User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 163 հատից

Թեմա: Սեմպտեմբերի 15-ի հանրահավաքը

  1. #1
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սեմպտեմբերի 15-ի հանրահավաքը

    Սեպտեմբերի հինգին, ժամը 19-ին, Մատենադարանի դիմաց տեղի կունենա Համաժողովրդական Շարժման հերթական հանրահավաքը, որտեղ նորից ելույթ է ունենալու նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
    Ի՞նչ ակնկալիքներ ունենք:

    Իմ կարծիքով, էս մի հանրահավաքը ավելի հուժկու կլնի, որովհետև.
    1. արձակուրդները պրծել են
    2. ուսանողները գնում են դասի (իսկ իրանք մեծ ուժ են)
    3. մարդիկ երկար են սպասել
    4. էս անգամ պետք ա մի նոր բան ըլնի
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. #2
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    4. էս անգամ պետք ա մի նոր բան ըլնի
    ի՞նչ
    էսպես չի մնա

  3. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ
    համենայն դեպս, արժի ավելի ինտենսիվ դարձնել պայքարը

    իսկ ինչ՝ շարժման առաջնորդները գիտեն
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    Ի՞նչ կարևոր ա: Ցանկացած իրեն հարգող քաղաքացի պետք է գնա հենց մենակ նրա համար, որ երևա, որ ԼՏՊ-ի կողքին կանգնած շատ մարդ կա: Որ ոմանք իրենց անտեր գոմ ընկած գայլ չզգան: Թե չէ՝ դրած, օրինակ, Հայլուրով թնդացնում են, որ ոմն կրծողազգի պատգամավոր է ընտրվել վերջին հազարամյակի ամենաարդար ընտրությունների արդյունքում:
    DIXI
    carpe noctem

  5. #5
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ կարևոր ա: Ցանկացած իրեն հարգող քաղաքացի պետք է գնա հենց մենակ նրա համար, որ երևա, որ ԼՏՊ-ի կողքին կանգնած շատ մարդ կա:
    Բա լավ, ո՞նց անենք, որ նման արտահայտություններ չհնչեն: Ես և շատ-շատ իրենց հարգող մարդիկ չէն գալու, չեն եկել ու չեն էլ պատրաստվում երբևիցէ գան: Հերիքա վիրավորեք, դրանով ցեխ եք շպրտում նրանց վրա, ովքեր գալիս են իիենց գաղափարական պայքարի համար, չեկողների մասին երևի չասեմ, ակնհայտ քննադատական վերաբերմունքը թաքցլեու հմտություն էլ չունեք:
    էսպես չի մնա

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    H.a.y.k.o., որտեղի՞ց տեղեկատվությունը, որ ժամը 19-ին է ու Մատենադարանին հարող տարածքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    Համաձայն եմ, մի քիչ տաքացա: Սակայն դրանից ասածիս բուն իմաստը չի փոխվում:

    Միանում եմ Chuk-ի հարցին:

    Հ.Գ. Ինչպե՞ս եմ «դրանով ցեխ շպրտում նրանց վրա, ովքեր գալիս են իրենց գաղափարական պայքարի համար»:
    DIXI
    carpe noctem

  8. #8
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ինչպե՞ս եմ «դրանով ցեխ շպրտում նրանց վրա, ովքեր գալիս են իրենց գաղափարական պայքարի համար»:
    Դու հանդիսանում ես պայքարի մասնակից: Ես նաև քեզնից եմ իմանում պայքարող հայրենակիցներիս կավերաբերմունքը նրանց կտամամբ, ովքեր չեն մասնակցում: Դու հնարավորություն ունենալով գրել ֆոռումում մի խոսա նենց բաներ, որ կարծեմ կողքիդ կանգնած տատիկն էլ ա չեկողներին համարում իրեն չհարգող:
    Էլի եմ ուզում շեշտեմ, հատուկ նրանց համար, ովքեր չեն կարդացել իմ գրածները: Իմ բարեկամներից, ընկերներից ու շատ մոտիկ մարդկանցից շատերը պայքարի մասնակից են: Ու ես շատ լավ գիտեմ իրանք չեկողներին ոնց են վերաբերվում: Ցավում են, որ բոլորը չեն գնում, լավ շատ-շատ ասում են անտարբեր եք, բայց ոչ ոք անողնաշար, իրեն չհարգող, կամ այլ վիրավորական բառեր չի օգտագործում չեկողների հանդեպ: Ռադիկալ արտահայտություններով դու և ոմանք ցեխ եք շպրտում էդ մարդկանց վրա:
    էսպես չի մնա

  9. #9
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    Սեպտեմբերի հինգին մենք ընկներներով գնալու ենք ԴԻՍՆԵՅ ԼԵՆԴ զվարճանալու։ Հետեւաբար, չենք կարող մասնակցել այդ հավաքին։

  10. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    Անչափ կարևոր, ուսանելի, հանգամանալից ու տեղին գրառում էր: Դա համարում եմ ներկա չլինելու պարտադրանքից ծնված խղճի կիզիչ խայթի հետևանք: Ընկերներով մանկապարտեզ զվարճանալու գնացողներին խոնարհաբար խնդրում ենք չտեղեկացնել, ամեն ինչ արդեն պարզ է:

    Elmo Քո գրածների մի մասը կարդացել եմ դեռ երեկ և միայն դրանից հետո գրել վերևի գրառումս: Քո տեսակետն ինձ համար եթե նույնիսկ միանգամայն ընդունելի էլ չի, ապա հասկանալի ու հարգելի է: Ես ինքս մինչև մարտի 1-ը հաճախ խուսափում էի Ազատության հրապարակում երևալուց, քանի որ դրանով գուցե կվնասեի ոչ միայն ինձ, այլև ինձ հարազատ մարդկանց: Սակայն մարտյան 20 օրվա ընթացքում ես, և համոզված եմ՝ ոչ միայն ես, հաջողացրեցի կռվել շա՜տ այնպիսի մարդկանց հետ, ում հետ, կարծում էի, ես ոչ մի գաղափարական հակասություն չէի կարող ունենալ: Դա սարսափելի ձգված նյարդերի ու շոկային վիճակի անցանկալի ու սխալ արդյունքն էր, որի հետևանքները զգում եմ մինչ այսօր: Ինչ վերաբերում է «ցեխ շպրտելուն». մեղմ ասած՝ տհաճ է, երբ առավոտից երեկո աշխարհով մեկ թնդացնում են, որ դու, քո հարազատները, ընկերները, ի վերջո այն մարդիկ, ում դու հարգում ես (և ոչ միայն վերջին իրադարձությունների հետ կապված) պարզապես «թմրամոլներ, հարբեցողներ, մարմնավաճառներ ու այլ մանր-մունր գող-ավազակներ» են:
    DIXI
    carpe noctem

  11. #11
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում է «ցեխ շպրտելուն». մեղմ ասած՝ տհաճ է, երբ առավոտից երեկո աշխարհով մեկ թնդացնում են, որ դու, քո հարազատները, ընկերները, ի վերջո այն մարդիկ, ում դու հարգում ես (և ոչ միայն վերջին իրադարձությունների հետ կապված) պարզապես «թմրամոլներ, հարբեցողներ, մարմնավաճառներ ու այլ մանր-մունր գող-ավազակներ» են:
    Դա իրենց ընդրած ճանանապարհին ընկած փիառն է: Նրանք գնացել են դրան, գիտակցելով, որ պետք է ենթարկվեն նման հարձակումների, նույնիսկ մահակների տակ ընկնեն: Բա պայքարում են, իսկ ԶԼՄ-ները հակառակորդի ձեռքում են: Ո՞վ ա ասել, որ պայքարը հալած յուղի պես պետք է լինի: Իսկ ես չեմ բզբզում ոչ ոքի, ուրեմն ինձ ել չեմ ուզում բզբզեն: Ուզում եմ ապրել հանգիստ, առանց միջադեպերի, թող հանդիպող փորձանքը պատահական լինի, ոչ թէ ես գնամ ընդառաջ փորձանքին: Իմ պայքարը իմ ընտանիքի բարեկեցությանն ու խաղաղությանն է ուղված, ու ես հաղթել եմ, թե Լևոնի ժամանա, թե Քոչարյանի , թե Սերժի: Իմ պայքարում ես հաղթող եմ, մի քննադատեք ինձ և իմ նմաններիբ, մենք ձեզ սիրում ենք, բայց ակտիվ մասնակցություն չենք ցուցաբերելու, մեր մասնակցությունը մեր չեզոքությունն է, ու մենք չենք սիրում ներկա իշխանավորներին, չենք սիրել նախորդներին: Իմ համար Լևոնը իր թիմով նախկին իշխանություն է, ես իր կողքը չեմ կանգնի: Բայց որ ընտրություն լինի արդեն ձայնս կրամ, նշել եմ ինչի համար:
    էսպես չի մնա

  12. #12
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    լավ ես էլ ասեմ...
    Ուրեմն. հիմա մեր տանը Ձմեռվա հանրահավաքների դիսկերն ա դրած...իրականում դիսկ ենք փնտրում, դնում հերթով ստուգում ենք..բայց դե , ինչպես ասում են, տանում ա...
    Մարդկանց քանակը, այժմ բանտերում գտնվող քաղբանտարկյալները ազատության մեջ, ասենք Վարդան Ջհանգիրյանը, որ առողջ կանգնած ա, իսկ ծեծից հետո կաստիլով ա ման գալիս ու էլի լիքը արդեն ծանոթ դեմքեր՝ հպարտ ու խրոխտ այնուամենայնիվ ինչպես հիմա..այն օրերին ոչ ոքի մտքով չէր անցնի, որ ասենք կգան անմեղ-անմեղ քաղաքական հայացքի համար կբաժանեն եղբորից, հորից, ընկերոջից, որ արյուն կթափեն, որ արյուն կթափեն..մի հատ էլ ասե՞մ...ԱրՅՈՒՆ ԿթԱփԵՆ......
    դուք հասկանու՞մ եք...դժվար թե...որ էս մարդիկ դիսնեյլենդի միկիմաուսներ չեն...մարդ են մարդ...կորցնում են նյարդեր, առողջություն, ամենակԱրևորը ժամանակ...ԿՅԱՆՔ..ԼԱՎ, ՍՊԱՍԵ՛ էՍ էԼ ՄԻ ՀԱՏ էԼ ԱՍԵՄ. ԿՅԱՆՔ....
    ու, հա էլի որ..եթե դու քեզ հարգող հայ ես ու եթե անգամ Լևոնին չես հարգում, Լևոնի պատճառով ինքդ քեզ չհարգելու, քո ազգը չհարգելու, ինձ թեկուզ չհարգելու իրավունք չունես... սա արդեն ոչ թե քաղաքական, այլ բարոյական «կռիվ» ա....
    Իսկ ամսի հինգին..իրոք որ հուժկու հանրահավաք կլինի..ու կկայանա հանրահավաքը, չնայած արդեն սկսել են ջարդը...
    մարդը սիրում է արգելված պտուղներ քաղել...բայց..ուշադի՛ր. արգելողը ոչ թե ԱՍՏՎԱծՆ է, ԱՅԼ ԱՆԱՍՏՎԱծԸ..ուստի մենք կքաղենք մեզ համար սահմանված հաղթանակի պտուղը...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 26.08.2008, 11:58:

  13. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    Elmo, ես արդեն երկրորդ օրն ա ուզում եմ քեզ հասկանալ, ու անկեղծ եմ ասում, քանի գնում է, խոսքերդ նմանեցնում եմ ինքնապաշտպանության բնազդից ծագած հարձակողական խոսքի:

    Ընդամենը մի քանի բառ.
    1. Դու երիցս սխալ ես ու անարդար, եթե շարժման մեջի ինչ-որ մեկի կարծիքը չպայքարողների հանդեպ կարող ես թեկուզ մտովի տարածել շարժման բոլոր մասնակիցների վրա: Հիշիր, որ մենք բոլորս անհատներ ենք, ունենք սեփական մտածելակերպը և մեր ներկապնակը շատ բազմազան է:
    2. Դու խոսում ես ինքդ քո սկզբունքների դեմ, եթե պահանջում ես, որ մարդը, ով չի հարգում չպայքարողներին, չխոսի դրա մասին: Քանի որ յուրաքանչյուրս ունենք սեփական կարծիքն ունենալու, այն արտահայտելու իրավունք: Սակայն կա հարցի մեկ այլ կողմ... եթե դու այդ խոսքերից այդպես խոցվում ես, ուրեմն կարծում եմ, որ ենթագիտակցորեն զգում ես, որ քո տեղը շարժման շարքերում է՝ անկախ Տեր-Պետրոսյան անհատից, նրա թիմից, այլ հաշվի առնելով եղելությունը, այն անարդարությունները, որոնց դեմ պայքարում ենք:

    Եվ որպեսզի խոսքերս այլ կերպ չընկալվեն, մի քիչ էլ պարզաբանեմ: Երբեմն ինձ տրամաբանորեն թվում է, որ իրեն հարգող յուրաքանչյուր մարդ, ով ազնիվ է, սիրում է ազատությունները, իր ընտանիքն ու հայրենիքը, պիտի կանգնի շարժման շարքերում, միանա շարժմանը: ՍԱԿԱՅՆ. որքան էլ որ տարօրինակ է, ես ինքս ճանաչում եմ իրենց հարգող մարդկանց, ովքեր ազնիվ են, սիրում են ազատություններն, իրեն ընտանիքն ու հայրենիքը և շարժման մեջ չեն, ավելին, շատերը նրա դեմ են:

    Հակված եմ այս երևույթը բացատրել հակառակ կողմի քարոզչությամբ, տվյալ մարդկանց անձնական վերաբերմունքը չմոռանալու կարողությամբ, ամբիցիաներով կամ նման այլ երևույթներով: Սա իմ տեսակետն է, և որքան էլ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է սրան համաձայն չլինել, դուք չպիտի պահանջեք ինձնից այն չարտահայտել և դուք չպիտի մտածեք, թե սա բոլորի տեսակետն է:

    Մինչդեռ ընտրությունը Ձեզնից յուրաքանչյուր է: Ես իմ շատ ընկերների, բարեկամների ու հարազատների հետ, որոնցից շատերի հետ, ի դեպ, ծանոթացել եմ այդ նույն շարժման ընթացքում, սեպտեմբերի 5-ին հանրահավաք լինելու պարագայում (կարծում եմ, որ կլինի), լինելու եմ այդ հանրահավաքի շարքերում, բռունցքս տասնյակ հազարավոր հայրենակիցներիս հետ բարձրացնելու եմ ոչ միայն իմ ու իրենց, այլև Ձեզնից յուրաքանչյուրի ազատությունների համար, անկախ նրանից, դուք հիմա այս խոսքերս կհամարեք պոպուլիստական, թե ինչ:

    Այնպես որ յուրաքանչյուրս ընտրում է իր պայքարի տարբերակը, իր ապրելու կերպը, և եթե Ձեր կարծիքով ես կամ շարժման այլ մասնակից իրավունք չունի Ձեզնից պահանջել, որ Դուք միանաք շարժմանը, ապա Դուք առավել ևս իրավունք չունեք մեզնից պահանջելու պայքարի եղանակը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #14
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    Չուկ զգում ե՞ս երկուսով նույն բանն ենք ասում, ամեն մեկս մի քիչ իրա կողմնա թեքում: Քեզ մի փաստ ասեմ, ոչ մի նախագահի ու կառավարության օրոք ես ազատ չեմ եղել: Ես գամված եմ եղել իմ աշխատանքին, միշտ ունեցել եմ թալանող ու կրիմինալ սենց ասած «ավազակապետություն», ու նույն Լևոնի(իրա հետ ոչ կապում եմ, ոչ հերքում) կառավարման տարիներին, երբ ես դպրոցական էի, իմ աչքի առաջ ոստիկանությունը մարդ(որին ճանաչում էի) գնդակահարեց ու դիակը տարավ, տեղն էլ մի հատ նռնակ քցեցին: Օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ: Էդ անցյալը հետ բերելու համար չեմ պայքարելու: Եդ դեպքի ու նման շատ դեպքերի մանրամասները եթե կուզենաս իմանալ, կհանդիպենք կպատմեմ:
    էսպես չի մնա

  15. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք սեպտեմբերի 5-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ զգում ե՞ս երկուսով նույն բանն ենք ասում, ամեն մեկս մի քիչ իրա կողմնա թեքում: Քեզ մի փաստ ասեմ, ոչ մի նախագահի ու կառավարության օրոք ես ազատ չեմ եղել: Ես գամված եմ եղել իմ աշխատանքին, միշտ ունեցել եմ թալանող ու կրիմինալ սենց ասած «ավազակապետություն», ու նույն Լևոնի(իրա հետ ոչ կապում եմ, ոչ հերքում) կառավարման տարիներին, երբ ես դպրոցական էի, իմ աչքի առաջ ոստիկանությունը մարդ(որին ճանաչում էի) գնդակահարեց ու դիակը տարավ, տեղն էլ մի հատ նռնակ քցեցին: Օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ: Էդ անցյալը հետ բերելու համար չեմ պայքարելու: Եդ դեպքի ու նման շատ դեպքերի մանրամասները եթե կուզենաս իմանալ, կհանդիպենք կպատմեմ:
    Երեկվանից քեզ ասում եմ, որ նույն բանն ենք ասում: Բայց հաջորդ պահին հաջորդ թեմայում դու էլի սրված գույներով ես ներկայացնում: Չնայած որ թեմայի քննարկումն ուրիշ բանի մասին ա:

    Ուրեմն ասեմ, որ մեզնից ոչ մեկը չի պայքարում նրա համար, որ վաղը ոստիկանությունը մարդ գնդակահարի: Հետ չեմ նայում, հիմա էդ կարգի հայացքով հետ նայելու ժամանակը չի: Իսկ առաջ նայում եմ, ու եթե տենց բան եղավ, չկասկածես որ էս նույն պայքարողները հիմա էլ դրա դեմ են պայքարելու: Մենք հիմա էլ ենք դրա դեմ պայքարում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեպտեմբերի 2-ի ՀՅԴ հանրահավաքը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 95
    Վերջինը: 10.09.2008, 08:33
  2. Դեկտեմբերի 8` 3-րդ հանրապետության 1-ին նախագահի 3-րդ հանրահավաքը
    Հեղինակ՝ Che_Guevara, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 25.11.2007, 15:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •