Elmo-ի խոսքերից
Իմ կարծիքով քաղաքական խորամանկ քայլերի դարաշրջանից մենք հետ չպետք է մնանք: Թող սկզբում հասնենք նրան, ինչը հրատապ է, թեկուզ և ժամանակավոր սուր պայմաններ չդնելով ու չոր դիրքորոշումներից ձեռնպահ մնալով: Հենց ձեռք կբերենք նորմալ առևտրական կապեր ու դիվանագիտական հարաբերություններ, որն այդքան անհրաժեշտ է մեզ, կսկսենք ավելի ցավոտ հարցերը կարգավորել: Չէ որ մի բան է սրված կամ խզված հարաբերություններվ երկրին պահանջներ ներկայացնելը, մի այլ բան է երբ պահանջները ներկայացվում են նորմալ հարաբերություննեով երկրի կողմից: Միջազգային հանրությունը ավելի ուշադիր կլինի այդ ժամանակ, քան հիմա, որ կարծում են թէ մեր ատելությունը Թուրքիայի նկտմամբ կուրության աստիճանի է:
Էջանիշներ