Նայեք այս վերլուծությունը տվյալ հարցի վերաբերյալ.
www.lragir.am ...այժմ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը պարզապես օգտագործելու են Ռուսաստանի դեմ հենց դիվանագիտական պայքարում: Արժե, որ այդ հանգամանքը անուշադրության չմատնեն այն պետությունները, որոնք մտադիր են Ռուսաստանին աջակցել այդ հարցում եւ իրենք էլ ճանաչեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Միեւնույն է, նրանք իրենց ճանաչումով չեն կարող օգնել Ռուսաստանին, իսկ ահա իրենց վնասել կարող են: Այդ մասին թերեւս պետք է լրջորեն մտածի նաեւ Հայաստանը, ուր հնչում են արտահայտություններ, որ Հայաստանը պետք է ճանաչի Աբխազիան եւ Օսիան, բայց պայմանով, որ Ռուսաստանն էլ Ղարաբաղը ճանաչի: Դա էր մնացել, որ չճանաչված պետությունից Ղարաբաղը վերածեինք ճանաչված ռուսական ֆորպոստի: