Իսկ միգուցե ԼՏՊ-ի ոչ ռադիկալությունը պայմանավորված է ավելի պռոզայիկ բաներով:
Օրինակ սա
http://www.golos.am/index.php?option...=view&id=34589
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 16.09.2008, 12:00: Պատճառ: Գրառման ավելացում
Դե ես աչքաչափից էնքան էլ լավ չեմՎերջում ինչքա՞ն կլինեինք, մասնակիցնե՛ր:
DIXIcarpe noctem
ինչքա՞ն... դե հո չասեցիք, էս անգամ լավ քիչ էիք...լենտա.ռու-ն ասում ա՝ 5000... դե կարող ա նաև մի քիչ ավել
![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Ինչպես միշտ խոսակցությունն անցավ մասնակիցների քանակի քննարկմանը: Սկզբից մասնակիցների քանակը 10-15 հազար էր, վերջում 50 հազարից ավել ըստ իմ և այլոց աչքաչափի, բայց ինչպես միշտ՝ դա չէ կարևորը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
էս անգամ հաստատ հունիսի 20-ի ու հուլիսի 4-ի համեմատ շատ մարդ կար![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Կարծում եմ, որ այս թեմայի անվանումը ժամանակն է փոխելուՄանավանդ, որ արդեն քանի օր է` սեմպտեմբերի "մ"-ն աչքս սղոցում է մի այլ կարգի
![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Մոդերատորական. Վերջին 9 թեմայից դուրս գրառումները ջնջվել են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ Ա1+Չնայած սեպտեմբերի 15-ի հանրահավաքը արտոնված էր, այնուամենայնիվ, Երեւանի փողոցները լցված էին աննախադեպ քանակի ոստիկաններով:
Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանն այսօր հայտարարեց, թե իրենց տվյալներով` Երեւան են բերվել ոստիկանական ստորաբաժանումներ բոլոր մարզերից, բացառությամբ Սյունիքի մարզի, որոնք դրսեւորել են ագրեսիվ պահվածք:
՚Հանրահավաքին նախորդեց բռնությունների դեպքեր, հարձակումներ երիտասարդ ակտիվիստների վրա, բռնությունների կիրառում, ակնհայտ ագրեսիվ պահվածք: Այդ օրը մեզ պարզ դարձավ մի բան, որ իշխանությունները մտադրված են գնալ սադրանքի եւ իրականացնել քաղաքացիների ջարդ բառիս բուն իմաստով: Մենք, իհարկե, չգնացինք պրովոկացիայի, Համաժողովրդական շարժումը բավարարվեց միայն հանրահավաքով եւ երթ չանցկացնեց` դրանով խափանվեց ոստիկանության ծրագիրըՙ,- հայտարարեց Արման Մուսինյանը, ապա ավելացրեց, թե դա վկայում է այն մասին, որ. ՚Հայաստանում ահաբեկչությունը դրվում է պետական հիմքերի վրա. նույնիսկ արտոնված միջոցառումների ժամանակ պետական մարմինները իրենց դնում են օրենքից դուրսՙ:
Արման Մուսինյանը վստահեցրեց, որ դա իրենց պարտավորեցնում է ՚որոշակի սրբագրումներ կատարել ռազմավարության մեջՙ, սակայն պնդեց, որ դա ամենեւին չի նշանակում ակտիվության պակասեցում, բայց. ՚Քանի որ մեր դիմաց կանգնած ուժը ցուցադրում է ահաբեկչական վարքագիծ, մենք պարտավոր ենք որոշակի սրբագրումներ կատարել` հիմքում ունենալով մեր քաղաքացիների անվտանգությունը, բայց կրկնում եմ` մեր ակտիվությունը չի պակասելու, լինելու է միայն օրինական դաշտումՙ: Իսկ թե ինչ սրբագրումներ են, Արման Մուսինյանը դրանց մասին խոստացավ խոսել հաջորդ մամուլի ասուլիսի ժամանակ: Արտաքին քաղաքական գործընթացների մասին խոսելով` Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակը նշեց, թե իրենց տպավորությամբ` Սերժ Սարգսյանը, չունենալով որեւէ ռեսուրս երկրի ներսում, Հայաստանի շահերի հաշվին գործարքների է գնում միջազգային հանրության հետ` ինչ-որ կերպ պահելով իր իշխանությունը:
՚Համաժողովրդական շարժումը մտահոգված է մի շարք իրողություններով: Ըստ էության` երեք հիմնական հայտարարություններ են շրջանառվում տեղեկատվական հոսքերով` մեկը, որ կարող է փոխվել ԵԱՀԿ Մինսի խմբի ֆորմատը, եւ Թուրքիան ստանձնում է միջնորդի դեր, երկրորդ` Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հանձնել գրավյալ տարածքները, երրրորդ` ՀՀ կառավարությունը համաձայնվել է հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկին,- թվարկեց Արման Մուսինյանը,-Այդ երեք հայտարարություններից առ այսօր իշխանությունները արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին վերաբերվող տեղեկատվությանը` գտնելով, որ Մինսկի խմբի ֆորմատը փոխելու կարիք չկա: Իհարկե, կարիք չկա, սակայն այստեղ այլ խնդիր կա` հայտարարությունն արվել է, բայց իրականում փաստվել է, որ Նյու Յորքում առաջիկա շաբաթվա մեջ կկայանա եռակողմ հանդիպում, նույնիսկ տեղեկություններ կան, որ նախնական ոչինչ չպարտավորեցնող փաստաթղթեր ստորագրվեն, ինչը վկայում է, որ Թուրքիան ակտիվ դերակատարություն է ստանձնել ԼՂՀ լուծման բանակցություններում: Մյուս երկու հարցերում ընդհանրապես լռություն է պահպանումՙ:
Իսկ ես դեռ իմ տպավորությունները չեմ գրել, ժամանակ չի եղել ափսոս: Լավ, կարճ ասեմ որ կատաղած եմ իշխանիկների վրա ու ընդդիմության վարքը համարում եմ շատ ճիշտ, գնահատում գերազանց: Հետո ժամանակ ունենամ, կծավալվեմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ Ա1+՚ՏԵՌՈՐԻՍՏ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼՙ
[14:31] 25 Սեպտեմբերի, 2008
՚Սերժ Սարգսյանի իշխանությունը քարտ բլանշ է ստացել ընդդիմությանը ջախջախելուՙ,- այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Lեւոն Զուրաբյանը: Իսկ քարտ բլանշի վերաբերյալ նրա ենթադրությունները պայմանավորված են այն քայլերով, որ վերջին շրջանում անում է Սերժ Սարգսյանը: Ըստ Զուրաբյանի, այսօր Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ միջազգային ուժերը ուզում էին, որ աներ Հայաստանի իշխանությունը շատ երկար տարիներ: Խոսքը Թուրքիայի նախագահի հետ հանդիպումների, եռակողմ բանակցությունների եւ Ղարաբաղյան հարցի լուծման հնարավորություններին է վերաբերում:
Լեւոն Զուրաբյանը ընդգծում է, սակայն, որ իր բռնազավթած իշխանության այդօրինակ լեգիտիմացումը ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը կատարում է ի հաշիվ ազգային պետական շահի:
Այսօրվա ասուլիսում Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունը եւս մեկ բախում է փնտրում ժողովրդի հետ եւ որ նրանց թվում է, թե եթե մեկ անգամ էլ բախում եղավ, կկարողանան կոտրել համաժողովրդական շարժումը: ՀԱԿ համակարգողը տեղեկացրեց, որ իրենք հստակ տեղեկություն են ունեցել, որ սեպտեմբերի 15-ին հատուկ նպատակով հանրահավաքի բերված մարդիկ են եղել, որոնք երթի ժամանակ պետք է անկարգություններ եւ բռնություններ կատարեին, ինչից հետո ոստիկանությունը պիտի սկսեր վերականգնել հասարակակն կարգը: Իսկ ի՞նչն է իշխանությունների այսպես սանձարձակ գործելու հիմնական պատճառը:
Ըստ նրա` հետեւյալն է, որ մինչեւ տարածշրջանում տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմը, Հայաստանը ԵԽ անդամ միակ երկիրն էր, որտեղ համատարած խախտվում էին մարդու իրավունքները, որտեղ կար 75 քաղբանտարկյալ, որտեղ խաղաղ ցուցարարներին արգելում են հանրահավաքներ անել եւ ԵԽ-ն խոշորացույցի տակ էր պահում մեր երկիրը:
Այսօր իրավիճակը փոխվել է եւ ուշադրության կենտրում են ռուս-վրացական հակարամտության արդյունքում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները: Դրա համար Հայաստանը պատշաճ ուշադրության չի արժանանում: Այս իրավիճակում, ինչպես նկատեց Լեւոն Զուրաբյանը, Հայ Ազգային Կոնգրեսը պետք է կատարի վերանայումներ եւ շտկումներ իր ռազմավարության մեջ: Բայց դա կանի Կենտրոնի ընտրություններից հետո:
Իսկ մինչ այդ, սեպտեմբերի 26-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա Արարատ Զուրաբյանի հանդիպումը Կենտրոնի ընտրողների հետ, որին հնարավոր է, որ մասնակցի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Մատենադարանում նախապես հայտարարված հանրահավաքը ըստ էության կանցկացվի պողոտայում: Իսկ հարցին, թե միեւնույնն է հանդիպումը արտոնված չէ, ինչո՞ւ չանել Մատենադարանում` Լեւոն Զուրաբյանն ասաց, որ միշտ էլ չարտոնված հանրահավաքներ արել են Մատենադարանում, բայց այս անգամ խնդիրն այն է, որ ստիպված են լինելու հաղթահարել ոչ միայն ոստիկանության դիմադրությունը, այլեւ ստիպված կոնֆլիկտի մեջ կմտնեն այն միջոցառման կազմակերպիչների հետ, որոնք այդ օրը Մատենադարանում կազմակերպել են գրքի տոն: Մեր դիտարկմանը՝ թե, ընդդիմության շնորհիվ Երեւանը դառնում է ՚տոնականՙ քաղաք, Լեւոն Զուրաբյանն ավելացրեց, ՚Նաեւ մեր շնորհիվ քաղաքաշինությունն է զարգանում, որպեսզի տարածք չհատկացնեն հանրահավաքի համար՝ շինարարություն են սկսում տվյալ տեղումՙ,- ապա կեսկատակ նկատեց, թե որ համայնքում խնդիրներ կան, թող դիմեն ընդդիմությանը, այդ համայնքում իրենք հանրահավաք կազմակերպեն՝ թող բարեկարգեն վիճակը:
Իսկ հանրահավաքային մարտավարության վերանայման կապակցությամբ էլ հայտարարեց՝ տեռորիստ իշխանությունների հետ պետք է զգույշ լինել:
՚Ընդհանրապես ահաբեկիչների հետ բանակցում են, որպեսզի պատանդ վերցրած մարդկանց առողջությանը վտանգ չսպառնա, մենք էլ պետք է այդ սկզբունքնով առաջնորդվենքՙ,- ասաց Լեւոն Զուրաբյանը` միաժամանակ ընդգծելով, բայց տեռորիստի հետ բանակցելիս, միշտ հարմար պահ են փնտրում նրանից ազատվելու համար: Զուրաբյանը տեղեկացրեց, որ հետեւողական պայքարը շարունակվում է եւ ուրեմն ՚պայքար,պայքար մինչեւ վերջՙ:
հ.գ. Անձամբ ես վաղը լինելու եմ Հյուսիսային պողոտայի հանրահաքին՝ լիահույս, որ այս անգամ մլիցեքը չեն որոշի ժողովրդին ծեծել կամ սադրանքներ կազմակերպել... իրականում հավատս չի գալիս![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ