ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ՆՍՏԱՑՈՒՅՑԸ
[19:04] 29 Օգոստոսի, 2008
image
Սեպտեմբերի 5-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքը հետաձգվում է: Այն կկայանա սեպտեմբերի 12-ին նախատեսվածից մեկ շաբաթ հետո: Այս մասին այսօր հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային Կոնգրեսի այս եւ մյուս որոշումը, որով նախատեսված է դադարեցնել Հյուսիսային պողոտայում արդեն 1,5 ամիս շարունակվող նստացույցը, պայմանավորված է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղով:
՚Սեպտեմբերի 6-ին նշանակված ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա խաղի եւ պաշտոնապես հայտարարված Հայաստան 20-25 հազար թուրք ֆուտբոլասերների ժամանման առիթով
կառավարությունը կայացրել է մի ինչ-որ որոշում, որով մարդու իրավունքների եւ ազատությունների հակասահմանադրական սահմանափակումներ է մտցրել, ինչպիսիք Սահմանադրությամբ նախատեսվում են միայն արտակարգ դրության պայմաններում: Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք առանձնահատուկ այս դեպքում հասարակական կարգի ու անվտանգության պահպանման լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը,- ասաց Լեւոն Զուրաբյանը եւ ավելացրեց,-
Նման դեպքերում ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանությունը դա կարող էր անել բոլովին այլ կերպ, առանց Սահմանադրությունը եւ իր քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, մասնավորապես` խնդրանքով դիմելով հասարակական ու քաղաքական կազմակերպություններին` ձեռնպահ մնալ այդ օրերին զանգվածային միջոցառումների կազմակերպումիցՙ:
Ըստ նրա`
Հայ ազգային կոնգրեսը հաստատակամ պայքարելով հանդերձ այս ապօրինի վարչախմբի դեմ միայն քաղաքական դիվիդենտներ քաղելու համար երբեք չի ձեռնարկել եւ արել գործողություններ, որոնք ինչ-որ կերպ, թեկուզ միջնորդավորված, կարող են վնասել ՀՀ պետականության եւ ժողովրդի շահերին.:
՚Ուստիեւ նկատի ունենալով վերջին շրջանում մեր տարածաշրջանում ծավալված բուռն իրադարձությունների ու դրանց հետ կապված աշխարհաքաղաքական հայտնի զարգացումների հետեւանքով ստեղծված լարված ու նուրբ իրավիճակը եւ այն հանգամանքը, որ առաջին անգամ մեր երկիր են ժամանելու Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, /գուցեեւ նրանց նախագահը/,
որոնց անվտանգության հետ կապված բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կարող են առաջանալ կեղծ ազգայնական ուժերի եւ տարրերի անխոհեմ կոչերի եւ գործողությունների հետեւանքով, ինչի կանխումը իրավապահ մարմինների պարտքն է, եւ այս դեպքում պետք է ոչ թե խանգարել, այլ օգնել նրանց, մտահոգված լինելով մեր երկրի միջազգային վարկով, ինչպես նաեւ կողմնակիցը լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ չցվանկանալով որեւէ կերպ ստվերել դրանց զարգացման հեռանկարներին նպաստող որեւէ միջոցառում, Կոնգրեսը հայտարարում է, որ օգոստոսի 31-ի ժամը 23.-ից դադարեցնում է Հյուսիսային պողոտայում հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցըՙ, -տեղեկացրեց Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ Հյուսիսային պողոտայում կշարունակվեն միայն քաղաքական զբոսանքները ժամը 19-ից մինչեւ 22-ը: Լեւոն Զուրաբյանը շարժման համախոհներին եւ ակտիվիստներին կոչ արեց կազդուրվել եւ պատրաստվել պայքարի վճռական փուլին: Նաեւ կոչ արեց ժողովրդին չենթարկվել որեւէ կեղծ ազգայնական սադրանքի, հակառակը` օգնել կանխել այդպիսիք: ՚
Բոլորին կոչ ենք անում ակտիվորեն աջակցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, հաջողություն ենք մաղթում մեր թիմին, ցանկանում մինչեւ վերջ պայքար եւ խոշոր հաշվով հաղթանակ: Հաղթելու ենքՙ,- շարժման կարգախոսով ավարտեց իր խոսքը Լեւոն Զուրաբյանը:
Թե ովքեր են կեղծ ազգայնական ուժերը` նա չպարզաբանեց: Իսկ արդյոք այլ դրդապատճառներով, ասենք հարեւան երկրում լարվածության մեծացման հետ, ընդդիմությունը կրկին հետաձգի հանհրահավաքը, կամ վերցնի ժամանակ` ՚Ա1+ՙ-ի հարցին պատասխանելով` Լեւոն Զուրաբյանը հույս հայտնեց, որ հարեւան երկրում իրավիճակը կգնա դեպի լարվածության նվազման:
Էջանիշներ