Բորինգի մասին մի քիչ բարդ ա հիմա բան ասելը․ ահագին բաներ տրամաբանորեն կարող են լավ լուծումներ հանդիսանալ, բայց դեռ շուտ ա էս պահին դրա մասին խոսելը։ Բայց դե մինչև Տրիբունը ձեռով Երևանում տրամվայի գիծ քաշի, Չուկն էլ վագոնները սարքի, Մասկը ոչ միայն Լոսի, այլ Մարսի տակ էլ մի կիլդիմ թունել կփորի (համ էլ ասում են
Մարսում մեթան չկա, նենց որ էդ մի հարցը լուծված ա

)։ Դե Գաղթականն էլ յանդեքս տաքսիի անունը հուսով ենք ավելի շուտ կսովորի։ Չնայած լավ միտք ա յանդեքսի/ուբերի հավելվածում «ԽԾԲ էր» հնարավորություն մտցվի, որ վարորդը ուզած վախտով կարողանա կանչի ծախսը իրա վրա վերցնի՝ հայկական մենթալիտետին կսազի։
Հ․Գ․
Ի դեպ ես էլ եմ Երևանում տրամվային կողմնակից ու նույնիսկ զարմացած եմ, որ Հյուսիսային պողոտայում չեն գցել․ վրեն էնքան քյալամ կարաս կտրես, որ մինչև թոռներդ քյալամի թթվով կուշտ լինես։ Խոսքի ինչ վատ կլիներ, որ Աբովյանի վրա Սայաթ-Նովայից հրապարակ ցերեկով մեքենաների մուտքը արգելեն, տեղը Աբովյան-Հյուսիսային Պողոտա-Սայաթ-Նովայի-աջ-գիծ տրամվայ գցեն (չերեզ ազատության հրապարակ), վարորդն էլ Կարաբալայի հանդերձանքով ուղևորներին ծաղիկներ բաժանի, երեխեքին էլ թողի զանգի լարը քաշեն․ էլ խինդ, էլ ուրախություն․․․ բայց դե սա տրանսպորտ չի, այլ զբոսաշրջիկային ֆինտիֆլյուշկա ա․․․
Էջանիշներ