Անչափ կարևոր, ուսանելի, հանգամանալից ու տեղին գրառում էր: Դա համարում եմ ներկա չլինելու պարտադրանքից ծնված խղճի կիզիչ խայթի հետևանք: Ընկերներով մանկապարտեզ զվարճանալու գնացողներին խոնարհաբար խնդրում ենք չտեղեկացնել, ամեն ինչ արդեն պարզ է:
Elmo Քո գրածների մի մասը կարդացել եմ դեռ երեկ և միայն դրանից հետո գրել վերևի գրառումս: Քո տեսակետն ինձ համար եթե նույնիսկ միանգամայն ընդունելի էլ չի, ապա հասկանալի ու հարգելի է: Ես ինքս մինչև մարտի 1-ը հաճախ խուսափում էի Ազատության հրապարակում երևալուց, քանի որ դրանով գուցե կվնասեի ոչ միայն ինձ, այլև ինձ հարազատ մարդկանց: Սակայն մարտյան 20 օրվա ընթացքում ես, և համոզված եմ՝ ոչ միայն ես, հաջողացրեցի կռվել շա՜տ այնպիսի մարդկանց հետ, ում հետ, կարծում էի, ես ոչ մի գաղափարական հակասություն չէի կարող ունենալ: Դա սարսափելի ձգված նյարդերի ու շոկային վիճակի անցանկալի ու սխալ արդյունքն էր, որի հետևանքները զգում եմ մինչ այսօր: Ինչ վերաբերում է «ցեխ շպրտելուն». մեղմ ասած՝ տհաճ է, երբ առավոտից երեկո աշխարհով մեկ թնդացնում են, որ դու, քո հարազատները, ընկերները, ի վերջո այն մարդիկ, ում դու հարգում ես (և ոչ միայն վերջին իրադարձությունների հետ կապված) պարզապես «թմրամոլներ, հարբեցողներ, մարմնավաճառներ ու այլ մանր-մունր գող-ավազակներ» են:
Էջանիշներ