Ռուսաստանի / ինչպես նաև ԱՄՆ-ի / դերը Ղարաբաղի կռվում երկակի է եղել:
1988-1991 թվերը Սովետը պաշտպանում էր Ադրբեջանին քանի որ Հայաստանը դիտարկվում էր որպես խռովարարներ ու սեպարատսիտներ որոնք ուզում էին քանդել Սովետը: Դրա համար ամեն ինչ արվում էր որպեսզի ահաբեկեն հայերին, կազմակերպվեծ Սումգաիթի ջարդերը, կատարվեց օպերացիա Կոլցոն ու դատարկվեց Շահումյանը ու Գետաշենը:
Ի դեպ այդ ժամանակ ԱՄՆ-ը ու Եվրոպան լրիվ հայկական պահանջների կողմն էին: Դրա համար սաղ աշխարհով լցվեցին երկրաշարժից հետո Լենինական որպեսզի ցույց տան թե իրենք ինչքան են սիրում հայերին, ոնց որ հիմա Վրաստանին են անում: Ի դեպ այն ժամանակ ԱՄՆ կոնգրեսը լրիվ պաշտպանում էր Արցախի անկախանալու կամ Հայաստանին միանալու իրավունքը:
1991 թվի պուտչից հետո, երբ պարզ դարձավ որ Սովետը քանդվելու է իսկ Ռուսաստանում իշխանությունը կոմունիստներից անցավ Ելցինին, Ռուսաստանը կամաց կամաց փոխեց իր դիրքորոշումը:
Ռուսաստանին արդեն ձեռնտու էր Հայաստանի հաղթանակը քանի որ Արցախի միջոցով կարելի էր Ադրբեջանի անկախությունը չեզոքացնել: Այսինքն եթե հայերը պարտվեին Արցախում ապա Ադրբեջանը այսօր կարող է ՆԱՏՈ-ի անդամ լիներ: 1993-ից Արևմուտքը արդեն մեզ չեր պաշտպանում: Թուրքիան փակեց անպատիժ կերպով սահմանը ու սկսվեց Ադրբեջանի տերիտորիալ անբաժանելիության մասին երգերը ....
Հիմա իրավիճակը նույնպես փոխվում է: Եթե կայանա Ռուս-թուրքական դաշինքը ապա Արևմուտքը նորից կսկսի ազգայնական տրամադրություններ հրահրել Հայաստանում: Էն որ Մեթյու Բրայզան հանկարծ հիշեց որ Արցախը իրավունք ունի անկախանալու դրա նախանշաններից է: Այսպես որ գնա շատ տարօրինակ բաներ կարող է տեսնենք
Հանկարծ կարող է պարզվել որ եվրոպամետը Սերժն է, իսկ ռուսամետը ԼՏՊ-ն

Էջանիշներ