Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդական-հանրապետական կուսակցության» առաջնորդ Դենիզ Բայքալը դավաճանություն է համարում «Գյուլի և Էրդողանի գործողությունները»։

«Այն, ինչ անում է Էրդողանի կառավարությունը, ցավալի է։ Ադրբեջանցի իմ եղբայրները թող իմանան, որ ագրեսիվ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը թուրք ժողովրդի կարծիքը չէ։ Ես ներողություն եմ խնդրում ադրբեջանցի իմ եղբայրներից Գյուլի և Էրդողանի դավաճանության համար»,- նախօրեին լրագրողներին հայտարարել է Բայքալը`մեկնաբանելով Գյուլի Երևան այցը, հաղորդում է 1news.az-ը։

Աղբյուր՝ tert.am

հ.գ. Դաշնակներն ամենուր դաշնակ են (c)