Դե ի սկզբանե պարզ էր, որ մեզ մոտ հսկիչ չի լինելու. ու այդ հանգամանքը պետք է հաշվի առնեցվեր...
Դե ի սկզբանե պարզ էր, որ մեզ մոտ հսկիչ չի լինելու. ու այդ հանգամանքը պետք է հաշվի առնեցվեր...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բոգդանները ես էլ չեմ սիրում, բայց էն չինական կանաչ ավտոբուսները շատ լավն են... Ափսոս էս վերջերս դրանց քանակը քաղաքում պակասել ա...
I may be paranoid but no android!
Lion (19.04.2009)
Եթե հնարավոր է՝ մետրո։ Եթե ոչ, նախապատվությունը տալիս եմ ավտոբուսին, եթե միայն չեմ շտապում։ Եթե շտապում եմ, կամ ուզածս երթուղիով ավտոբուս չկա, ապա նոր երթուղային տաքսի։ Տրոլեյբուսից ընդհանրապես չեմ օգտվում, ախր ՇԱԱԱՏ դանդաղաշարժ են։ Ճիշտ է, մի երկու անգամ շփոթվել, նստել եմ տրոլեյբուս՝ կարծելով որ ավտոբուս է
Կնախընտրեի մետրոն՝ արագ, հով, ոչ մեկի ծխախոտի ծուխը ստիպված չես քաշելու...Բայց ափսոս, որ իմ տուն–աշխատավայր ճանապարհով ոչ մետրո կա, ոչ էլ նույնիսկ մի ավտոբուս...ստիպված եմ օգտվել երթուղայիններից։
Ամենաշատը մետրոն եմ նախընտրում: Ճիշտն ասած, ցանկացած բան էլ ավելի նախընտրելի է, քան նեղ, անհարմար երթուղայինները:
Շատ կուզենայի, որ Երևանում վերականգնեին տրամվայի երթևեկությունը: Շվեյցարացիներն, օրինակ, տրամվայի միջոցով հնարամտորեն փոքրացնում են մեքենքների քանակը (ուստիև՝ միջավայրի աղտոտվածությունը): Ամեն տեղ տրամվայի գծեր են անցկացնում, որոնք զբաղեցնում են փողոցի առնվազն կեսը՝ մեքենաներին թողելով մեկական գիծ ամեն կողմից: Ընդ որում տրամվայի գծերով բացի տրամվայից իրավունք ունի անցնել միայն հասարակական տրանսպորտը՝ տրոլեյբուս և ավտոբուս: Պիկ ժամերին տրամվայները 5-10 րոպե հաճախությամբ գնում են, իսկ մեքենաները մնում են խցանումներում: Պարզ է, որ վարորդների ահագին մասը սկսում է մտածել, թե ինչին է իրեն պետք մեքենան, եթե անընդհատ խցանումների մեջ է կանգնած, իսկ տրամվայով, ավտոբուսով կամ տրոլեյբուսով հանգիստ կարող է տուն հասնել, և անցնում է հասարակական տրանսպորտին:
Այս նկարի վրա շատ լավ երևում է մեքենաներին հատկացված միակ շերտը (դեռ մյուս կողմից էլ հեծանվորդների ուղին է սահմանափակում).
Եթե նման բան լիներ մեր քաղաքում, համ օդի աղտոտվածությունը կվերանար, համ ձայնայինը: Կարող է, նույնիսկ ոմանց փորերը մաշվեին (հօգուտ իրենց առողջության, իհարկե):
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ֆբ-իցս
Քանի սաղ քֆրտում են քաղաքապետարանին գների համար, ես էլ իմ բաժին քարը շպրտեմ։
Դալաբավեբները վրա վրա ավտոբուսների համարն ու մարշռուտն են փոխում (77 երթուղայինը, 20 ավտոբուսը և այլն), բայց հաշվի չեն առնում որ
1. Հայաստանում չկա կանգառում կանգնելու կուլտուրա, ավտոբուսները (սա որ ասում եմ, երթուղայինը հետն ա) հարիք չի 20 մետր հեռու են կանգնում, եթե իջնող էլ չեղավ, շատ տեղեր չեն էլ կանգնում։ Տղա ես, 50-ի տակ գնացող ավտոբուսի վրա հասցրա կարդալ, տեսնել քո ուզած տեղը գնում ա թե չէ։ Դրանից հետո էլ հասցրա կանգնեցնել, որտև հաստատ հաջորդը 5 կամ 10 րոպեից չի գա։
2. Նոր մարշռուտ մտցնելուց չի կարելի նոր համար դնել, պտի մեկ ուրիշից էդ համարը տան էս նորին, նրանն էլ փոխեն։ Ու եթե դրանց մարշռուտները հատվում են, առաջի մի ամիսը մարդիք անտեղյակ նստում են ասենք 77 համարը, բանգլադեշ գնալու համար, բայց դա սարքել են 75, իսկ նոր 77-ը գնում ա դալմա։
3. Ոչ մի տեղ չկա ինֆորմացիա (ես որ նման պաշտոնական ռեսուրս չգիտեմ) մարշռուտների ու համարների մասին։ Լավ կլիներ, նաև նշվեր, թե որը ինչ հաճախականությամբ ա քշում։
Եվ, վերջապես, քանի ձեր շոֆեռները հոգով թուրք են (ադրբեջանցի), հանեք ռադ արեք էդ տրանսպորտից մագնիտոֆոններն ու ռադիոները։ Էդ էլ հո փողով չի։ Ավելի լավ ձեր համար, կհանեք, կծախեք։
Շնորհակալություն ուշադրության համար։
Հ.Գ.
Տեսեք, էսքան գրեցի, ու ոչ մի բառ չասեցի քշելիս ծխող հայվանների ու տարրական վարորդական կուլտուրա չունեցող դեգեներատների մասին ։)))
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Chuk (20.07.2013), Moonwalker (20.07.2013), StrangeLittleGirl (20.07.2013), Tig (20.07.2013), Two-Face (20.07.2013), Նաիրուհի (20.07.2013), Ռուֆուս (20.07.2013)
Վերջին խմբագրող՝ VisTolog: 20.07.2013, 18:28:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
@Chuk -իտո ջան, նոր հիշեցի մեր խոսակցությունը։ Նայի, թե մոտավորապես ինչ նեղության փողոցներով կարա տրամվայ աշխատի։
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ