Այո
Ոչ
1. Որևէ անկախության մասին խոսք լինել չի կարող: Եթե անկախություն են ուզում, թող հյուսիսային օսերն էլ ուզեն, ի"նչ տարբերություն, նրանք էլ են օս և ՌԴ քաղաքացի, նույն բանը չի":
2. Անկախություն ուզող ազգի 80%-ը այլ երկրի քաղաքացիություն չի ընդունում:
3. Եվ աբխազները և հատկապես օսերը ավելի լավ են խոսում վրացերեն և մշակույթով շատ ավելի նման են վրացիներին քան ռուսներին: Վրացական լծի մասին մտածելն ավելորդա, քանի որ նրանք պատմականորեն միշտ եղել են Վրաստանում:
Այս ամենը ռուսական սադրանք էր, իհարկե, Գամսախուրդիայի էշության պատճառով: Նույնը ռուսները երազում են կատարել նաև Ջավախքում: Ես վստահեցնում եմ, որ Ջավախքը անկախանալու կամ ՀՀ-ին միանալու խնդիր չունի, նրանց ընդամենը պետքա ՌԴ խոպան գնալու հնարավորություն (սա իմիջիայլոց):
Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերից ելնելով այլ ոչ թե այն կապելով Ղարաբաղի հարցի հետ. թող զարմանալի չթվա բայց պետք չէ Հայաստանի շահերը միանշանակորեն կապել Ղարաբաղի հարցի հեր խնդրի նմանություններով հանդերձ լուծումները լրիվ տարբեր մոտեցումներ են պահանջում, նպատակը տարբեր է…սա արդեն ուրիշ թեմա է
օսերի ւ աբխազների անկախությունը ոչ խնդիր է ոչ էլ լուծում…բոլորս էլ գիտենք որ դա ոչ ոգի չի հետաքրքրում. Ռուսաստանին այդ շրջանները պետք չեն, նրան Վրաստանն ու նրա միջով անցնող նավթատարն է պետք և ինչոր տեղ Ռուսաստանը ոչ էլ ուզում է, որ այս խնդիրը լուծվի, այսինքն աշխարհը ընդունի այդ շրջանների անկախությունը, քանի որ դրանով նա լծակներ է կորցնում Վրաստանի վրա ազդելու…այնպես որ եթե մենք չունդունենք նրանց անկախությունը մեզանից ոչ ոգ չի "նեղանա"…մեզ երևի ոչ էլ կհարցնեն, իսկ չտրված հարցին պատասխան պետք չէ տալ նամանավանդ Սերժի պես մտային կարողություններ ունեցող մեկը չպիտի շտապի կարծիք հայտնել:
Հիմա ճանաչել չի կարելի քանի դեռ Վրաստանը այդ փաստի հետ չի համակերպվել։ Երբ ճանաչումը կծառայի ոչ թե Ռուսներին այլ հենց Աբխազներին ու Օսեթներին անպայման պիտի ճանաչի...
Սաակաշվիլիի ելույթը Գերմանական քաղաքական թոքշոուի ժամանակ – , կարելի է այստեղ նայել այնտեղ նրան հենց այդ հարցը տվեցին, երբևիցե պատրաստ է նա ընդունել, որ Աբխազները Օսեթները անկախ լինեն – ծամեց ծամեց, վերջում շուռ տվեց, թե դուք կհամաձայնվեք եթե բավարացիներին բավարիայից հանեն – Գերմանական մարզ է Բավարիան, ու ասեն մնացածը անկախ բավարիա են ստեղծում....
http://viparmenia.com/vb/forum41/geo...18/#post243455
Շատ հետաքրքիր է, թե ինչու սենց հանկարծակի հայերով սկսեցինք հետաքրքրվել աբխազներով ու օսերով![]()
Եթե արդարության համար եք պայքարում, ապա ինչի՞ չեք պայքարում /պայքարել/ չեչենների անկախութան համար:
Իսկ պատճառը պարզ ՝ ռուսական հետուսաալիքների պրոպագանդան: Ոնց ուզում են ռսները, էտպես էլ մտածում եք![]()
Այո և էլի Այո՜… Էս կետը ես Mephisto-յի հետ լրիվ կիսում եմ:
Բայց, կարծում եմ որ, սեպտեմբերի 5-ին Ռուսաստանը առիթը բաց չի թողնի ռազմական դաշնակիցների վրա մեկ անգամ ևս գռմռալու, ու իր ջաղացին ջուր լցնելու կոչ անելով: Սերժի, թուրքերին տված, հարցազրուցից հետո ես կուզեի տեսնել թե արտաքին քաղաքականության մեր "գիգանտներն" ինչ կմոգոնեն…
Ավելացվել է 8 րոպե անց
Դիվ ջան, շահ ունենք դրա համար: Արդարության մասին չի սա, մեր ներկա պահի շահի մասին ա:
Մի անգամ, իր ռուսամետ լինելու հերթական մեղադրանքից հետո, Արաֆատն ասել է " Ի՞նչ էիք ուզում որ անեի: Ես հիմա մի դանակ էլ որ ունեմ՝ ռուսի տվածն ա…" (իհարկե արաբերենով)
Ո՞նց ես տեսնում, մեզ համար էս պահին կա՞ այընտրանքային դաշնակից-ստրկատեր:
Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 30.08.2008, 03:46: Պատճառ: Գրառման ավելացում
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Հարգում եմ էն մարդուն /այսինքն տվյալ դեպքում քեզ /, ով որ առանց ավելորդ կռուտիտների ասում է իր կարծիքը:
Լսել եմ սրա մասին
Արաֆատի ասածը մեր /ակումբակիցներիս/ վրա արտապատկերելը էնքան էլ ճիշտ չի: Նրա ասածը կարող ես արտապատկերել Սերժի. կամ ծայրահեղ դեպքում Լևոնի վրա: Իսկ մենք լավ կլինի հլա դեռ սև ու սպիտակով շարժվենք: Սա լավ է, սա վատ է: Մինչև մի հարյուր տարվա մեջ մի քիչ պետականության առունով հասունանանք
http://louysworld.livejournal.com/
Դիտեցեք Ժիրինովսկու ելույթը:
Շիզոիդ տիպ աբայց ինչպես ասում է Զադորնովը. " Վ կաժդոյ շուտկե եստ դոլյա շուտկի": Տեսնենք, մինչև նոյեմբեր բան չմնաց
Ավելացվել է 3 րոպե անց
Ակումբակիցների մեջ կան քաղաքական ճիշտ ու հասուն մտքեր արտահայտող ռուսամետներ: Նրանք մեր ազգային շահը տեսնում և այդ մասին գրառում են անում:Ու այդպես մենք հասունանում ենք…
Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 30.08.2008, 06:10: Պատճառ: Գրառման ավելացում
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Դու ասել կուզես, որ քաղաքագիտութամբ , այսինքն գիտությա՞մբ են զբաղվում այդ ակումբային ռուսամետերը:
Իսկ ո՞րն է նրանց տեսությունը և փորձարարական բազան: Մի քանի վեստիական հաղորդումներ, ժիրինովսկիական օդի կեղտոտողի "պատմական անալիզնե՞րը"![]()
![]()
Շատ խնդալու է: Անգամ հռհռալու:
Քաղաքական լուրջ անալիղների ու արդյունավետ սինթեզի համար շատ հաց ու պանիր պետք է ուտենք ոչ միայն Ակումբով, այլ ամբողջ հայ ազգով /ներառյալ սփյուռքահայերը/ միասին: Մի հատ Բրայզա ավելի մեծ քաղաքակագիտական հնարավորություններ ունի ու օգտվում է դրանից, քան բոլոր հայերով միասին :
Խնդալու է անգամ հիշատակել մեր օրինակ արտաքիր գործոց նախարարների /բոլորինհատկապես Վարդան Օսկանյանի իր օկուպացիոն գոտիով
- որի համար նորմալ քաղաքագետը իրան ծառից կկախեր
/ կամ նախավերջի ու վերջի ինքնակոչ նախագահների քաղաքագիտկան պատրաստվածությունը: Սա խոսում եմ իպաշտոնե պետության առաջին քաղաքագետների մասին: Հիմա պատկերացրու, թե ինչ է մյուս մասի /մենք էլ մեջը
/ մակարդակը էս գիտության առումով:
Ոչ: Եվ հազար անգամ ոչ: Եվ կարծում եմ ակումբում անգամ քաղաքագետ չկա: Կան սովորական, հասրակ հայեր, որոնցից յուրաքանչյուրն իր ունակությունների շրջանակներում փորձում է եզրակացություններ անել ներկա քաղաքական իրադարձությունների մասին ու կիսվել մնացածի հետ: Հեն այս պրոցեսն է որ, հաց ու պանիր ուտելն է: Մի գուցե մի հարյուր տարի կուզի մեր կատարելագործումը, բայց պրոցեսն է հիմա կարևոր:![]()
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
ՀՀ-ն ոչ միայն պետք է ճանաչի, այլև ամեն բանով աջակցի այդ երկրներին' անկախ հանրապետոթյոններին, որոնք երբեք էլ չեն եղել Վրաստանի մասը: Իսկ վրացական ֆաշիստական, անգլոսաքսոնիկական վարչախոմբը, ոչ միայն պետք է հեռանա, իր հետ տանելով իր իսկ ստեղծած աղբը, այլ նաև պետք է ստեղծվի հատուկ տրիբունալ այդ հանցագործներին պատժելու համար:
Չեչենները առաջին չեչենական պատերազմից հետո փաստացի անկախ էին, բայց ինչ արեցին հետո? հարձակվեցին Դաղստանի վրա, ֆունդամենտալիստներով լցրին երկիրը, խոշտանգում էին գերիներին, հրապարակայնորեն մահապատժի էին ենթարկում մարդկանց, այդ ազգը էլ ինչ իրավունք ունի անկախանալու?
...և կլիներ ՀՀ-ն 75% շրջափակման մեջՀՀ-ն ոչ միայն պետք է ճանաչի, այլև ամեն բանով աջակցի այդ երկրներին' անկախ հանրապետոթյոններին, որոնք երբեք էլ չեն եղել Վրաստանի մասը![]()
Ճիշտ է Դվո ջան, Վրաստանը մեզ ինչ…ոչ հարևանն է, ոչ մեր ճամփեքն են այնտեղով անցնում առավել ևս ոչ էլ հայ կա…Տիբեթը որ լիներ էլի կհասկանայի, ահագին հայ կա, եկեղեցիով-բանով ու էդքան էլ հեռու չի…
Ապեր, դու Հայաստանին իրավացիորեն մեղադրում ես չափից դուրս ռուսամետության և արտաքին քաղաքականության բացակայության մեջ, համաձայն եմ… Բայց խնդրում եմ մի արի ու ասա որ Վրաստանը արտաքին քաղաքականություն ունի ու նրա արևմտամետությունը ավելի լավ է, դա նույն բանն է… Վրացիների փողը այստեղից (ԱՄՆ)-ից է գնում… ամերիկացի հարկատուների փողը և որտեղից որ փողն է գալիս այնտեղից էլ թելադրվում է արտաքին քաղաքականությունը… Սաակաշվիլին մի հատ ինքնուրույն քայլ արեց էն էլ տեսանք ինչ եղավ…Բուշը եթե ապուշ չլիներ Սաակվիլիի ականջից կբռներ ու կասեր "Դու էդ քանի՞ գլխանի ես որ իմ փողերով իմ տրուբի վրա ղումար ես խաղում… գլխիս Նապոլոն ես դառե՞լ, թե՞ Հիտլերն ես որ ռուսների վրա ես հարձակվում (ըստ էության)… դու ես կռվելու՞, թե՞ հույսդ դրել ես իմ վրա…էդ զեքուզրահի փողը նազդ ես տվե՞լ, որ ըտենց հավեսով կրակում ես … բանուգործ չունենք հիմա էլ քո ք...ը պիտի բողջաե՞նք" …
Արևմտյան շատ դիվանագետ/քաղաքագետներ Սաակաշվիլիի քայլը համարում են "առեղծված"
Վերջին խմբագրող՝ Artgeo: 30.08.2008, 13:50:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ