Վերջերս ավելի հաճախ եմ ստում, բայց միայն դպրոցում ու միայն դասատուների հիմար հարցերին պատասխանելիս: Օրինակ՝ Հովսե՛փ ինչու՞ դասդ չես սովորել… Հո չեմ ասելու Ակումբ.ամ ում լռված էի, պարզա մի հատ սուտ տեղում կհորինեմ…
Վերջերս ավելի հաճախ եմ ստում, բայց միայն դպրոցում ու միայն դասատուների հիմար հարցերին պատասխանելիս: Օրինակ՝ Հովսե՛փ ինչու՞ դասդ չես սովորել… Հո չեմ ասելու Ակումբ.ամ ում լռված էի, պարզա մի հատ սուտ տեղում կհորինեմ…
Հա՞, բայց ինչո՞ւ պիտի չստեն, մարդը հենց դրանով էլ ա մարդ, որ ստում էլ ա:
Ուղղակի սուտ խոսելով աչքիս չեն բարձրանում, իսկ ճիշտ խոսողներին դժվար ա հավատալը:
Ստից կարան զզվեն նրանք, որոնք չեն կարողանում տարբերել սուտը ճշմարտությունից, տարբերելուց հետո ստի նկատմամբ անտարբեր ես դառնում (երևի):
Սուտը թուլություն ա, որը հատուկ ա բոլորին:
Ասելով կամ կարծելով, թե զերծ ես դրանից, արդեն ստում ես![]()
Ուղղակի մարդիկ կան որ մի քիչ ավելի շատ են ստում, մարդիկ կան ՝ մի քիչ ավելի քիչ:
Մինչդեռ ստով ախտահարվածությունը կեղծիքն ա /կամ կեղծությունը/, որը դառնում ա բնավորություն, էություն. բարեբախտաբար այն շատերին հատուկ չի, թե չէ անտանելի կլիներ կյանքը:
Հով, դու քո էս ասածներին իրոք հավատու՞մ ես, թե՞ ուղղակի էս թեման ծաղրելու համար ստել ես։Մասսագետ-ի խոսքերից
![]()
Ես ասել եմ ու էլի կասեմ. զզվում եմ ստից՝ անկախ դրա տեսակից, որակից, քանակից, համից (քաղցր/դառը), երկարությունից ու ծագումից։![]()
Դպրոցական տարիքում ստում էի մեկ-մեկ, երբ տնայինս արած չէի լինում, ասում էի՝ արել եմ, տանն եմ մոռացել...![]()
Այսինքն՝ ստելուս նպատակը միշտ եղել է որևէ վտանգավոր կամ տհաճ բանից, խայտառակությունից խուսափելը։
Ընտանիքիս անդամներին ԵՐԲԵՔ ստած չկամ՝ ոչ մի տարիքում։ Իսկ հիմա ընդհանրապես չեմ ստում ոչ մեկին։ Կարող եմ ասել, որ արդեն մի քանի տարի է (կոնկրետ չեմ հաշվել, բայց երկու տարի հաստատ կա), որ ոչ մի անգամ չեմ ստել։ Եթե ինչ-որ բան չեմ ուզում ասել, պարզապես չեմ ասում՝ պատասխանից խուսափով, խոսքը փոխելով կամ էլ ուղղակի ասելով, որ չեմ ուզում պատասխանել այդ հարցին և վերջ։ Սկզբունք ունեմ՝ չստել, եթե ինչ-որ մեկի կյանքը փրկելու կամ նման այլ ճակատագրական հարց չկա, աշխատում եմ հավատարիմ մնալ այդ սկզբունքին, մինչև հիմա ստացվել է։
Իսկ բոլոր նրանց, ովքեր չեն հավատում, որ դա հնարավոր է, խորապես ցավակցում եմ։
Համենայնդեպս, ինձ լավ ճանաչողները կարող են հաստատել ասածս։
![]()
Իսկ ընդհանրապես մարդիկ ստում են ամենատարբեր պատճառներով. ոմանք արդեն նշածս պատճառով՝ հնարավոր տհաճ իրավիճակից խուսափելու, վտանգից փրկվելու համար, ոմանք՝ ինչ-որ բան ձեռք բերելու, ոմանք ինչ-որ մեկին կամ իրենց փրկելու, իսկ մարդիկ էլ կան, որ ստում են պարզապես ստելու համար, ստելու հիվանդագին պահանջ ունեն, ստում են առանց պատճառի ու առանց նպատակի։ Նման մարդիկ երևի լուրջ բուժման կարիք ունեն։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մարդիկ ստում են ծայրահեղությունից դրդված, երբ գտնվում են երկու քարի արանքում… Բայց երեւում է, որ մարդիկ շատ են հայտնվում երկու քարի արանքում![]()
Խնդրում եմ, եթե կարող ես, ասա, թե ո՞րն/ի՞նչն է Աստվածը, որ հասկանամ, թե գրածդ ինչ ա նշանակում…emo-ի խոսքերից
Ի՞նչ է իրենից ներկայացնում Աստվածը: Եթե հնարավոր է՝ ամենայն մանրամասնությամբ:
Հ.Գ. գիտեմ, որ օֆֆտոպ է, բայց հույս չունեի, որ Օֆֆտոպանոցում կնկատեր emo-ն գրածս: Երբ պատասխանի, կարող եք տեղափոխել այնտեղ:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Մանրամասնությամբ որ գրեմ ժամեր կտևի, չեմ կարող.մի քանի նախադասութեամբել չի լինի շարադրել Աստծու արծ ու անելիք գործերը:Arisol-ի խոսքերից
Եթե ուզում ես իմանալ վերցրու Աստվածաշունչը և կարդա,դա էլ առիթ կհանդիսանա որ իմանաս Աստծու գիտությունը:
Սուտ կա, որ ճիշտ արժե...
Ու ես հավատում եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Կարծում եմ սուտն ինքնաքողարկելու միջոց է: Ստելով մարդ առաջին հերթին իրեն, իսկ հետո նոր դիմացինին է խաբում ու փորձում համզել ճշմարտության հակառակ լինելը:
մի նախադասությամբ ասեմ.
ԱՏՈՒՄ ԵՄ ՍՈՒՏԸ
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Ցավոք շատ ժամանակ սուտը անհրաժեշտ է լինում, և դա իրականություն է, որ բոլորս պերք է ընդունենք, ինչքան էլ ասենք ատում ենք այն, գալիս է մի պահ, որ հաշտվում ենք դրա հետ , ես ինքս չեմ հավատում, որ ասում են երբեք չեն ստել:
Այս բաժնում ստի մասին երեք թեմա կա, որոշեցի դրանցից մեկում գրել հոգեբանության մեջ քննարկվող ստի տեսակների մասին։ Գուցե դրանով էլ ինչ–որ ձևով պատասխան գտնի այն հարցը, թե ինչու են մարդիկ ստում։
Եվ այսպես, ստի տեսակներն են.
Շահամոլական խաբեություն
Սա թերևս ամենամեծ ու կոպիտ ստերից է, որ մարդիկ անում են անձնական օգոտւտի համար։ ասենք վաճառում են ինչ–որ փչացած կամ դեեկտավոր ապրանք՝ համոզելով, ար այն լավ վիճակում է։ Կամ նախընտրական քարոզարշավում սուտ խոստումներ են տալիս՝ լավ իմանլով, որ իրականում դրանք չեն կարող իրականացնել։
Սուտ–փրկություն
Ասենք՝ ուշացել եք կարևոր հանդիպումից/դասից/աշխատանքից/հարցազրույցից, որովհետև ուշանալու վատ սովորություն ունեք, բայց ասում եք, որ խցանման մեջ էինք ընկել։ Կամ երեխան պատահաբար կոտրել է արժեքավոր մի իր, բայց վախից ասում է, որ ինքը չի արել։ Կամ հանցագործը պնդում է, որ ինքն անմեղ է՝ բանտից խուսափելու համար։
Խոսքը կարող է նաև այն դեպքերիի մասին, երբ փրկում ես ուրիշներին, գուցե անգամ նրանց կյանքը...
Սուտ–արդարացում
Սա ինչ–որ չափով նման է փրկությանը, բայց այս դեպքում սուտն ավելի շատ քողարկված է կիսաճշտմարտությամբ և արտահայտվում է բառերի մանիպուլիացիայով։ «Դա անելով/դա ասելով՝ ես իրականում նկատի ունեի/իրականում ուզում էի...»։ Այսպիսով կարելի է ասածի ու արածի համար այլ վերծանումներ ու բացատրություններ փնտրել և գտնել՝ կոծկելու համար սեփական կամ մեկ այլ անձի գործած սխալը։
Սուտ–բամբասանք
Խոսքը այն բամբասնաքի մասին չէ, երբ ուղղակի քննարկում են որևէ մարդու կերպարը՝ սեփական հոգին ու նյարդերը հանգստացնելու համար։Այլ այն դեպքերի մասին է, երբ բամբասանքը ներառում է չստուգված լուրերի տարածում։ «Լսե՞լ ես, Վարդուշի մարդը սիրած ա պահում» կամ «Ասում են՝ սրանց ընտանիքում շիզոֆրենիկներ են եղել. ես էլ մտածխում էի՝ ինչի սրանց էրեխեն սենց տարօրինակ»։ Ու նման բաներ։
Սուտ–չափազանցում
«Մի անգամ գնացել էինք ձկնորսության, մի էնպիսի ծոշոր ձուկ բռնեցինք՝ առնվազն մի մետրանոց էր»։ Կամ «Տենց աղջիկ չկա, մատս վրան դնեմ, իմը չլինի»։ Կամ «Այս վերևիս հարևանը ԱՄԵՆ ՕՐ մինչև գիշերվա երեքը բարձր երաժշտություն է լսում, գժվեցի արդեն»։ Այսպիսի ստերը հիմնականում անմեղ են՝ օգտագործվում են ընդգծելու համար ինչ–որ բանի կարևորությունը/վնասը իրենց կյանքում կամ ուղղակի գլուխգովելու ու պարծենկոտության համար։
Սուտ–քաղաքավարություն
Ինչ–որ մեկին ծանոթանալիս կամ հանդիպելիս ասում ես, որ շատ ուրախ ես այդ կապակցությամբ, բայց իրականում անտարբեր եք։ Կամ հյուր ես գնացել, ճաշակելով տանտիրուհու պատրաստած խորտիկները՝ ասում եք, թե ինչքան համեղ էր, բայց իրականում մի երևելի բան չէր։ Կամ էլ ինչ–որ մեկն ասում է, որ կարոտել է քեզ, դու էլ միանգամից. «Ես էլ քեզ եմ կարոտել», բայց դե...
Սուտ–խղճահարություն
Ընկերուհուդ հենց նոր լքել է իր սիրելին. խեղճ աղջիկը ահավոր վիճակում է։ «Ինքը անպայման հետ կգա»,– ասում ես հանգստացնելու համար։ Բայց դե որտեղից իմանաս՝ կգա, չի գա... Շատ հասկանաս էդ տղամարդկանց... լավ, արդեն շեղվեցի ոնց–որ։![]()
Կամ գիտես, որ ինչ–որ մեկը շատ է ուզում նիհարել, ինչ ասես չի անում դրա համար, ու իրենց տեսնելիս՝ ասում ես, որ նիհարել է, բայց իրականում այդպես չի։
Կամ էլ ավելի լուրջ դեպք՝ անբուժելի հիվանդին ասում ես, որ ինքը կբուժվի։ Եվ նման այլ դեպքեր, որոնք ստեղծվում են զուտ կարեկցանքից, երբ թվում է, թե այդ պահին «քաղցր սուտը» «դառը ճշմարտությունից» ավելի նախընտրելի է։
Սուտ–քծնանք
Դե սա էլ երբ հաճոյախոսում ես ինչ–որ մեկին՝ լինի շեֆդ, թե որևէ այլ մեկը, ուղղակի «միավորներ» հավաքելու համար՝ ասելով բաներ, որոնք իրականում չեն համապատասխանում իրականությանը։ «Ինչ հոյոկապ տեսք ունեք այսօր», «Ձեր առաջարկած ծրագիրը ուղղակի հոյակապ է», «Ձեզ նման իմաստուն մարիդկ շատ քիչ են հանդիպում»։ Խոսքն իհարկե այն դեպքերի մասին չէ, երբ ասողը համոզված է իր կոմպլիմենտի ճշմարտության մեջ։
Սուտ–ֆանտազիա
Շատ անմեղ սուտ է։ Երեխաների մոտ է ավելի հաճախ լինում։ Ինչ–որ բաներ են պատմում, որոնք իրականում չեն եղել։ Չնայած՝ ես էդպիսի մի մեծ մարդու էլ էի ճանաչում, որ պաթալոգիկ ստող էր, առանց պատճառի, հա ինչ–որ անիրական բաներ էր պատմում...
Դե այս տեսակի մեջ կարելի է նաև ներառել «Ձմեռ պապի» մասին պատմությունները կամ ծնողների կողմից ցանկացած այլ հեքիաթային, անիրական կերպարների ներառումը երեխայի կյանքում։
Սուտ–իլուզիա
Հանդիպում ես ինչ–որ ծանոթի, որը գիտես՝ հազիվ է ծայրը ծայրին հասցնում, բայց քեզ ասում է, որ շուտով նոր ու կարգին բնակարան են տեղափոխվելու կամ մեքենա է գնելու։ Կամ հայրենիքից հեռու գտնվող ասում է, որ շուտով վերադառնալու է, թեև գիտի, որ դա ավելի շատ երազանք է, անիրական պատրանք։
Ստի այս տեսակը ավելի շուտ ոչ ռեալ երազանքների արտահայտումն է։ Հաճախ է հանդիպում ինչ–որ բանի կարիքը շատ զգացող մարդկանց մոտ։
Սուտ–լռություն
Սա շատ հետաքրքիր տեսակ է, և հաճախ համարվում է, որ դա նույնսիկ սուտ էլ չի։ Քանի որ այս տեսակի դեպքում մարդ ոչինչ չի ասում, պարզապես թաքցնում է ճշմարտությունը լռելով։ Այստեղ շատ կարևոր է տարբերակել թաքցվող ինֆորմացիայի նշանակությունը այն անձի համար, որից այն թաքցվում է։ Երևի դրանով էլ կարելի հասկանալ, դա սուտ էր, թե ոչ։ Եթե ինչ–որ մեկին գաղտնիք են ասել, ու նա ոչ մեկին դրա մասին չի ասում, սրանով նա շրջապատին չի խաբում (խոսքը կյանքի ու մահվան դեպքերի մասին չի)։ Բայց եթե ամուսինը դավաճանել է կնոջը և լռել դրա մասին, այս դեպքում ամենայն հավանականությամբ դա խաբեություն է։ Ինչևէ, լռելով խաբելը շատ դժվար մեկնաբանելի սուտ է՝ երբեմն իսկապես չգիտես համարել դա սուտ, թե ոչ...
Սուտ–ինքնախաբեություն
Ինչ–որ չափով նման է սուտ–իլուզիային, բայց այս դեպքում մարդը ավելի շատ ինքն իրեն է խաբում՝ ամբողջովին ու անմնացորդ հավատալով իր ստեղծած ստին, ավելի ու ավելի սնելով միտքը փուչ, անիրական հույսերով, որոնք հետզհետե դառնում են համոզվածություններ ու անգամ կարող են վերածվել պաթոլոգիկ վիճակների։ Ասենք՝ ինչ–որ մի աղջիկ ինքն իրեն համոզում է, որ այն մարդը, ում ինքը սիրահարված է, փոխադարձաբար սիրում է իրեն, թեև այդ անձնավորությունը գուցե անգամ չի ճանաչում աղջկան (էրոտոմանիա)։
Մանր ստեր
Սա այն տեսակն է, որից թերևս ոչ մեկս զերծ չենք։ Հարցնում են, թե ոնց ես, մեխանիկորեն պատասխանում ես՝ լավ, թեև իրականում լավ չես։ Հարցնում են՝ ինչ է եղել, ասում ես ՝ ոչ մի բան, որովհետև չես ուզում խոսել դրա մասին կամ կոնկրետ այդ մարդու հետ, բայց իրականում «ոչ մի բան» պատասխանը չի համապատասխանում իրականությունը։ Այդ նուն պատասխանը կարող է նաև հաճախ հնչել, երբ հարցնում են, թե ինչ ես մտածում, ու էլի չես ուզում խորանալ, ընտրում ես արագ ու հեշտ տարբերակը՝ ոչինչ։ «Լավ», «ոչ մի բան», «չգիտեմ» արագ պատասխանները հիմնականում այս տիպի մանր–մունր ստերի հիմնական բառերն են։
Հետաքրքիր կլիներ տեսնել ձեր կարծիքը այս տեսակների վերաբերյալ։
Վերջին խմբագրող՝ ivy: 05.10.2008, 15:35:
ivy
Շատ լավ ես նկարագրել ցուցակը:
Ասեմ, որ ես
Սուտ–ինքնախաբեություն -ը կդնեի ցուցակի ամենավերին հորիզոնականում:
Ըստ իմ պատկերացման, մնացած բոլոր ստերը, ու նաև վատ, սխալ արարքների պատճառը սա է:
Ես սա կդնեի առաջի հորիզոնականում, քանզի ամենօրյա հանդիպող ստերից է:Մանր ստեր
Սա այն տեսակն է, որից թերևս ոչ մեկս զերծ չենք։ Հարցնում են, թե ոնց ես, մեխանիկորեն պատասխանում ես՝ լավ, թեև իրականում լավ չես։ Հարցնում են՝ ինչ է եղել, ասում ես ՝ ոչ մի բան, որովհետև չես ուզում խոսել դրա մասին կամ կոնկրետ այդ մարդու հետ, բայց իրականում «ոչ մի բան» պատասխանը չի համապատասխանում իրականությունը։ Այդ նուն պատասխանը կարող է նաև հաճախ հնչել, երբ հարցնում են, թե ինչ ես մտածում, ու էլի չես ուզում խորանալ, ընտրում ես արագ ու հեշտ տարբերակը՝ ոչինչ։ «Լավ», «ոչ մի բան», «չգիտեմ» արագ պատասխանները հիմնականում այս տիպի մանր–մունր ստերի հիմնական բառերն են։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ