Քո կարծիքով սահմանի բացումը կարգելակեն այսպիսի միամիտ պատճառով? Համաձայն եմ, շատ մեծ վիրավորանք է գյուլի համար՝ հայի զավակ լինելը, ինչպես յուրաքանչյուրիս համար կյանքը ավարտված կլիներ, եթե հանկարծ հայտարարվեր, թե մեր պապերից մեկը /պապերը/ թուրք է եղել
Այստեղ շատ նուրբ կետեր կան: Թուրքիային այժմ այդքան էլ ձեռնտու չէ սահմանի բացումը: Կա Արցախի հարցը, ինքը գիտակցում է մեր նպատակը՝ այլընտրանք Վրաստանի միջոցով արտաքին աշխարհի հետ կապվելու համար, քանի որ վաղ թե ուշ, հնարավոր է, որ Ռուսաստանը որոշի մի անգամ էլ զորահանդես անել Վրաստանում: Իրանի միջոցով Եվրոպայի հետ չենք կապվի, որին այդպես ջերմ ձգտում են մեր իշխանությունները: Կարճ ասած՝ Թուրքիան հստակ պատկերացնում է իրերի վիճակը և փորձում է հնարավորինս օգտվել՝ թեկուզ զիջումների գնով. քանի որ կարծում եմ առանց նախապայմանների սահման բացելը այդքան էլ նրանց նպատակների մեջ չի մտնում
Թուրքիան Եվրոպային էլ է սպառնում. եթե չեք ընդունում ձեր շարքերը, ես էլ կթեքվեմ դեպի իսլամ ու կդառնամ նոր իսլամոցենտրիզմի ֆունդամենտը: Սա արդեն լուրջ սպառնալիք է...
Էջանիշներ