վերջերս շատ տարբեր տեսակետներ եմ լսում սահմանի բացման վերաբերյալ: Շատերը դա կապում են ցեղասպանության ճանաչման գորընթացի հետ, լավ կամ վատ առումով: Խնդրում եմ մասնակցեք հարցմանը:
Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա, և կնպաստի ցեղասպանության ճանաչմանը
Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա, բայց ցեղասպանության ճանաչումը ավելի դժվար կլինի
Դա կապ չունի ցեղասպանության ճանաչման հետ,պարզապես Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա
Թուրքերը կլցվեն Հայաստան սեփականություններ կստեղծեն, մեջիթներ և կփորձեն թրքացնել Հայաստանը
վերջերս շատ տարբեր տեսակետներ եմ լսում սահմանի բացման վերաբերյալ: Շատերը դա կապում են ցեղասպանության ճանաչման գորընթացի հետ, լավ կամ վատ առումով: Խնդրում եմ մասնակցեք հարցմանը:
էսպես չի մնա
Ես շատ լավ եմ վերաբերվում ,միայն թե առանց նախապայմանների…
Նախ մեր համար ստռախովկա ա ,ետքան էլ Վրաստանից կախում չենք ունենա, համել ապրանքների գինը կընկնի համեմատաբար
ես երրորդ տարբերակն եմ քվեարկել, բայց էն "կտրուկ" բառի հետ համաձայն չեմ: պարզապես Հայաստանի տնտեսությունը ավելի լայն հնարավորություններ կունենա զարգանալու
Գիտե՞ք, Սահմանը բացեն թե ոչ, Ցեղասպանության ընդունման հարցը էական փոփոխության ենթարկվել չի կարող: Այստեղ հարցը տնտեսաական կապերի, համագործակցության մասին է, մանավանդ, որ հակառակ դեպքում Հայաստանը կապը կկորցնի արտաքին աշխարհի հետ և ներմուծումն ու արտահանումը անկում կապրեն, տեղի կունենա գնաճ, ապրանքների դեֆիցիտ, սննդամթերքը նույնպես կթանկանա, ինչը վատագույս կազդի ազգաբնակչության վրա: Ինձ թվում է դա հասկանալի է: Հեչ պարտադիր չէ գործնական և տնտեսական համգործակցություն ունենալ միայն բարեկամ ժողովուրդների հետ, մանավանդ հաշվի առնելով մեր աշխարհագրական անբարենպաստ դիրքը, երբ ինքսինքյան ընկել են "անհաջող" հարևանների կողքին:
Սահմանի բացումը խելամիտ քայլ է, իսկ ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, դա արդեն դիվանագիտական կառույցների և միջազգային հարաբերությունների խնդիրն է: Պետք չէ կապել դրանք իրար;
Better to light a candle than to curse the darkness.
Չգիտեմ ինչի համար ա քվեարկությունը սենց ընթացք ստացել, բայց էտ իմ կարծիքով թուրքիայի նոր քաղաքկանությունն ա, ինձ շատ ա հիշեցնում առաջին ցեղասպանությանը, չի բացառվում, որ սահմանը ուզում են բացեն, որ իրանց նոր ծրագիրը ՛սառը ցեղասպանությունը՛ իրականացնեն: Ու ինձ չի թվում, որ սահմանը բացելը մենակ տնտեսության հետա կապված, ամեն դեպքում չեմ կարծում, որ փորձելու են թրքացնել Հայաստանը, ավելի ճիշտ վերացնել:
Անկեղծ ասած իմ ատելությունը այդ ազգի հանդեպ այնքան մեծ է, որ ոչ մի լավ բան չեմ տեսնում սահմանի բացման հարցում: Նույնիսկ տնտեսության համար սպասվող օգուտները չեմ կարողանում գնահատել, մի խոսքով սնահավատ եմ այս հարցում ու չեմ ուզում ընդհանրապես բացվի սահամանը: Ինչ վերաբերվում է ցեղասպանության ճանաչմանը, սահմանի բացումից հետո կարողա ժամանակի ընթացում մոռացվի:
Լավ կլինի գոնե խաղը հաղթենք![]()
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջվել է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 02.09.2008, 17:22:
Թեման կարդացի; Մի խոսքով համաձայն եմ Վարպետի հետ:
Հատկապես "կավե ոտքերով հսկայի" պահը դուրս եկավ ու իրոք տենցա:
Եթե երկիրը մեծ տարածք ունի, շատ բնակչություն հզոր բանակ, դա դեռ չի նշանակում, թե ինքը նաև ունի նաև շատ հզոր տնտեսություն:
Հենց մեզ սահմանակից Թուրքիայի շատ տարածքներում դեռ միջնադարա, գյուղերում անասունները մարդկանց հետ տներում են ապրում, կամ մարդիկ անասունների հետ գոմում, եթե էտ շինություններին նայենք հայկական գյուղի պրիզմայով:![]()
Համաձայն եմ, միանշանակ կողմ եմ բացելուն: «Շնից մազ պոկելն էլ...« և այլն:
DIXIcarpe noctem

Մոդերատորական. Թեմայի քննարկումը մի շեղեք այլ հողի վրա, քննարկմանը մասնակցեք ըստ թեմայի պահանջի: Հաջորդ թեմայից դուրս գրառումները ստանալու են տուգանային միավորներ, ջնջվեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ