Չեմ հասկանում ինչ եք սպասում: Աճդպիսի կոչերի համար պետք չէ Պինոչետի ռեջիմ ումեմալ, որ կասեցնեն: Հլա մի հատ մեկը համարձակվի այստեղ տենց բաներ գոռա:
Իսկ ի՞նչ առաջարկեց ԼՏՊ: Այնտեղ էր՞: Չուկ, հոգնած մոգնած չկա, եկել ես՝ պատմի, երկու խոսքով:
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Norton
Սերժը լուրջ պռոբլեմներ ունի քաղաքական բուրգի ներսում իսկ ավելի կոնկրետ որոշ օլիգարխիկ շրջանակների հետ:
Ունի լուրջ պռոբլեմներ նաև արտաքին որոշ հարցերում, ինքը խախտում է բալանսը, խախտում է ստատուս-քվոն:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Երկու խոսքով կարող եմ ասել, որ չափազանց շատ մարսելու նյութ տվեցին ելույթներում: Հաջորդ հանրավաքը նշանակվեց 10 օր հետո: Զգացվում էր, որ խիստ մտահոգված են երկրի վիճակով արտաքին հարաբերություններում ու ԼՂՀ հարցի կարգավորման հարցում: Տեր-Պետրոսյանը հստակ մեսիջներ ուղարկեց սերժին (խորհուրդներ) քաղաքականության ընտրման հարցում: Ելույթները հագեցած էին ինֆորմացիայով: Մարդկանց քանակը սկզբում քիչ էր, վերջում շատ: Վճռականությունը նույնն էր: Հանրահավաքն այնպիսին էր, ինչպիսին պիտի լիներ. սպասելիքների արդարացում: Մնացածը հետո, իսկապես հոգնած եմ, գլուխս էլ ցավում է: Դեղ եմ խմել, մի քիչ էլ հանգստի կարիք ունեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Ինձ թվում է «տաք» շարժումն այսօրվա միտինգով ավարտվեց: Մնում էր ԼՏՊ-ի հայտնի կոչը` «բոլորդ համախմբվեք նախագահի շուրջ», հնչեցվեր միտինգում: Շատ նման է, որ ներքաղաքական բոլոր գործընթացներն իրականանում են փոխհամաձայնեցված: Մի բան հստակ է` Քոչարյանին տշեցին վերջնականապես և դա էլ մեծ բան էր: Նախագահի հրաժարականի մասին խոսելն անիմաստ է, ԼՏՊ-ն նույնիսկ մոռացել էր, որ միտինգների գլխավոր պահանջը դա է և չհիշատակեց: Այ, խորհրդարանական արտահերթ ընտրություններ ՍՍ-ն ինքն էլ կանի, նույնիսկ եթե ընդիմությունը չպահանջի......... Մի խոսքով անորուշություն, նաև արտաքին քաղաքական դաշտում: Լավ չի...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էսօր Սերժը ինչքան Լևոնի հետ ա կոնտռ, էդքան էլ՝ ՌՔ-ի օդերն ա փորձում փակել: Կամ՝ գոնե տակ չտալ: Բայց դե՝ ՌՔ-ն էնքան մեծ հակառակորդ չի, որ ՍՍ-ն ու ԼՏՊ-ն իր դեմ միանան: Այսինքն մեծ ա, բայց՝ ուրի՛շ բան: Իսկ խորհրդարանական արտահերթ ընտրությունները ՍՍ-ի համար քաղաքական մահ են լինելու, որովհետև նորընտիր խորհրդարանի առաջին օրինագիծը նախագահի իմպիչմենտն է լինելու: Լա՛վ, էս արդեն ուրիշ թեմա է:
Հանրահավաքի մասին. էնքան մուսռ կար աջուձախ, որ հոտից գլուխներս ֆռռում էր: Է՛լ ջրցան մեքենաներ, է՛լ լիքը ոստիկանական ավտոբուս, վահան-սաղավարտների մասին՝ էլ չասած: Ա. Խաչատրանի արձանի մոտ վերջում դուբինկավոր հերոսները վրա տվեցին ժողովրդի վրա. «ցրվե՛ք հլը, արա՛», ընդ որում՝ ամեն ինչ անում էին, որ հանգիստ ցրվելու տեղ չլինի: Տեսա, թե ոնց են մի երկու կնոջ քարշ տալիս դեպի իրենց մեքենաները:
Անցած հանրահավաքից շատ մարդ կար: Մոտ 70-90 հազար: Ափսոս՝ երթ չեղավ, երթերի ժամանակ ավելի լավ է երևում:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 16.09.2008, 00:37:
DIXIcarpe noctem
ԼՏՊ-ն հստակ ասեց, որ քաղբանդարկյալներին ազատ արձակելու դեպքում արևմուտքը կարող էր ականատես լինել արտաքին խնդիրների շուրջ քաղաքական ուժերի համախմբման` չնայած որոշ հարցերում լուրջ տարակարծությունների (կներեք, խոսքերը լավ չեմ հիշում, բայց միտքը հստակ եմ ներկայացնում, կարող էք նաև կարդալ): Ամսի 21-ին մեծ հավանականությամբ քաղբանդարկյալներն ազատ կարձակվեն, ի"նչ կմնա անելու
Համ էլ ես ԼՏՊ-ին հարգում եմ հենց այդօրինակ քայլերին ունակ լինելու համար, թեկուզ վերցնենք իր հրաժարականը... Դա հայրենասիրության իրական դրսևորում է, որը չուներ Քոչարյանը և կոտոշավարի սարքեց մարտի մեկը:
Ինչ վերաբերում է զգուշանալուն, կարծում եմ այդ մասին կարող է բարձրաձայնել միայն Գեղամյանը, որի «դեմը» կառնեն հենց իշխանությունները...: Բայց իրոք լավ չի` դրսում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ