User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

  1. #1
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    Սերժ Սարգսյանի հարցազրույցը թուրքական ՚Ռադիկալՙ օրաթերթին:

    -Սեպտմբերի 6-ին կայանալիք Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը կարող է դիտվել որպես մեր տարածաշրջանում ամենաքաղաքականացված սպորտային միջոցառումը: Քաղաքական առումով ի՞նչ ակնկալիքներ ունեիք, երբ հրավիրեցիք Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին միասին դիտելու հանդիպումը:

    Իմ առաջնահերթ նպատակը մեր երկրների հարաբերությունների կարգավորումն էր: Նախագահի պաշտոնում իմ ընտրության առթիվ Նախագահ Գյուլի հղած շնորհավորական ուղերձում խոսվում էր հարաբերությունների զարգացման հնարավորության մասին: Ավելի ուշ վարչապետ Էրդողանն արտահայտվեց երկխոսության համար դռների բաց լինելու մասին: Փոխադարձաբար, ես էլ որոշեցի օգտագործել այս հնարավորությունը: Առջեւում լավ սպորտային իրադարձություն է: Պատմության մեջ առաջին անգամ հանդիպում են ֆուտբոլի մեր ազգային հավաքականները: Դա կարող է լավ առիթ հանդիսանալ մեր հարաբերությունների զարգացման համար: Կարեւոր չէ, թե ինչպիսի արդյունք կգրանցվի, բայց հույս ունեմ, որ հանդիպումը հանդիսականներին հաճույք կպատճառի: Ոգեւորությունը մեծ է լինելու: Այս հանդիպումը մեր հարաբերություններում բացառիկ իրադարձություն է լինելու, եւ հուսով եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների ներկայությամբ դա էլ ավելի բացառիկ կդառնա: Մենք հարեւաններ ենք եւ մնալու ենք հարեւաններ: Կարծում եմ, որ բնականոն հարաբերություններ ունենալն ավելի օգտակար կլինի երկու ժողովուրդների համար: Գյուլին ուղղված իմ հրավերը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:

    -Անկարայում որոշակի մտավախություններ կան վերոհիշյալ հրավերի հետ կապված: Ինչպես օրինակ` սահմանային խնդիրները եւ այն, թե ինչպես կդիմավորեն Նախագահ Գյուլին Երեւանում: Դուք կիսու՞մ եք այդ մտահոգությունները:

    Որեւէ մտավախություն կազմակերպչական հարցերի հետ կապված չի կարող լինել: Եթե մենք պետության նախագահի ենք հրավիրել, ապա նախագահ Գյուլին այդ կարգի այցելություններին պատշաճ մակարդակով ընդունելու համար կիրականացվեն բոլոր միջոցառումները:

    -Ես հանդիպեցի Դաշնակցություն կուսակցության հետ եւ նրանք դեմ են Ձեր հրավերին: Ասում են, որ Երեւան ժամանելու դեպքում Գյուլին իրենց ձայնը լսել տալու համար անելու են հնարավոր ամեն ինչ:

    Կարծում եմ, որ իրենց ձայնը բարձրացնելու համար արվելիք միջոցառումները դուրս չեն գա նման կարգի պաշտոնական այցերի համար ընդունելի վերաբերմունքի շրջանակներից: Ոչ քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերողները Գյուլից առաջ դա արած կլինեն Հայաստանի եւ իմ դեմ, որովհետեւ հրավիրողը ես եմ:

    -Ի՞նչ եք կարծում Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկայի եւ հաղորդակցության բնագավառում իրականացվող տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ, որոնք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պարագայում, կարող են բարգավաճում բերել: Կցանկանա՞ արդյոք Հայաստանը միանալ այդ ծրագրերին: Դուք մտածու՞մ եք, որ մի օր Թուրքիայում այնպես կհյուրընկալվեք, ինչպես հյուրընկալվում են Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարները, եւ Թուրքիայի ղեկավարները առանց երկմտելու կընդունեն Երեւանից ստացված հրավերը:

    Գիտեք, մինչ այժմ իրականացված տարածաշրջանային ծրագրերից երկու դաս եմ քաղել: Առաջին, եթե տարածաշրջանի բոլոր երկրները չեն ներգրավվում կամ դրանցից մեկը բացառվում է, դա նոր բաժանարար գծեր է առաջացնում: Երկրորդ, երբ այդ ծրագրերում քաղաքական նկատառումները գերակայում են տնտեսականին, այդ ծրագրերը անհրաժեշտ հաջողություն չեն ունենում: Դա նման է այն բանին, երբ կառքը ձիու առջեւի մասից է կապվում:

    -Ո՞ր ծրագրի մասին եք խոսում:

    Օրինակ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը... Չէ՞ որ նման երկաթգիծ կա: Շատ քիչ ծախսերով այն կարելի է դարձնել շահագործելի: Շատ միջոցներ են ծախսվում Հայաստանին դուրս թողնելու համար: Նախկինում Հայաստանի ղեկավարներն այցելել են Թուրքիա: Ես էլ տարբեր պաշտոններում այցելել եմ Թուրքիա: Հավելեմ նաեւ, հարեւանների փոխայցելությունները նորմալ երեւույթ են, եւ դա չպետք է ընկալվի որպես հակառակ կողմին արված սիրալիություն: Մեր ջանքերն ուղղված են դրան:

    -Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության մեկնարկի ժամանակ, նախագահներ Ալիեւի եւ Սահակաշվիլու ներկայությամբ, Աբդուլա Գյուլն ասաց, որ Հայաստանը կարող է մասնակցել տարածաշրջանային ծրագրերին, եթե հարգի միջազգային իրավունքը: Ըստ Ձեզ, նա ակնարկում էր 1921 թ. Կարսի պայմանագրով հաստատված առկա սահմա՞նը:

    Կարծում եմ, եթե Գյուլին հարցնեք, ինքն ավելի հստակ կպատասխանի: Միայն կարող եմ ասել, որ Հայաստանը կողմ է ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ մի շարք այլ միջազգային պայմանագրերի, հարգում է իր միջազգային պարտավորությունները:

    -Հարցս ավելի հստակ ձեւակերպեմ. Հայաստանում կան որոշ շրջանակներ, որոնք Թուրքիայի մի մասը Արեւմտյան Հայաստան անվանելով, Սեւրի պայմանագրին համապատասխան, հողային պահանջներ ունեն: Դուք ընդունու՞մ եք, որ դժվար է ամբողջական դիվանագիտական հարաբերություններ հաստատել այն հարեւանների հետ, որոնք վիճարկում են Ձեր սահմանները: Ինչպիսի՞ն է Կարսի պայմանագրի օրինականության եւ ճանաչման մասին Ձեր տեսակետը` պաշտոնական դիրքորոշումը:

    Չեմ հիշում, որ որեւէ հայ պաշտոնյա արտահայտված լինի տարածքային պահանջների մասին: Բայց դա լսում եմ դիմացի կողմից: Կարծում եմ, որ ճիշտ չէ հիմք ընդունել առանձին հայտարարությունները: Եթե այդպես մոտենանք, Թուրքիայում անգամ կան այնպիսիք, ովքեր ասում են, որ Հայաստան անունով երկիր իրականում գոյություն չունի: Մենք չենք ուզում, որ Թուրքիայի հետ հարաբերություններում լինի որեւէ նախապայման: Արեւելյան-Արեւմտյան Հայաստան արտահայտության հետ կապված մտահոգություններ լսում եմ նաեւ թուրք պաշտոնյաներից, ինչն ինձ համար տարօրինակ է: Դրանք 19-րդ դարում օգտագործված աշխարհագրական եզրեր են: Անցյալից եկող այս արտահայտությունը մոռանալու եւ ջնջելու հարցում համառելը նույնն է, ինչ մերժել Սպարտայի, Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության կամ պատմական շատ աշխարհագրական տերմինների գոյությունը: Եթե մեր պաշտոնական քաղաքականությունը դա լիներ, մեր անունը կլիներ ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ` Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: Որեւէ հայ պաշտոնյա նման բան չի պնդել: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում այդ հարցերն ավելի հեշտությամբ կքննարկվեն: Ահա Ռուսաստանը սահմանային խնդիրներ ուներ կամ ունի Չինաստանի, Ճապոնիայի հետ, սակայն դա արգելք չի հանդիսանում դիվանագիտական հարաբերությունների համար:

    -Գյուլին ուղարկած Ձեր հրավերից հետո Կովկասում տեղի ունեցան լուրջ զարգացումներ, ինչպես վրաց-ռուսական հակամարտությունը: Ի՞նչ կարծիքի եք Վրաստանից անջատվող Հարավային Օսեթիային եւ Աբխազիային սատարելու Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ:

    Իրականում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, եղան մարդկային զոհեր: Դա մեկ անգամ եւս ցույց տվեց, թե նման հարցերում ինչի կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքը: Մենք կողմ ենք նման հարցերը բանակցությունների միջոցով լուծելուն: Մենք կողմ ենք ժողովուրդների ազատ կամարտահայտության հիման վրա՝ ինքնորոշման իրավունքը հարգելուն: Ցավալի է, որ նկատվում է իրավիճակի սրում եւ դա մեզ դուր չի գալիս: Մենք հավատում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդեւի եւ Եվրամիությունում նախագահող Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի համատեղ նախաձեռնած ծրագրի իրագործումը կբերի խաղաղություն եւ կայունություն: Մեզ համար շատ կարեւոր է խաղաղությունն ու կայունությունը: Ամեն ինչ մի կողմ ՝ մեր առեւտրի ավելի քան 70%-ը կատարվում է Վրաստանի տարածքով:

    -Ռուսաստանի կողմից Վրաստանի երկաթգծի կամրջի պայթեցման արդյունքում Երեւանում բենզինի հետ կապված դժվարություններ են առաջացել: Այդպե՞ս է:

    Ճիշտ է: Հույս ունենք, որ երկու օրում հարցը կլուծվի: Ակնհայտ է, որ տարածաշրջանի անկայունությունը Հայաստանի օգտին չէ: Դա ցույց է տալիս, որ մենք կայունության կարիք ունենք: Անկայունությունը երեք ամիս կամ երեք տարի ձգձգվելը էլ ավելի կավելացնի մեր խնդիրներր:

    -Ձեր արտաքին գործերի նախաբար ԷդվարդՆալբանդյանն արդեն դրական է արձագանքել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմի առաջարկին: Չե՞ք մանրամասնի այս հարցում Ձեր քաղաքականությունը:

    Հայաստանի արտաքին գործերի նախարար ԷդվարդՆալբանդյանն հայտնել է, որ դրական է վերաբերում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար երկխոսության վերաբերյալ Էրդողանի խոսքերին: Կարծում եմ, որ մեր արտաքին գործերի նախարարը շատ ճիշտ քայլ է կատարել: Առաջարկն ստանալու դեպքում մանրամասն կքննարկենք եւ մեր դիրքորոշումը կհայտնենք:

    -Կարծում եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, որը լուրջ խնդիր է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Ձեր հարաբերություններում, կարո՞ղ է շուտով լուծվել: Կանխատեսու՞մ եք, որ Ադրբեջանի հետ համաձայնության գալը նոր մակարդակի կբարձրացնի քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում:

    Ադրբեջանի Նախագահ պարոն Ալիեւի հետ հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում մենք ունեցանք արդյունավետ հանդիպում: Երկու կողմերս էլ արտգործնախարարներին հանձնարարեցինք մադրիդյան սկզբունքների հիման վրա շարունակել աշխատանքները: Մինչ օրս երեք հանդիպում է տեղի ունեցել: Հուսով եմ, որ կարճ ժամանակահատվածում լուծում կգտնենք:

    -Կարո՞ղ եք մոտավոր տարեթիվ ասել:

    Մինչեւ Ադրբեջանում նախատեսվող նախագահական ընտրությունները այդ առումով որեւէ կանխատեսում անելը ճիշտ չի լինի: Ընտրություններից հետո կտեսնենք, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում:

  2. #2
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթինաաա

    -Դուք Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայի իրավիճակը նմանեցնու՞մ եք Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Հարցնում եմ, որովհետեւ ասացիք, որ պետք է հաշվի առնել ժողովուրդների ինքնորշման իրավունքը:

    Բոլոր հակամարտություններն ունեն նմանություններ եւ տարբերություններ: Կարծում եմ, որ նմանությունների եւ տարբերությունների վրա կենտրոնանալու փոխարեն, պետք է մտածել դասեր քաղելու մասին: Տեսնում եմ, որ հարցը ռազմական եղանակով լուծելու շահարկումները հանգեցնում են անկանխատեսելի եւ վտանգավոր հետեւանքների: Կուզենայի իմանալ, թե նախքան հակամարտությունը քանի՞ հոգի էր կանխատեսել դրա արդյունքները: Պետք է շատ ուշադիր լինել:

    -Դրսից թվում է, թե Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները Ցեղասպանության խնդրի պատճառով գտնվում են փակուղում: Ճի՞շտ է այդ տպավորությունը: Դուք համարում եք, որ հայ-թուրքական հարաբերություններր չեն կարող առաջ շարժվել մինչեւ Թուրքիան չճանաչի 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն: Դա նախապայմա՞ն է:

    Ողջ աշխարհում գոյություն չունի գեթ մեկ հայ, ով չհավատա Ցեղասպանության փաստին: Սակայն, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ: Թերեւս դրա համար էլ ասում ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն` առանց որեւէ նախապայմանների:

    -Ո՞րն է Ձեր դիրքորոշումը 1915 թ. դեպքերի ուսումնասիրման նպատակով պատմաբանների հանձնաժողով կազմավորելու վերաբերյալ: Հնարավոր համարում եք, որ երկու հանձնաժողովներ՝ մեկը պատմաբանների, մյուսը՝ հարաբերությունները կարգավորելուն միտված, կարող են գործել զուգահեռ:

    Կարծում եմ, որ այս հարցում նոր մոտեցման անհրաժեշտություն կա: Որովհետեւ, ես չեմ հիշում, որ մինչ այժմ միջպետական խնդիրները լուծելու համար ոչ- պետական հանձնաժողով ստեղծված լինի: Ամենալավ լուծումը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Այդ կերպ կառավարությունների մջջեւ ստեղծվելիք հանձնաժողովի շրջանակում կարող են ստեղծվել բազմաթիվ ենթահանձնաժողովներ եւ խմբեր: Ավելի վաղ ԱՄՆ-ում ստեղծվել էր նման մի հանձնաժողով: Արդյունք տվե՞ց: Երկրորդ, ձեր ասած մասնագետների եւ փորձագետների համար նորմալ աշխատանքային պայմանների ստեղծումն անհրաժեշտ է: Դրա համար էլ բնականոն դիվանագիտական հարաբերությունների առկայությունը անհրաժեշտություն է: Դիվանագիտական հարաբերությունների առկայության կամ բացակայության պարագաներում իրականացվող աշխատանքները միանգամայն տարբեր կլինեն:

    -Հավատու՞մ եք, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շարունակվող փակ դիվանագիտական հանդիպումները արդյունք կտան:

    Անկասկած, անհնար կլիներ իմ աջակցությունը, եթե չհավատայի որ արդյունք կտա: Սակայն, մյուս կողմից հավատում եմ, որ հարաբերությունների ընթացքը ցույց է տալիս, որ մենք՝ երկու երկրների առաջնորդներս, հասել ենք որոշումների կայացման փուլին: Դրանք հեշտ որոշումներ չեն լինելու: Հայաստանի եւ Թուրքիայի ողջ հասարակությունը չէ, որ հավանություն կտա այդ որոշումներին: Բայց վստահ եմ, որ դրական որոշումներին կաջակցի հասարակությունների մեծ մասը: Դրանով ես նկատի ունեմ ոչ թե դիվանագետների ջանքերը, այլ` ընդհանուր մթնոլորտը: Գյուլի շնորհավորական ուղերձը, Էրդողանի խոսքերը, իմ կողմից Գյուլին ուղղված հրավերը, անգամ Ձեզ հետ այս հարցազրույցն այդ մթնոլորտի մի մասն են կազմում: Այս իմաստով էլ հավատում եմ, որ հասել ենք որոշումների ընդունման փուլին:

    -Գյուլի Երեւան գալ-չգալն ինչպե՞ս կազդի այդ իրավիճակի վրա:

    Կարծում եմ, որ կարեւոր կլինի: Քանզի կարեւոր որոշումները հեշտությամբ չեն կայացվում: Կարեւոր են նաեւ անձնական հարաբերությունները: Հանրության առջեւ խոսելը եւ դիմացինիդ աչքերի մեջ նայելով խոսելը տարբեր բաներ են: Եթե չհավատայի այս այցի կարեւորությանը, Գյուլին չէի հրավերի: Մենք հարեւաններ ենք: Պատմության մեջ դժվար ժամանակներ ենք ունեցել: Սակայն Հայաստանը պատրաստ է հարաբերությունների զարգացմանը եւ նույնն էլ ակնկալում ենք Թուրքիայից:

  3. #3
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    Հավասարակշռված հարց և պատասխան է ,
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  4. #4
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    Բավականին խորամանկ և համառ։
    Ուրախ եմ, որ ՍՍ ղարաբաղցի է։ Հիմա ոչ միայն խելք, այլ մեծ խորամանկություն է պետք.

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    Ի դեպ, կարդալիս մտածում էի՝ էս Սե՞րժն է: Բավական լավ էր խոսել, կրուտիտներն էլ վատը չէին:

  6. #6
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    Ինձ մենակ դուր չեկավ մի քանի անգամ Չեմ հիշում

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    Սերժը շարունակում է իր իմիջը պահելը:
    Ընդհանուր առմամբ լավ է շարադրել Հայաստանի թուրք-հայկական հարաբերությունների ապագանա պատկերոցումները, որը միանշանակ ողջունում եմ:

    Տեսնենք թե թուրքերը ինչպես կպահեն իրենց այս տարվա կտրվածքով

  8. #8
    Մշտական անդամ ArmBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    Հեռացվելու չարժանի թեմայից դուրս սեփական դիտարկում.

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    ...-Ձեր արտաքին գործերի նախաբար ԷդվարդՆալբանդյանն արդեն դրական է արձագանքել...
    Այս նախադասության մեջ սխալ չեք գտնո՞ւմ: Ես գտե՛լ եմ:

    Պետք է լիներ.

    ...-Ձեր արտաքին գործերի նա՞ խաբար ԷդվարդՆալբանդյանն արդեն դրական է արձագանքել...
    Ավելացվել է 3 րոպե անց
    Հիմա՝ լուրջ:

    Հանելուկ՝ բոլոր տրամաբանող մարդկանց:

    Ես ո՞նց է լինում, որ մեր երկրի նախագահը հանպատրաստից ավելի լավ ու գրագետ է խոսում, քան՝ նախապես պատրաստված նախընտրական ելույթների կամ հանդիպումների կամ էլ հեռուստաշոուների ժամանակ (վերջինիս համար նկատի ունեմ՝ մաքսային կամ հարկային թոփ-աշխատակիցների հատ հանդիպումները):
    Վերջին խմբագրող՝ ArmBoy: 29.08.2008, 03:48: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #9
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    Մեջբերում ArmBoy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեռացվելու չարժանի թեմայից դուրս սեփական դիտարկում.
    Ես ո՞նց է լինում, որ մեր երկրի նախագահը հանպատրաստից ավելի լավ ու գրագետ է խոսում, քան՝ նախապես պատրաստված նախընտրական ելույթների կամ հանդիպումների կամ էլ հեռուստաշոուների ժամանակ (վերջինիս համար նկատի ունեմ՝ մաքսային կամ հարկային թոփ-աշխատակիցների հատ հանդիպումները):
    Հանպատրաստից հաղորումը նախապատրաստվել է մեկ ամիս,
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    Ես ո՞նց է լինում, որ մեր երկրի նախագահը հանպատրաստից ավելի լավ ու գրագետ է խոսում, քան՝ նախապես պատրաստված նախընտրական ելույթների կամ հանդիպումների կամ էլ հեռուստաշոուների ժամանակ (վերջինիս համար նկատի ունեմ՝ մաքսային կամ հարկային թոփ-աշխատակիցների հատ հանդիպումները):
    Շատ պարզ Անգրագետ մասերը կտրում-հանում են կամ էլ գրագետ են սարքում

  11. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    Բայց ես ինչքան զգացել եմ, Սերժը մենակ հրապարակային ելույթներ չի կարողանում ունենա: Իսկ տետ առ տետ լավ էլ բլբլում ա : /ճիշտ ա շատ կամաց-կամաց բայց մտքերը հստակ են /

  12. #12
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    Կարծում եմ հարցերը ուղղվել են նախօրոք, իսկ նախագահի աշխատակազմի ժողովուրդն էլ. զբաղվել են պատասխաննների վրա:

  13. #13
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    ՀԻԱՆԱԼԻ՛ ՄԱՐԴ՝ Սերժ Սարգսյան

    Հարցազրույցն ամբողջությամբ կարդալուց ես մի բան նկատեցի, որը մինչ օրս չէի նկատել ՀՀ հանրության շրջաններում, լինի այն նախկին նախագահ, ուսանող, ինժիներ եւ թե գործազուրկ… Ես նկատեցի այն, որ Սերժ Սարգսյանի մոտ կա հիանալի հանգիստ հոգեկան վիճակ։ Ահա սա է պետք առաջնորդին իր ժողովրդին առաջնորդելու համար. հանգիստ հոգեվիճակ, հավատք համաշխարհային անդորի հաստատման հանդեպ, սեր, բարություն եւ եղբայրություն։ Փա՛ռք ու պատի՛վ մեր երկրի նախագահին, փա՛ռք ու պատի՛վ պրն. Սերժ Սարգսյանին։

  14. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նկատեցի այն, որ Սերժ Սարգսյանի մոտ կա հիանալի հանգիստ հոգեկան վիճակ։ Ահա սա է պետք առաջնորդին իր ժողովրդին առաջնորդելու համար.
    ես առաջնորդների դարաշրջանը հլա դեռ չի՞ պրծել…

  15. #15
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին

    հերթական թուրքասիրական հարցազրույզը չեմ զարմանա եթե հարց տրվեր արդյոք ցեղասպանությունը չի խանգարի հարաբերություններին և ստանաին պատասխան որ իհարկե ոչ մեր բոլոր պաշտոնյանները նույնպես չեն ճանաչում ց. և մեր ազգը շատ սիրում է բռնաբարվել և կոտորվել և խնդրում է թուքերին մեծահոգաբար կրկնել նոր սերունդի համար:
    ...

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԴԱՐ–ի ամենաանհավասար հարցազրույցը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.04.2010, 22:07
  2. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 24.11.2009, 12:21
  3. Վարդան Օսկանյանի հարցազրույցը
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.03.2009, 23:37
  4. Օդապարիկային միջոցառում Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու առթիվ
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 13.04.2008, 19:05
  5. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.10.2007, 09:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •