User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչ կլինի, եթե բավցի Թուրքիա-Հայաստան սահմանը:

Քվեարկողներ
69. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա, և կնպաստի ցեղասպանության ճանաչմանը

    4 5.80%
  • Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա, բայց ցեղասպանության ճանաչումը ավելի դժվար կլինի

    12 17.39%
  • Դա կապ չունի ցեղասպանության ճանաչման հետ,պարզապես Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա

    44 63.77%
  • Թուրքերը կլցվեն Հայաստան սեփականություններ կստեղծեն, մեջիթներ և կփորձեն թրքացնել Հայաստանը

    9 13.04%
Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 117 հատից

Թեմա: Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

  1. #1
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    վերջերս շատ տարբեր տեսակետներ եմ լսում սահմանի բացման վերաբերյալ: Շատերը դա կապում են ցեղասպանության ճանաչման գորընթացի հետ, լավ կամ վատ առումով: Խնդրում եմ մասնակցեք հարցմանը:
    էսպես չի մնա

  2. #2
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Ես շատ լավ եմ վերաբերվում ,միայն թե առանց նախապայմանների…
    Նախ մեր համար ստռախովկա ա ,ետքան էլ Վրաստանից կախում չենք ունենա, համել ապրանքների գինը կընկնի համեմատաբար

  3. #3
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ լավ եմ վերաբերվում ,միայն թե առանց նախապայմանների…
    Նախ մեր համար ստռախովկա ա ,ետքան էլ Վրաստանից կախում չենք ունենա, համել ապրանքների գինը կընկնի համեմատաբար
    Իհարկե առանց որևէ նախապայմանի:
    էսպես չի մնա

  4. #4
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    ես երրորդ տարբերակն եմ քվեարկել, բայց էն "կտրուկ" բառի հետ համաձայն չեմ: պարզապես Հայաստանի տնտեսությունը ավելի լայն հնարավորություններ կունենա զարգանալու

  5. #5
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Գիտե՞ք, Սահմանը բացեն թե ոչ, Ցեղասպանության ընդունման հարցը էական փոփոխության ենթարկվել չի կարող: Այստեղ հարցը տնտեսաական կապերի, համագործակցության մասին է, մանավանդ, որ հակառակ դեպքում Հայաստանը կապը կկորցնի արտաքին աշխարհի հետ և ներմուծումն ու արտահանումը անկում կապրեն, տեղի կունենա գնաճ, ապրանքների դեֆիցիտ, սննդամթերքը նույնպես կթանկանա, ինչը վատագույս կազդի ազգաբնակչության վրա: Ինձ թվում է դա հասկանալի է: Հեչ պարտադիր չէ գործնական և տնտեսական համգործակցություն ունենալ միայն բարեկամ ժողովուրդների հետ, մանավանդ հաշվի առնելով մեր աշխարհագրական անբարենպաստ դիրքը, երբ ինքսինքյան ընկել են "անհաջող" հարևանների կողքին:
    Սահմանի բացումը խելամիտ քայլ է, իսկ ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, դա արդեն դիվանագիտական կառույցների և միջազգային հարաբերությունների խնդիրն է: Պետք չէ կապել դրանք իրար;
    Better to light a candle than to curse the darkness.

  6. #6
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Չգիտեմ ինչի համար ա քվեարկությունը սենց ընթացք ստացել, բայց էտ իմ կարծիքով թուրքիայի նոր քաղաքկանությունն ա, ինձ շատ ա հիշեցնում առաջին ցեղասպանությանը, չի բացառվում, որ սահմանը ուզում են բացեն, որ իրանց նոր ծրագիրը ՛սառը ցեղասպանությունը՛ իրականացնեն: Ու ինձ չի թվում, որ սահմանը բացելը մենակ տնտեսության հետա կապված, ամեն դեպքում չեմ կարծում, որ փորձելու են թրքացնել Հայաստանը, ավելի ճիշտ վերացնել:

  7. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Նորմալ

  8. #8
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Խաբում են Ձեզ բոլորիտ ,ուշադիր եղեք
    Հայաստանի ոչ արտաքին ոչ ներքին ոչ տնտեսական քաղաքականությունը կապված չէ
    հայ- թուրքական սահմանի բացման հետ:
    Հասկանալու համար կատարենք հարցադրումներ
    Ապրանքային շրջանառություն
    Հայ -պարսկական սահմանը բաց է ինչքան է կազմում շրջանառությունը
    Հայ-թուրքական սահմանը փակ է ինչքան է կազմում շրջանառությունը
    Հայ-վրացական սահմանը բաց է ինչքան է կազմում շրջանառությունը
    Հայ-ադրբեջանական սահմանը փակ է ինչքան է կազմում շրջանառությունը
    տարանցիկ բեռնափոխադրումներ
    Իրան
    Թուրքիա
    Վրաստան
    Ներդրումներ
    Իրան Հայաստան և հակառակը
    Վրաստան Հայաստան և հակառակը
    Թուրքիա Հայաստան և հակառակը
    Ադրբեջան Հայաստան և հակառակը
    Այս հարցադրումների արդյունքները հանդիսանում են հարցադրման ռեալ իրական և ամբողջական պատասխանը
    Եղեք ուշադիր ,շեղում են Ձեր ուշադրությունը
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  9. #9
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրանքային շրջանառություն
    Հայ -պարսկական սահմանը բաց է ինչքան է կազմում շրջանառությունը
    Հայ-թուրքական սահմանը փակ է ինչքան է կազմում շրջանառությունը
    Հայ-վրացական սահմանը բաց է ինչքան է կազմում շրջանառությունը
    Հայ-ադրբեջանական սահմանը փակ է ինչքան է կազմում շրջանառությունը
    Վանակն եղբայր, թվեր կտաս? Ես մի քանի տարի աշխատել եմ "Բաց խոսակցություն" ծրագրի կոորդինատոր, որը վերաբերվում էր հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին ընդհանրապես, ու պնդում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսապես շահավետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար: Խնդրում եմ փարձել հիմնավորել հակառակը: Միայն այդ դեպքում ես կզգամ, որ մեր բանավեճը առողջ է և դրված չէ դատարկաբանության հիմքի վրա, և կբերեմ իմ հիմնավորումները:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  10. #10
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վանակն եղբայր, թվեր կտաս? Ես մի քանի տարի աշխատել եմ "Բաց խոսակցություն" ծրագրի կոորդինատոր, որը վերաբերվում էր հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին ընդհանրապես, ու պնդում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսապես շահավետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար: Խնդրում եմ փարձել հիմնավորել հակառակը: Միայն այդ դեպքում ես կզգամ, որ մեր բանավեճը առողջ է և դրված չէ դատարկաբանության հիմքի վրա, և կբերեմ իմ հիմնավորումները:
    Այս թեմայի շրջանակներում նման ցանկություն չունեմ : Տվյալները կարող եք ստանալ վիճակագրական վարչությունից:Բաց նոր թեմա, այնտեղ կզրուցենք:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  11. #11
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեմայի շրջանակներում նման ցանկություն չունեմ : Տվյալները կարող եք ստանալ վիճակագրական վարչությունից:Բաց նոր թեմա, այնտեղ կզրուցենք:
    Ես չեմ պատկերացնում այլ թեմա, այսինքն այլ ավելի լավ անվանում թեմայի, քան սա է: Եթե դու պատկերացնում ես` բացիր, զրուցենք: Նաեւ, ես չեմ ուզում վերցնել վիճակագրական ծառայությունից որեւէ տվյալ, այլ ուզում եմ, որպեսզի դու բերես քո հիմնավորումները, որոնք վերցրել ես քո ունեցած թվերից: Որտեղ ենք դրանք? Գիտես... Ես կարող եմ հիմա ասել` Հայաստանի և Բրազիլիայի ապրանքաշրջանառությունն այնքան մեծ է, որ կարելի է ընդհանրապես որեւէ ուրիշ մեկի հետ տնտեսական համագործակցություն իրականացնել: Դու կասես` ոնց թե? Ես էլ կասեմ` գնա գտիր ու տես: Հո դրանից բան չփոխվեց? Ես կոչ եմ անում, այդ թվում և ինձ, այսուհետ որեւէ բան գրելիս առաջնորդվել ոչ մերկապարանոց եւ ոչ միայն քարոզչական բնույթ կրող գրառումներով:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  12. #12
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Հայաստանի տնտեսություն...
    Խնդալուց մեռա....
    Քիչ Հայլուր նայեք պարոնայք ու մի քիչ սթափ նայեք իրականությանը:

    Ինչ է իրենից ներկայացնում այսպես կոչված տնտեսությունը: Ուրեմն 1-2 միլլիոն հայեր դրսից փող են ուղարկում իրենց հարազատներին Հայաստան որոնք էլ այստեղ ծախսում են այդ փողը գնելով ամեն տեսակ ապրանքներ ու ծառայություններ:

    Բոլոր հիմնական բնական մենաշնորհները պատկանում են արտաքին ֆիրմաների: Հիմնականում ռուսական նաև ֆրանսիական ու հոլանդական:
    Բոլոր հիմնական հումքային հանքերը նույնպես պատկանում են արտասահմանցիներին: Տակը ինչ մնա՞ց: Ճիշտ է պաղպաղակի ու ծխախոտի արտադրություն նաև իհարկե ինֆորմացիոն ծրագրեր ու մի քիչ անկապ տուրիզմ:

    Դե հիմա պատկերացրեք իրականանում է հայ ժողովրդի բազմադարյա երազանքը ու բացվում է սահմանը:
    Ո՞վ է շահում: Դե իհարկե Ռուսական կորպորացիաները որոնք ստանում են հնարավորություն իրականացնելու էսպանսիա դեպի արևմուտք: Նաև ոսկի, պղինձ, մոլիբդեն արտահանելու հնարավորությունը էժանանում է, այսինքն սկսվում է հայաստանի ընդերքի անխնա հարստահարում:

    Բայց սա էլ հեչ: Ամենակայֆը սկսվում է հետո:
    Ամենակայֆը կատարվում է այն ժամանակ երբ սկսվում է որոշվել մի պարզ ու տրամաբանակ հարց: Ո՞ր անվտանգության համակարգի մեջ պետք է լինի Հայաստանը: Ու այդտեղ սկսվում է մի ահավոր բազար - ռազբիրատ:

    Ավելացվել է 12 րոպե անց
    Բայց էն Լոուրենս Արաբացին լավ գիտեր հայերի էությունը:

    Ինչքան նայում եմ մեր հայերը ավելի ահավոր բան են քան հրեաները: Էնենց միամիտ իրենց շլանգի տեղ դնելով այնպիսի ահավոր բաներ կարան հրահրեն որ մի հազար տարի սաղ աշխարհը տակից դուրս չի գա:

    Էն Մորիկ կայսրը ճիշտ էր գրում էլի: Որ ասում էր թե Բյուզանդիայի ու Պարսկաստանի պատերազմների պատճառը հայերի խառնակչություններն են:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 30.08.2008, 15:11: Պատճառ: Գրառման ավելացում
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  13. #13
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Շատ լավ եմ վերաբերվում: Հնարավորություն կունենանք ունենալ ավելի անկախ տնտեսություն:

  14. #14
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդալուց մեռա....
    Ամենալավ մահն ա, ազնիվ խոսք Երանի ես էլ կարողանայի այդպես, այնինչ ես մեռնում եմ վիրավորանքից ու ջղայնությունից, որ պարզ, հանրամատչելի երեւույթների վերաբերյալ կազմակերպվում են այնպիսի քննարկումներ, կարծես դրանցից ինչ-որ բան փոխվելու է` այդ երեւույթների օգտակարության կամ անպիտանության առումով: Հազարամյակներ շարունակ մարդկության պատմությունը մի բան է ապացուցում, նույնքան տեւական ժամանակ մարդիկ, ու հիմնականում հայերով, քննարկում ենք այդ ապացույցների արժանահավատությունը:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  15. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Իսկ ես շատ ուրախ եմ քվեարկության ներկայիս արդյունքներից
    Քվեարկել եմ երրորդ տարբերակը, թեև ես էլ փոքր ինչ փոփոխություններ կմտցնեի ձևակերպման մեջ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.02.2010, 18:20
  2. Կենդանին սահմանի վրա..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 15.12.2009, 17:48
  3. Թուրքիա 2:0 Հայաստան
    Հեղինակ՝ Zidane, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 29.10.2009, 18:46
  4. Հայաստան 2009, ինչպե՞ս է Ձեր քաղաքական տրամադրությունը։
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 09.01.2009, 02:53
  5. Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպում
    Հեղինակ՝ Array, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 270
    Վերջինը: 11.09.2008, 12:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •