User Tag List

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 163 հատից

Թեմա: Սեմպտեմբերի 15-ի հանրահավաքը

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, եթե առաջնորդները ուզում են շարժման հզորությունը ցույց տան, ոչ թե շարժումը պետք ա հարմարվի իշխանություններին, այլ իշխանությունները պետք ա հարմարվեն շարժմանը
    Հայկո, եթե շարժումը սրանից տուժեր, ես քո հետ կհամաձայնվեի, բայց շարժումը չի տուժում... նույնիսկ շահում է... դրա մասին հետագայում կխոսեմ:

    Այս անգամ շարժման առաջնորդները ցույց տվեցին մի քանի բան, որ նրանք կոտոշ չեն՝ ի տարբերություն իրենց հակառակորդների, բայց մինչև վերջ գնացող ու ընկճվող չեն, որ իրենք նաև մտածում են շարժման շարքային մասնակցի, նրա անվտանգության մասին: Եթե դու փորձես հստակ ուսումնասիրել վերջին օրերի իրադարձությունները, կհասկանաս, որ սրանով մի շարք «խոցելի խմբերի», ովքեր դարձել էին իշխանության առաջնային թիրախ, շարժումն այս որոշմամբ փրկեց հնարավոր փորձանքներից՝ նորից եմ կրկնում, առանց շարժման թեկուզ փոքր տուժման:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #47
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Hayko

    Շարժում արդեն չկա՜
    Շարժումը իր միսիան կատարեց , շարժումը արդեն կարող է հեռանալ:
    Հիմա ազգովի պայթեք տրաքեք, էլ Սերժին հանել չի լինի:
    Նույնիսկ եթե Սերժը հիմա ուզենա էլ հրաժարական տա ապա չեն թողնի:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  3. #48
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Hayko

    Շարժում արդեն չկա՜
    Շարժումը իր միսիան կատարեց , շարժումը արդեն կարող է հեռանալ:
    Հիմա ազգովի պայթեք տրաքեք, էլ Սերժին հանել չի լինի:
    Նույնիսկ եթե Սերժը հիմա ուզենա էլ հրաժարական տա ապա չեն թողնի:
    Marduk
    փաստորեն դու կողմ ես ստրկատիրությունը ու բռնապետությանը... նորմալ է դու մենակ չես , հավատացած եմ որ աշխարհում էլի կլինեն քո նման մտածողներ.. բայց անբնական է որ այդքան ցասումով ես տրամադրված նրանց նկատմամբ ովքեր ընդամենը ուզում են ազատ, անկախ ու արդար ընտրություններ, պատճառները իմ դատելիքը չեն բայց հավանաբար խոր արմատներ ունեն:
    իսկ չես լսել որ ասում է գյուղ կանգնի գերան կկոտրի կամ էլ ծնկաքոչ կյանքը մահից էլ վատ է, կամ ոչխարի համար ինչ տարբերություն չոբանը ռուսն է թե ամերիկացին, միևնույնն է ինքը բնական մահով չի մեռնելու
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  4. #49
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Marduk
    փաստորեն դու կողմ ես ստրկատիրությունը ու բռնապետությանը... նորմալ է դու մենակ չես , հավատացած եմ որ աշխարհում էլի կլինեն քո նման մտածողներ.. բայց անբնական է որ այդքան ցասումով ես տրամադրված նրանց նկատմամբ ովքեր ընդամենը ուզում են ազատ, անկախ ու արդար ընտրություններ, պատճառները իմ դատելիքը չեն բայց հավանաբար խոր արմատներ ունեն:
    Ազատ արդար ընտրություն... Իսկ կարող է մի հատ էլ Մարս թռչել ուզենա՞ք:
    Իսկ դուք ապացուցել եք որ ունե՞ք դրա իրավունքը:

    Հայ ազգը դեռ իրա ապրելու իրավունքը չի կարողացել ամրագրել, մի հատ էլ ազատ արդար ընտրության իրավունք են ուզում....
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. #50
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազատ արդար ընտրություն... Իսկ կարող է մի հատ էլ Մարս թռչել ուզենա՞ք:
    Իսկ դուք ապացուցել եք որ ունե՞ք դրա իրավունքը:

    Հայ ազգը դեռ իրա ապրելու իրավունքը չի կարողացել ամրագրել, մի հատ էլ ազատ արդար ընտրության իրավունք են ուզում....
    Մարդուկ
    ինչի իրավունքը՞ ազատ ընտրություն՞ մի հատ գիտեմ չես պատասխանելու, բայց բոլոր դեպքերում , կբացատրես ինձ ինչպես կամ ով է շնորհում այդ իրավոընքը, կամ ինչպես պետք է վաստակել դրա իրավունքը... Դու քո Աստված էքստրացենտռիկ մտքեր գրելու տարիքից կարծեմ արդեն անցել ես..
    ազատ ընտրության իրավունքը տվել է Աստված ի սկզբանե... ազատ կամք, free will... լսած կաս նման բաներ, իսկ հայ ազգի ու նրա իրավունքների ամրագրման ու ազատ ընտրության իրավունք շնորհելը համենայն դեպս հաստատ քո իրավասությունների մեջ չի մտնում, ոչ գրված օրենքով, ոչ չգրված օրենքով ոչ էլ բարոյական օրենքներով..
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  6. #51
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Մտահոգ, լավ էլի, թող որ երազի էլի Մարդուկը, մի խանգարի նրան
    Չէ որ մենք պայքարում ենք նաև ստեղծագործ մտքի ազատության համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #52
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտահոգ, լավ էլի, թող որ երազի էլի Մարդուկը, մի խանգարի նրան
    Չէ որ մենք պայքարում ենք նաև ստեղծագործ մտքի ազատության համար
    Չուկ, երազներն էլ են լինում անվնաս ու վնասակար... Մարդուկի երազը վնասակար է, բայց անվնաս է քանի որ ինքն է երազում Ազատ արդար ընտրությունը Մարս թռչելու հետ համեմատելը , մեղմ ասած... ավելի լավ է չասեմ էլի մեղմ չի ստացվելու, .. ու դեռ պիտի ապացուցենք որ իրավունք ունենք ազատ ապրելու.. կարծեմ "Սպարտակ" գիրքի հերթական ընթերցանության ազդեցության տակ է գրել այս մտքերը մեր Հարգարժան Մարդուկը,:

    Համ էլ զգում ես չէ. որ չեմ խանգարում իրեն երազելուց... ուղղակի զարմանքս եմ արտահայտում բայց արդեն էլ չեմ զարմանա, եթե հիմա Մարդուկը այդ իրավունքի ձեռքբերումը համարի ուղիղ համեմատական Իսրայելի բնակչության բնական աճի տեմպերին
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 30.08.2008, 17:20:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  8. #53
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    ազատ ընտրության իրավունքը տվել է Աստված ի սկզբանե... ազատ կամք, free will... լսած կաս նման բաներ, իսկ հայ ազգի ու նրա իրավունքների ամրագրման ու ազատ ընտրության իրավունք շնորհելը համենայն դեպս հաստատ քո իրավասությունների մեջ չի մտնում, ոչ գրված օրենքով, ոչ չգրված օրենքով ոչ էլ բարոյական օրենքներով..
    Երևանում 10 մարդ սպանվեց քաղաքական պատճառներով: Խնդրում եմ հիմա դու ինձ ասա թե ինչ քաղաքական հետևանքներ ունեցավ այդ մարդկանց մահը:

    Հիմա էդ մարդիկ իրավունք ունեին ապրելու: Բայց այլևս չեն ապրում ու կարծեմ որևէ քաղաքա-իրավական հետևանքներ դրանից չեն բխել:

    Այնպես որ ոչ թե ես եմ ձեզ զրկում որևէ իրավունքներից այլ փաստացի արձանագրում եմ իրավիճակը:

    ինչ վերաբերվում է ազատ ընտրելու իրավունքին:
    Վերջին մի քանի իրադարձություններ ևս մի անգամ եկան ապացուցելու որ քեզ և մյուսներին տրված այսպես կոչված ազատ ընտրելու իրավունք է ՄԻՖ է:
    Կամ էլ ընտրության իմիտացիա է: Մոտավորապես այսպես: Մարդուն կամ մարդկանց մի խմբի դատապարտել են մահվան: Բայց տվել են իրավունք ընտրելու թե ինչպես ինքը կամ նրանք պետք է մեռնեն: Ասենք կախաղանով, գնդակահարությամբ թե գիլյոտինով:

    Հիմա այս ֆորումում ընթացող բանավեճների մեծ մասը այսպիսին է: Ոչ մեկ չի վիճարկում մահվան դատավճիռը, միակ «բանավեճը» մահապատիժը ի կատար ածման ձևերի մասին է:

    Գիլյոտին թե Կախաղան: Եվրոպա թե Ասիա: Սա է ամբողջ «Ազատ Ընտրությունը»:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  9. #54
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Մարդուկ, միշտ մտածում եմ, տեսնե՞ս դու իքնդ հասկանում ես թե ի՞նչ ես գրում:
    Այո, քաղաքական պրոցեսների ընթացքում եղան մարդկային զոհեր, ինչի արդյունքում մենք մեկ անգամ ևս կատարեցինք մեր ընտրությունը. պայքարել այն կարգերի դեմ, որում հնարավոր են այդպիսի իրողություններ ու հասնել վերջնական հաղթանակի: Բա՞րդ է այդքանը հասկանալը, թե՞ հեշտ է գլուխը հողի մեջ ջայլամի նման թաքցրած ապրելը: Սա է միակ հարցը, որ ուզում եմ տալ քեզ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #55
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Թո՛ղ ընտրությունը լինի գիլիոտինի ու կախաղանի միջև, թո՛ղ ես ընտրեմ կախաղանն ու հաստատ իմանամ, որ կախաղան եմ բարձրացել իմ սեփական ընտրությամբ, ու թե վատ լինի՝ մենակ ինձ մեղադրեմ: Բայց ոչ թե իմ փոխարեն ամեն ինչ ընտրեն, ամեն ինչ ի վերջո կղկղամեջ անեն, ու ես, անո...ուգլուխ կառավորումը քարի նման ոտքիցս կախ, ուզած-չուզած սկեմ: Եթե ընտրությունը հարյուր տոկոսանոց, արդեն ապացուցված չարի ու հավանական չարի միջև է, ես հավանական չարն եմ ընտրում:

    Ավելացվել է 49 վայրկյան անց
    Հ.Գ. Խնդրում եմ մարտի 1-ի զոհերի անունը չշահարկել:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 30.08.2008, 17:56: Պատճառ: Գրառման ավելացում
    DIXI
    carpe noctem

  11. #56
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Թո՛ղ ընտրությունը լինի գիլիոտինի ու կախաղանի միջև, թո՛ղ ես ընտրեմ կախաղանն ու հաստատ իմանամ, որ կախաղան եմ բարձրացել իմ սեփական ընտրությամբ, ու թե վատ լինի՝ մենակ ինձ մեղադրեմ: Բայց ոչ թե իմ փոխարեն ամեն ինչ ընտրեն, ամեն ինչ ի վերջո կղկղամեջ անեն, ու ես, անո...ուգլուխ կառավորումը քարի նման ոտքիցս կախ, ուզած-չուզած սկեմ: Եթե ընտրությունը հարյուր տոկոսանոց, արդեն ապացուցված չարի ու հավանական չարի միջև է
    Չար և հավանական չար... Երևի հույս ունես որ կախաղան բարձրանալու դեպքում թելը կկտրվի ու չես մեռնի... Դա է՞ կոչվում հավանական չար:
    Էս ինչ համատարած հուսահատության աստիճանի է հասել էս մեր ժողովուրդը որ արդեն պայքարում է ոչ թե մեռնելու դեմ, այլ մեռնելու ձևը ազատ ընտրելու համար:

    Ողբամ զքեզ հայ ժողովուրդ

    Հ.Գ. Խնդրում եմ մարտի 1-ի զոհերի անունը չշահարկել:
    Վայ ինչ հետաքրքիր է:
    Երևի ուզում եք անարատ պահեք մարտի մեկի զոհերի հիշատակը որ մի ինչ որ քաղաքական վաճառական այն կարողանա թանկով վաճառի՞, ինչպես ասենք միլլիոն ու կես անմեղ զոհի հիշատակն են ուզում թանկով ծախեն:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  12. #57
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Marduk, վերևում առաջինը դենց դու՛ անդրադարձար տարբեր տեսակի մահերին ու ընտրության իմիտացիային: Ըստ այդմ՝ ողբա զքեզ, Marduk.
    Երևի ուզում եք անարատ պահեք մարտի մեկի զոհերի հիշատակը որ մի ինչ որ քաղաքական վաճառական այն կարողանա թանկով վաճառի
    Կներես, բայց սա բացարձակ հիվանդ ուղեղի՝ մտածելու ապարդյուն ճիգերից կարճ միացումներ տալու տպավորություն է թողնում: Եթե դու համարում ես, որ դա ավելի ճիշտ կլինի, սկսիր աջ ու ձախ արատավորել ու պղծել այդ մարդկանց անունն ու «գին գցել»:
    DIXI
    carpe noctem

  13. #58
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ ինչ հետաքրքիր է:
    Երևի ուզում եք անարատ պահեք մարտի մեկի զոհերի հիշատակը որ մի ինչ որ քաղաքական վաճառական այն կարողանա թանկով վաճառի՞, ինչպես ասենք միլլիոն ու կես անմեղ զոհի հիշատակն են ուզում թանկով ծախեն:
    Եթե Հայաստանում չկա մարդ, ով պատրաստ է ծախել Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, ապա կան բազում անհատներ, կուսակցություններ, քաղ. գործիչներ, կեղծ ազգայնականներ, ովքեր աջ ու ձախ շահարկում են այդ թեման դիվիդենտներ շահելու համար (որպես օրինակ մեջբերածս գրառումը):

    Այդ նույն մարդիկ պոտենցիալ ունեն շահարկել նաև մարտի 1-ի զոհերի անունը, հիշատակը (որպես օրինակ մի քանի գրառում վերև նույն հեղինակի մեկ այլ գրառումը):

    Եթե ես պայքարում եմ ազատության ու անկախության համար, այս մարդը խոսում է կեղծ արժեքներով (իմ սուբյեկտիվ գնահատականով): Նա քննարկումներին միշտ խառնում է հուզական հատված, որպեսզի դրանով կարողանա ազդել պոտենցիալ աուդիտորիայի վրա, ձեռք բերի համախոհներ (իմ գնահատականով դատապարտելի արարք):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #59
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Եթե Հայաստանում չկա մարդ, ով պատրաստ է ծախել Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը
    Ինչպիսի ռոմանտիկ օպտիմիզմ

    Երևի Անիի թագավորությունը ծախոխը հայ չե՞ր: Երևի Պեդրոս Գետադարձը այլմոլորակային էր կամ էսկիմոս էր ուղղակի մենք տեղյակ չենք:
    Թե երևի 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագորղը հայ չեր, ( ի դեպ ճ կլասի մասոն Խատիսյանը ) որտեղ սևով սպիտակի վրա գրված էր որ Հայաստանը այլևս իրավունք չունի Հայաստան անունը կրելու այլ պետք է կոչվի Երևանի հանրապետություն:
    Ինչպես տեսնում ենք եղել են մարդիկ որոնք իրենց իշխանությունը փրկելու համար նույնիսկ պատրաստ են եղել Հայաստան անունից հրաժարվելու իսկ դուք խոսում ենք ինչ որ բաների մասին.... Ի դեպ այդ մարդկանց դուք այսօր հերոս եք համարում:

    Համապատասխան պայմաններում ամեն ինչ էլ հնարավոր է: Մի ամիս առաջ վրացիները կմտածեին ո՞ր իրենց երկրի նախագահը այսպիսի փորձանքը կգցի իրենց ...

    Ավելացվել է 9 րոպե անց
    Marduk, վերևում առաջինը դենց դու՛ անդրադարձար տարբեր տեսակի մահերին ու ընտրության իմիտացիային: Ըստ այդմ՝ ողբա զքեզ, Marduk.
    Հայկօ
    Ես իմ ընտրությունը կատարել եմ:
    Ես ապրելու եմ ու ոչ գիլյոտին եմ ընտրելու ու ոչ էլ կախաղանը այլ ընդհակառակը ես անելու այն ինչ հնարավոր է որ այն տականքները որոնք ինձ և իմ համախոհներին ու իմ ազգակիցներին ուզում են զրկել ապրելու իրավունքից կանգնեն ԴԱՏԱՍՏԱՆԻ առջև:
    Այնպես որ չարի ու հավանական չարի մեջ ընտրությունը դա կյանքից հոնգածների համար է: Ես այդպիսի ընտրությանը չեմ մասնակցում:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 30.08.2008, 19:02: Պատճառ: Գրառման ավելացում
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  15. #60
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաքի օրը փոխվել է. հանրահավաք սեմպտեմբերի 12-ին

    Ես կսահմանափակվեմ ասելով մի նախադասություն ու հեռանալով.
    Յուրաքանչյուր ոք ընկալում է ըստ իր փչացածության աստիճանի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեպտեմբերի 2-ի ՀՅԴ հանրահավաքը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 95
    Վերջինը: 10.09.2008, 08:33
  2. Դեկտեմբերի 8` 3-րդ հանրապետության 1-ին նախագահի 3-րդ հանրահավաքը
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 25.11.2007, 15:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •