Ցանկությունները թողնելով մի կողմ, հնարավոր են չշահագրգռված դիտարկումներ: Ու դրանք են հետաքրքիրը:
Ընտրության հետ կապված, կա վարկած /Ուելբեկ - Տարրական մասնիկներ/, որ հիմնականում ամեն ինչ կատարվում է օրինաչափ, որոշակի ազդակների թելադրանքով, ու այդ առումով տեսականորեն լիովին կանխատեսելի, բացի, բացի՛ մարդու կյանքում ընդամենը մի քանի անգամ, որոշակի կրիտիկական կետերում ծագած ընտրությամբ, երբ ուղեղը արտադրում է կամքի /ընտրության/ նեյրոններ՝ տարրական մասնիկներ, ու մարդը էդ պահին իսկապես ունենում ընտրության բացարձակ հնարավորություն, դառնում է իր ճակատագրի որոշողը՝ այսպես ասած:
Միևնույն ժամանակ, այլ հայացքով /Տոլստոյ - Պատերազմ և խաղաղություն. վերջաբան/ դա ևս կանխորոշված, կանխատեսելի գործողություն է, պարզապես մարդն ի վիճակի չէ ընդգրկել ամբողջ սիստեմի ինֆորմացիան, որպեսզի կապի իրար ամեն ինչը շղթայական ու դուրս բերի բոլոր օրինաչափությունները, այլ կերպ ասած՝ գուշակի ապագան:
Էջանիշներ