User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչ կլինի, եթե բավցի Թուրքիա-Հայաստան սահմանը:

Քվեարկողներ
69. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա, և կնպաստի ցեղասպանության ճանաչմանը

    4 5.80%
  • Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա, բայց ցեղասպանության ճանաչումը ավելի դժվար կլինի

    12 17.39%
  • Դա կապ չունի ցեղասպանության ճանաչման հետ,պարզապես Հայաստանի տնտեսությունը կտրուկ կզարգանա

    44 63.77%
  • Թուրքերը կլցվեն Հայաստան սեփականություններ կստեղծեն, մեջիթներ և կփորձեն թրքացնել Հայաստանը

    9 13.04%
Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 117 հատից

Թեմա: Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

  1. #46
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Վերջին 10 տարին արտգործնախարարի շուրթերով շարունակ մեզ, հայաստանցիներիս, համոզում էին, որ "դեռ 100 տարի էլ այսպես փակ սահմաններով, շրջափակման մեջ կարող եք գոյատեւել` ինչ ա եղել որ?": Հիմա տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում պատմությունը զարգանում է լրիվ այլ ուղով:
    Life is too short...

  2. #47
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդական-հանրապետական կուսակցության» առաջնորդ Դենիզ Բայքալը դավաճանություն է համարում «Գյուլի և Էրդողանի գործողությունները»։

    «Այն, ինչ անում է Էրդողանի կառավարությունը, ցավալի է։ Ադրբեջանցի իմ եղբայրները թող իմանան, որ ագրեսիվ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը թուրք ժողովրդի կարծիքը չէ։ Ես ներողություն եմ խնդրում ադրբեջանցի իմ եղբայրներից Գյուլի և Էրդողանի դավաճանության համար»,- նախօրեին լրագրողներին հայտարարել է Բայքալը`մեկնաբանելով Գյուլի Երևան այցը, հաղորդում է 1news.az-ը։

    Աղբյուր՝ tert.am

    հ.գ. Դաշնակներն ամենուր դաշնակ են (c)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #48
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. Դաշնակներն ամենուր դաշնակ են (c)
    Ավելի լավ համեմատություն չի կարող լինել: ՀՀ տնտեսության զարգացումը չեն ուզում միայ դաշնակներն ու ազերիները:
    էսպես չի մնա

  4. #49
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ համեմատություն չի կարող լինել: ՀՀ տնտեսության զարգացումը չեն ուզում միայ դաշնակներն ու ազերիները:
    Հայաստան Թուրքիա ( դեմորկացիոն)սահմանի բացման վերաբերյալ ավելի ամբողջական հայտարարել է պատմաբան Արա Պապյանը :
    Իմ կարծիքով պատմաբան Արա Պապյանի տեսակետը և նրա հիմնավորումները շատ սկզբունքային են և ճիշտ:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. #50
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում սահմանների բացման մեջ, բայց առանց նախապայմանների: Կարծում եմ այն կնպաստի շուկայական հարաբերություններին
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  6. #51
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Երկար բարակ չեմ գրի
    Ուղղակի ասեմ , որ սահմանը բացվելու է այն դեպքում եթե Հայաստանը վավերացնի կամ լեգիտիմ ճանաչի այսպես կոչված Մոսկովյան համաձայնագիրը:

    Որը հիշեցնեմ կնքվել է Քեմալական Թուրքիան ու Բոլշևիկյան Ռուսաստանը և որին չի մասնակցել Հայաստանը:

    Եթե Հայաստանը ճանաչի այդ պայմանագիրը ապա դա կլինի կոպտագույն խախտում միջազգային բալանսի որի վրա ժամանակին այդքան աշխատել է ԱՄՆ-ը:

    Էս հայերը երևի գիտեն թե Վիլսոնը Սեվրի սահմանները գծում էր իրենց սիրուն աչքերի համար ու գիտեն թե հիմա հենց այնպես կարան խաչ քաշեն այդ երկարաժամկետ պլանների վրա:

    Էն մի հատ ժուռնալ կար գլյանցեվի , մեջ գրել էին թե Արմագեդոնը սկսվելու է Հայաստանից .... Առաջինը Քրիստոնեությունը ընդունած ազգը պետք է ազդարարի Հակաքրիստոսի հայտնությունը ...

    Ավելացվել է 4 րոպե անց
    Եթե Սերժը Գյուլի պահանջով դնի իր ստորագրությունը Մոսկովյան համաձայնագրի տակ ապա այսօրվա ՀՀ-ն դառնում է ոչ լեգիտիմ:

    http://www.wilsonforarmenia.org/
    Վերջին խմբագրող՝ Marduk: 01.09.2008, 18:42: Պատճառ: Գրառման ավելացում
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  7. #52
    Մշտական անդամ Bergmann-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Հասցե
    Հայաստանի Բռնապետություն
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկար բարակ չեմ գրի
    Ուղղակի ասեմ , որ սահմանը բացվելու է այն դեպքում եթե Հայաստանը վավերացնի կամ լեգիտիմ ճանաչի այսպես կոչված Մոսկովյան համաձայնագիրը:
    Մոսկովյան համաձայնագիրը արդեն պատմություն է, սահմանը կբացվի Ղարաբաղի հարցի լուծումից հետո

    Եթե Հայաստանը ճանաչի այդ պայմանագիրը ապա դա կլինի կոպտագույն խախտում միջազգային բալանսի որի վրա ժամանակին այդքան աշխատել է ԱՄՆ-ը:
    ոչ մի միջազգային բալանսի խախտում չի լինի, հավատացնում եմ

    Էս հայերը երևի գիտեն թե Վիլսոնը Սեվրի սահմանները գծում էր իրենց սիրուն աչքերի համար ու գիտեն թե հիմա հենց այնպես կարան խաչ քաշեն այդ երկարաժամկետ պլանների վրա:
    հեչ էլ երկարաժամկետ չէր , հիմա էլ կա Մեծ մերձավոր արևելք նախագիծը

    Էն մի հատ ժուռնալ կար գլյանցեվի , մեջ գրել էին թե Արմագեդոնը սկսվելու է Հայաստանից .... Առաջինը Քրիստոնեությունը ընդունած ազգը պետք է ազդարարի Հակաքրիստոսի հայտնությունը ...
    դա մենք չենք էլ զգա

  8. #53
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Աչքիս Մարդուկը նենց բաներ գիտի, որ իրանից բացի ոչ մեկը չգիտի: Առաջարկում եմ արտահերթ նախագահականում Մարդուկի թեկնածությունը:

    Մոդերատորին խնդրում եմ գրառումս չջնջել, այն լուրջ է և թեմային համապատասխան, քանի որ միայն այս կերպ կարելի է լուծել հայ-թուրքական սահմանի հարցը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #54
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Էս վերջին տարբերակը վերջնա
    Ինչի հիմա որ փակ ա, թուրքերը չեն կարողանո՞ւմ մտնել Հայաստան:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. #55
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մոսկովյան համաձայնագիրը արդեն պատմություն է, սահմանը կբացվի Ղարաբաղի հարցի լուծումից հետո
    Հարգելի Բերգման
    Իսկ Էրդողանի կարծիքը հաշվի առնելու եք սահմանը բացելու՞ց
    Օրինակ սա

    According to Erdogan, the creation of the Caucasian union will solve conflicts in the Caucasus based on principles of the Kars treaty signed between Russia and Turkey in 1921. The Kars treaty established the present borders of the region, placing Nakhchivan and Nagorno-Karabakh in Azerbaijan.
    http://www.huliq.com/66471/erdogan-h...ment-new-union

    Հիշեցնեմ որ Ղարսի պայմանագիրը դա հենց նույն Մոսկովյան համաձայնագրի վերահաստատումն է:

    Հիմա շատ պարզ կոնֆիգուրացիա է:
    Հայաստանը իրեն համարում է առաջին հանրապետության ժառանգորդ
    Իսկ Ռուսաստանը սովետական միության:

    Հայաստանը չի ընդունում Ղարսի պայմանագիրը, այսինքն ներկայիս թուրքիայի հետ սահմանները ու Նախիջևանի ու Արցախի ստատուսը: Բա էդ որ թուրքական լոբբիստ Դանիել Ֆրիդը իրեն ճղում պատրում է ու ասում է թե Հայաստանը պետք է ընդունի ներկայիս սահմանները հենց դա նկատի ունի այսինքն Ղարսի պայմանագիրը:

    Բայց կա ևս մի նրբություն: Ընդունել Մոսկովյան համաձայնագիրը նշանակում է ընդունել որ Հայաստանը դառնում է արդեն իրավաբանորեն Ռուսաստանի քաղաքական մաս: Այսինքն ներկայիս անկախ Հայաստանը հայտնվում է ոչ լեգիտիմ կարգավիճակում: Կամ էլ պետք է բանակցությունների մի նոր շրջափուլ: Ու պետք է սկսել նորից զրոից սահմանների ճշտում, Նախիջևանի ստատուսի հստակեցում ինչպես նաև ԼՂ ստատուս: Դա դառնում է խնդիրների մի այնպիսի թնջուկ որի տակից հազար տարի ոչ մեկ դուրս չի գա:
    Դե գիտեք Պուտին ձաձան հենց այնպես ՍիԷնԷնով սկսեց մի ժամ պատմել համաձայնագրերի խրոնոլոգիան որով սկզբից Օսիան հետո Վրաստանը, հետո վերջում Աբխազիան մտան Ռուսաստանի կազմ.... :

    Էդ մեր «շուստրի» վաճառական վերնախավն է գիտի թե պայմանագրերը հենց այնպես ձևական պռոտոկոլ են որ ստորագրվում են չկատարվելու համար: Պայմանագրերը դրանք երկարաժամկետ ականներ են որ դրվում են այս կամ այն երկրի հիմքի տակ որպեսզի համապատասխան պահի պայթեն:

    Հիմա նորից եմ ասում եթե Սերժիկը տուրք տա Էրդողանի պահանջներին ապա այս երկրում ոչ լեգիտիմ կլինի ոչ միայն նախագահը, պառլամենտը, սահմանադրությունը այլ նաև հենց ինքը պետությունը... Շարքային ՀՀ քաղաքացին: Այո հենց այն ՀՀ քաղաքացին որի հետ այդքան հույսեր է փայփայում Նիկոլ Փաշինյանը ...
    Լավագույն դեպքում կդառնանք Ռուսաստանի մեջ ինքնավար պետություն, վատագույն դեպքում կվերադառնանք Խատիսյանի Երևանի Հանրապետություն ստատուսին:

    ոչ մի միջազգային բալանսի խախտում չի լինի, հավատացնում եմ
    Երբ որ Ամերիկան քսի էր տալիս Սաակաշվիլուն նույնպես ասում էր թե ոչ մի բան չի լինի մի վախիր:
    Հիմա էլ մեզ կհամոզեն թե ինչ կա որ մի թուղթ եք ստորագրում հո դրանից երկինքը չի փլվի՞

    հեչ էլ երկարաժամկետ չէր , հիմա էլ կա Մեծ մերձավոր արևելք նախագիծը
    Մեծ մերձավոր ծրագիրը դա միստիֆիկացիա է, ծխածածկույթ, նեոկոնների հիվանդ երևակայության արդյունք: Իրականում դրա անվան տակ կատարվում է ավելի ռեալիստ քայլեր:
    Էդ կարող է անգրագետ Բուշը մտածում է թե հնարավոր է հենց այնպես փոխել Մերձավոր Արևելքը:
    Բա ուրա՞: Մեկ տռիլլիոն դոլլար վարի գնաց Իրաքում: Ուրա՞ արդյունքները, մի հատ Քուրդիստան դեռ չեն կարողացել պոկել: Սաղ քաղաքակիրթ աշխարհի բյուջեները չի հերիքի այդ պռոեկտը մինչև վերջ հասցնել:
    Ահա կարդացեք այս հոդվածը:
    Այնտեղ երևում է որ ամերկյան գեներալիտետը արդեն դեմ է նեոկոնների մոլագար ծրագրերին:

    Мятеж в Пентагоне: военные против передела 'Большого среднего Востока'

    Համ էլ երկարաժամկետ պլանների մասին ամեն օր ժուռնալներում չեն փմբկահարում: Այլ ուղղակի սուս ու փուս անում են: Ի դեպ Վրաստանի բզկտում այնտեղ ինչքան գիտեմ նախատեսված չեր... Բայց կատարվեց
    Վերջին խմբագրող՝ Marduk: 02.09.2008, 10:57:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  11. #56
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Ասենք, ինչպես եք վերաբերվում այն բանին, որ ամեն օր աշխատանքի գնալու համար ձեր տան լուսամուտից պարաշյուտով թռնելու փոխարեն, նորմալ նստեք լիֆտ ու իջնեք: Կամ խանութում առևտուր անելուց հետո, մի կերպ, պարանով տոպրակները կապելու ու ամեն վարկյան պարանը կտրվելու վտանգն աչքի առաջ քաշելով վերև բարձրացնելու փոխարեն, էլի նորմալ դնեք լիֆտ ու բարձրացնեք տուն: Նույն կերպ էլ պետք է վերաբերվել Թուրքիայի հետ սահմանի բացմանը: Վրաստանում չորս օր կռիվ եղավ, մի ամիս առանց բենզնինի նստեցինք, բա որ, տնից տեղից հեռու, էտ պատերազմը մի ամիս տևե՞ր:

  12. #57
    Սկսնակ անդամ ArmineIvanyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.06.2008
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջերս շատ տարբեր տեսակետներ եմ լսում սահմանի բացման վերաբերյալ: Շատերը դա կապում են ցեղասպանության ճանաչման գորընթացի հետ, լավ կամ վատ առումով: Խնդրում եմ մասնակցեք հարցմանը:
    Անկեղծ ասած իմ ատելությունը այդ ազգի հանդեպ այնքան մեծ է, որ ոչ մի լավ բան չեմ տեսնում սահմանի բացման հարցում: Նույնիսկ տնտեսության համար սպասվող օգուտները չեմ կարողանում գնահատել, մի խոսքով սնահավատ եմ այս հարցում ու չեմ ուզում ընդհանրապես բացվի սահամանը: Ինչ վերաբերվում է ցեղասպանության ճանաչմանը, սահմանի բացումից հետո կարողա ժամանակի ընթացում մոռացվի:

    Լավ կլինի գոնե խաղը հաղթենք
    ARMENIA ....Country beyond compare
    http://www.welcomearmenia.com
    http://www.7days.am

  13. #58
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մեջբերում ArmineIvanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած իմ ատելությունը այդ ազգի հանդեպ այնքան մեծ է, որ ոչ մի լավ բան չեմ տեսնում սահմանի բացման հարցում: Նույնիսկ տնտեսության համար սպասվող օգուտները չեմ կարողանում գնահատել, մի խոսքով սնահավատ եմ այս հարցում ու չեմ ուզում ընդհանրապես բացվի սահամանը: Ինչ վերաբերվում է ցեղասպանության ճանաչմանը, սահմանի բացումից հետո կարողա ժամանակի ընթացում մոռացվի:

    Լավ կլինի գոնե խաղը հաղթենք
    Դե եթե բացվի ձեր տուրիստական գործակալությունը դեպի Թուրքիա կսկսի տուռեր կազմակերպել, նենց որ մի դժգոհի

  14. #59
    Սկսնակ անդամ ArmineIvanyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.06.2008
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե եթե բացվի ձեր տուրիստական գործակալությունը դեպի Թուրքիա կսկսի տուռեր կազմակերպել, նենց որ մի դժգոհի
    Ես իմ կարծիքն եմ ասում, այլ ոչ թե տուրիստական ֆիրմայի "շահերից եմ խոսում" !!!
    ARMENIA ....Country beyond compare
    http://www.welcomearmenia.com
    http://www.7days.am

  15. #60
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք նայում Հայաստան Թուրքիա սահմանի հնարավոր բացմանը

    Մեջբերում ArmineIvanyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած իմ ատելությունը այդ ազգի հանդեպ այնքան մեծ է, որ ոչ մի լավ բան չեմ տեսնում սահմանի բացման հարցում:
    Ատելությամբ ոչինչ չի կարելի հիմնավորել: Սխալ մոտեցում է: Ես էլ եմ ատում այդ ազգը, բայց համընդհանուր շահերից ելնելով ատելությունս ծալել եմ դրել տակս:
    էսպես չի մնա

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացմանը
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.02.2010, 18:20
  2. Կենդանին սահմանի վրա..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 15.12.2009, 17:48
  3. Թուրքիա 2:0 Հայաստան
    Հեղինակ՝ Zidane, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 29.10.2009, 18:46
  4. Հայաստան 2009, ինչպե՞ս է Ձեր քաղաքական տրամադրությունը։
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 09.01.2009, 02:53
  5. Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպում
    Հեղինակ՝ Array, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 270
    Վերջինը: 11.09.2008, 12:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •