Խառն ա, աբեր, գրի «եսիմ»։Ամուսնացա՞ծ ես
insider (03.02.2017)
ամուսնության նպատակով ծանոթություններ չկան Ակումբում՞։ ստեղծեք մի հարթակ,էլի,անզույգ մարդիկ շատ են
CactuSoul (15.02.2017), Cassiopeia (15.02.2017), Ծայրահեղ (15.02.2017), Մուշու (15.02.2017)
Թեմա բացենք, ակումբցիներին ամուսնացնենք ու գնանք իրենց հարսանիքին
Հ. Գ. Թեմայում չես կողմնորոշովում ոչ ընտրես թե ամեն դեպքում եսիմը ավելի լավ տարբերակ ա
Ինչքան մեծանում եմ ու փչացած Եվրոպայում ապրում, էնքան ավելի շատ եմ շոկ տանում, թե Հայաստանում ինչքան կարևոր ա ամուսնության ինստիտուտը:
Երևի չսխալվեմ,եթե ասեմ,որ Հայաստանում երկու տարբերակ կա.կամ լինել միայնակ,կամ ամուսնացած։Գյուղերում,փոքր քաղաքներում տղան ու աղջիկը իրար հետ չեն ապրի առանց ամուսնության։
Ոչ, այս տարի դեռ չեմ հաացրել։
Էս հարցման արդյունքները կեղծված են, իրականությունը չի արտացոլում :Ճ
Վերևի հարցումը համարում եմ ժամանակավրեպ ու անվավեր
Հիմա էս թեմայի հարցադրումը ավելի շուտ մտածելու տեղիք է տալիս՝ արդյոք ամուսնացած ես, թե չէ․ էդքան էլ միանշանակ հարց չի էս խառը աշխարհում։
Լիքը փաստացի ամուսնացած մարդիկ կան, որոնք ամուսնական կյանքով իրականում չեն ապրում, կամ էլ, ասենք, իմ պեսները՝ որ փաստացի ամուսնացած չեն, բայց համատեղ կյանք են վարում զուգընկերոջ հետ։
Ամեն դեպքում, ես ինքս ինձ համարում եմ «չամուսնացած», և ամուսնության ֆորմալ ձևակերպումից հրաժարվելն ինձ մտավոր-հոգեկան կոմֆորտ է տալիս:
Դրանով ես նաև դուրս եմ մնում հասարակություն կողմից սահմանված ամուսնացած մարդու ստատուսից, բոլոր իմաստներով։
Ընկեր-զուգընկեր ունենալ-չունենալը էդքան լուրջ կարգավիճակ չի դիտվում, մի օր կա, մի օր չկա՝ ի հակակշիռ ամուսնությանն ու ամուսնալուծությանը, որը որպես ծանրակշիռ իրադարձություն է ընկալվում հասարակության կողմից։ Ու քեզ գցում են էդ ծանրակշիռ ստատուսի բեռի տակ։ Մարդ կա՝ դա հավեսով ընդունում է․ ինձ մի անգամը լրիվ հերիք էր, շնորհակալ եմ, էլ չեմ ուզում «ամուսնացած» կոչվել։ Ինձ դրա բացակայությունը թեթևություն է տալիս, նաև ազատության լայն զգացողություն․ մեզ ոչ մի բան բացի իրար հետ լինելու ցանկությունից չի կապում, ու երբ էդ ցանկությունն այլևս չլինի, հեշտուհանգիստ կհեռանանք միմյանցից, ոչ իրավական, ոչ ֆինանսական դաշտում պարզաբանելու-կիսելու որևէ բան չունենք։
Երևի տեսած կլինեք "You've got Mail" ֆիլմը, թեթև ռոմանտիկ կատակերգություն է։ Ֆիլմում Մեգ Ռայանի կերպարն ապրում է ընկերոջ հետ, երբ սկսում է նամակագրություն մի ուրիշ տղամարդու հետ, ինչի արդյունքում էլ վերջինիս հետ է միավորվում՝ հեռանալով ընկերոջից։ Ու սրա մեջ առանձնապես դրամատիկ տարր չկա, պուպուշ, սիրուն պատմություն է։ Հիմա պատկերացրեք, որ նույն կինը ֆիլմում ամուսնացած լիներ, ոչ թե ուղղակի ապրեր ընկերոջ հետ, իմ կարծիքով՝ էդ դեպքում պատմությունը լրիվ դրամատիկ տեսքով կներկայացվեր, թեթևությունն էլ կկորչեր։ Ամուսնություն է կործանվում, ինչպիսի աղետ։ Որ նայում ես, էս երկու կենսակերպի մեջ ոնց որ թե իրական տարբերություն չկա, բայց իրավիճակի սոցիալական ընկալումը լրիվ ուրիշ է։
Ու սա ինձ համար շատ կարևոր հարց է։ Դրա համար էլ նախընտրում եմ մնալ «ընկեր-զուգընկեր» տարածքում։ Իրավական-ֆինանսական հարցերը դեռ մի կողմ, թեկուզ միայն իմ մտավոր վիճակի ու ինքնազգացողության համար սա շատ-շատ կարևոր է։
boooooooom (15.12.2022), Sambitbaba (08.12.2022), Աթեիստ (08.12.2022), մարդ եղած վախտ (08.12.2022)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ