ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

[22:17] 12 Սեպտեմբերի, 2008

Մոտ 40 րոպե առաջ Կոնսերվատորիայի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին է տարվել ՚Հիմաՙ երիտասարդական շարժման անդամ Նարեկ Հովակիմյանը: Նա եւ իր ընկերները այսօր Երեւանի կենտրոնական փողոցներում իրազեկում էին սեպտեմբերի 15-ի հանրահավաքի մասին: Ըստ ականատեսների` նրանց մոտեցել են կարմիր բերետավորներ եւ պահանջել չիրազեկել:

Երբ տղաներն հայտնել ե, թե հանրահավաքն արտոնված է, վերջիններս ասել են, որ այդպիսի բան չկա:

Նրանք սկզբում տղաներից պահանջել են բարձրախոսով չհաղորդել: Պահանջը կատարվել է: Երիտասարդները սկսել են գոռալ ՚Պայքար, պայքարՙ:

Ոստիկաննները հարձակվել են նրանց վրա: Նրանց հաջողվել է բաժին տանել Նարեկին, մյուսները կարողացել են խուսափել` դեպի Հյուսիասային պողոտա փախչելով եւ այդ մասին քաղաքական զբոսանքի մասնակիցներին տեղեկացնելով:

Անձամբ իր մասնակցությունն է այս ամենին, ըստ ականատեսների, ունեցելԵրեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:

Ի դեպ, ոստիկանները չեն ճանաչել ՚Նոյան տապանՙ-ի լրագրողներին, եւ նրանցից մեկը հրամայել է իր գործընկերներին. ՚Կալանավորեքՙ: Դեպքից 10 րոպե անց լրագրողը այդ մասին ծիծաղելով պատմում էր Հյուսիսային պողոտայում:

Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ոստիկանական բաժանմունքում` փորձելով ազատ արձակել Նարեկին:
Աղբյուր՝ Ա1+


Տեղեկատվությունս հավաստի չէ, բայց կարծես թե Լևոն Զուրաբյանին արդեն հաջողվել է ազատ արձակել Նարեկին:

Իշխանիկներն, ինչպես միշտ, անօրինականությունից բացի ուրիշ ոչինչ չգիտեն անել: Իրազեկելը ոչ մի օրենքով չի արգելվում, այդ թվում բարձրախոսով իրազեկելը: