպե անց
Խոսքս մանկությանս մասին է, չիմանաք հիմա եմ այդպիսին:
Վերջին խմբագրող՝ Mitre: 01.09.2008, 16:55: Պատճառ: Գրառման ավելացում
Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:
Freeman (24.06.2010)
Վախթանգ Անանյանի "Հովազաձորի գերիները'' էս եկը կարդացել եմ ասեմ, որ շատա դուրս եկել
հա մեկ էլ փոքր վաախտ "խորհրդավոր կղզին" եմ կարդացել հեղինակին չեմ հիշում, եթե ճարես ահագին բան կսովորես,
Հմմ
Ինձ, օրինակ, խիստ հետաքրքում ա էս թեմայում գրողների տարիքը...Ու մանավանդ՝ թե Cindy-ն իրո՞ք էդքան մեծ հաճույք ա ստանում 17 տարեկանում Անանյան կարդալուց:
DIXIcarpe noctem
Կարդացեք Արթուր Կոնան Դոյելի "Կորսյալ աշխարհը" . լավ գործ ա, բացի այդ էլ հումորն էլ ա լավը այդ գրքի![]()
Better to light a candle than to curse the darkness.
Freeman (24.06.2010)
Ես 24 տարեկան եմ, բայց դեռ գրառում չեմ արել: Մեծ հաճույքով նորից կկարդամ Անանյան, մանավանդ «Սևանի ափին», «Հին վրանի փոքրիկ բնակիչը» և «Ու՞ր են տանում կածանները» վեպերը: Ինչու՞, որովհետև բացի բավական հետաքրքիր սյուժեներից ինքը իր գործերում նաև բավական շատ գիտելիքներ է տալիս բուսական և կենդականան աշխարհի, հայաստանյան մշակութային արժեքների մասին: Դուրս շատ է գալիս նրա հետաքրքիր, պարզ ու անկաշկանդ լեզուն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ