Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ Կարծիքով, ՀՀ–ը պետք է չեզոք դիրք ունենա այս հարցում։ Քանզի, երբ փորձում ենք ստեղծել համաշխարհային անդոր, ապա ազգամիջյան եւ ազգային շահերը պաշտպանելու ցանկացած տվայտանք վտանգելու է այն։ Վրացական կառավարությունը՝ Սահակաշվիլու, կատարեց մեծ սխալմունք, եւ այդ կատարվածին շտապ գնահատելը կարող է պատճառ հանդիսանալ առավել մեծ սխալմունքի։

Մեր առջեւ դրված են մի շարք բարդույթներ։ Դրանք են, սակայն ոչ ամբողջությամբ՝

  1. Հարեւան պետությունների ներքաղաքական անկայունությունը,
  2. Այդ պետությունների ներսում ձեւավորվող ազգայնական գաղափարախոսությունը, ինչպես նաեւ,
  3. Կրոնական, Աստվածաճանաչության եւ Ինքնակազմավորման երեւույթները,
  4. Տնտեսական անկարողականության պատճառով կախվածության վիճակը, եւ
  5. Մեծ պետությունների ռազմավարական դիրքերի սահմանագծում լինելը։


ԵՎ դարձյալ ամենամեծ տվայտանքը դա մեր ազգի կայունությունն է։ Պետք է լինել չեզոք, բայց չլռել,
Քաղաքականությունը ասպետական զբաղմունք չէ ,այն նաև ենթադրում արգելած հար ված,այս պարագային հարկավոր է հայ դիվանագիտությունը Վրաստանին ցույց տա
իր ժանիքները ,մենք միշտ Վրացիներից մուրացել ենք եղբայրություն և միշտ ստացել ենք ողորմություն:
Գոնե իմ հիշողության մեջ վերջին 15 տարվա ընթացքում չեմ հիշում քայլ որ կատարել են Վրացիները:
Վրացակն իշխանությունները ընդգծված ազգայնական են , 600000 հայերից այնտեղ ապրում են եղած չեղած 250000 հայ ,հարցրու յուրաքանչյուր դուրս եկածին և կլսես նույն պատասխանը , շովունիզմ:
Մենք կորցնելու բան չունենք, ոչ հիմա ոչ ել հետո , Վրացիները պետք է նվաճեն մեր ընկերասիրությունը:
1918 թվականից սկսած հարցեր կան կուրակված , որ չենք տվել Վրացիներին , ժամանակն է մի քանիսը տալու, թող մտածեն