Մեջբերում Cindy-ի խոսքերից Նայել գրառումը
Այս անգամ էլ որոշեցի մի քիչ աշնանային թեմա ստեղծեմ,քանի որ թախծոտ աշունն արդեն իր դերի մեջ է մտնում:Սիրում եք աշունը իր վառ գույներով?Եկեք այստեղ խոսենք հիշողությունների մասին,թե ինչ հետաքրքիր դեպքեր են պատահել մեզ հետ աշնանը;Կարող ենք նաև աշնանային նկարներ տեղադրելՄի խոսքով խոսենք այն ամենի մասին,ինչ վերաբերվում է աշնանը:
Աշուն, բնության ամենաբազում գունագեղ պատկեր,
Շուրջդ տեևներ, մերկացող ծառեր, ձայներ դողդողուն,
Հավքերն են վերում թևածում, սուրում, պտտվում սահուն,
Քամին փոթորկում, և գետնին ընկած տերևներ գրկում,
Տարածում գունեղ, վառ շողով լցնում, մեր շուրջը ցրում:
Անտառի խորքում թփերը խշշում, առվակներն են զիլ կամ մեղմ կարկաչում,
Ամենն էլ կարծես նկարներ դարձած ուզում են թաքուն քուն մտնել հանդարտ...
Աշուն է, աշուն, գունեղ մի կտավ...