մի նախադասությամբ ասեմ.
ԱՏՈՒՄ ԵՄ ՍՈՒՏԸ
մի նախադասությամբ ասեմ.
ԱՏՈՒՄ ԵՄ ՍՈՒՏԸ
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Ցավոք շատ ժամանակ սուտը անհրաժեշտ է լինում, և դա իրականություն է, որ բոլորս պերք է ընդունենք, ինչքան էլ ասենք ատում ենք այն, գալիս է մի պահ, որ հաշտվում ենք դրա հետ , ես ինքս չեմ հավատում, որ ասում են երբեք չեն ստել:
Այս բաժնում ստի մասին երեք թեմա կա, որոշեցի դրանցից մեկում գրել հոգեբանության մեջ քննարկվող ստի տեսակների մասին։ Գուցե դրանով էլ ինչ–որ ձևով պատասխան գտնի այն հարցը, թե ինչու են մարդիկ ստում։
Եվ այսպես, ստի տեսակներն են.
Շահամոլական խաբեություն
Սա թերևս ամենամեծ ու կոպիտ ստերից է, որ մարդիկ անում են անձնական օգոտւտի համար։ ասենք վաճառում են ինչ–որ փչացած կամ դեեկտավոր ապրանք՝ համոզելով, ար այն լավ վիճակում է։ Կամ նախընտրական քարոզարշավում սուտ խոստումներ են տալիս՝ լավ իմանլով, որ իրականում դրանք չեն կարող իրականացնել։
Սուտ–փրկություն
Ասենք՝ ուշացել եք կարևոր հանդիպումից/դասից/աշխատանքից/հարցազրույցից, որովհետև ուշանալու վատ սովորություն ունեք, բայց ասում եք, որ խցանման մեջ էինք ընկել։ Կամ երեխան պատահաբար կոտրել է արժեքավոր մի իր, բայց վախից ասում է, որ ինքը չի արել։ Կամ հանցագործը պնդում է, որ ինքն անմեղ է՝ բանտից խուսափելու համար։
Խոսքը կարող է նաև այն դեպքերիի մասին, երբ փրկում ես ուրիշներին, գուցե անգամ նրանց կյանքը...
Սուտ–արդարացում
Սա ինչ–որ չափով նման է փրկությանը, բայց այս դեպքում սուտն ավելի շատ քողարկված է կիսաճշտմարտությամբ և արտահայտվում է բառերի մանիպուլիացիայով։ «Դա անելով/դա ասելով՝ ես իրականում նկատի ունեի/իրականում ուզում էի...»։ Այսպիսով կարելի է ասածի ու արածի համար այլ վերծանումներ ու բացատրություններ փնտրել և գտնել՝ կոծկելու համար սեփական կամ մեկ այլ անձի գործած սխալը։
Սուտ–բամբասանք
Խոսքը այն բամբասնաքի մասին չէ, երբ ուղղակի քննարկում են որևէ մարդու կերպարը՝ սեփական հոգին ու նյարդերը հանգստացնելու համար։Այլ այն դեպքերի մասին է, երբ բամբասանքը ներառում է չստուգված լուրերի տարածում։ «Լսե՞լ ես, Վարդուշի մարդը սիրած ա պահում» կամ «Ասում են՝ սրանց ընտանիքում շիզոֆրենիկներ են եղել. ես էլ մտածխում էի՝ ինչի սրանց էրեխեն սենց տարօրինակ»։ Ու նման բաներ։
Սուտ–չափազանցում
«Մի անգամ գնացել էինք ձկնորսության, մի էնպիսի ծոշոր ձուկ բռնեցինք՝ առնվազն մի մետրանոց էր»։ Կամ «Տենց աղջիկ չկա, մատս վրան դնեմ, իմը չլինի»։ Կամ «Այս վերևիս հարևանը ԱՄԵՆ ՕՐ մինչև գիշերվա երեքը բարձր երաժշտություն է լսում, գժվեցի արդեն»։ Այսպիսի ստերը հիմնականում անմեղ են՝ օգտագործվում են ընդգծելու համար ինչ–որ բանի կարևորությունը/վնասը իրենց կյանքում կամ ուղղակի գլուխգովելու ու պարծենկոտության համար։
Սուտ–քաղաքավարություն
Ինչ–որ մեկին ծանոթանալիս կամ հանդիպելիս ասում ես, որ շատ ուրախ ես այդ կապակցությամբ, բայց իրականում անտարբեր եք։ Կամ հյուր ես գնացել, ճաշակելով տանտիրուհու պատրաստած խորտիկները՝ ասում եք, թե ինչքան համեղ էր, բայց իրականում մի երևելի բան չէր։ Կամ էլ ինչ–որ մեկն ասում է, որ կարոտել է քեզ, դու էլ միանգամից. «Ես էլ քեզ եմ կարոտել», բայց դե...
Սուտ–խղճահարություն
Ընկերուհուդ հենց նոր լքել է իր սիրելին. խեղճ աղջիկը ահավոր վիճակում է։ «Ինքը անպայման հետ կգա»,– ասում ես հանգստացնելու համար։ Բայց դե որտեղից իմանաս՝ կգա, չի գա... Շատ հասկանաս էդ տղամարդկանց... լավ, արդեն շեղվեցի ոնց–որ։![]()
Կամ գիտես, որ ինչ–որ մեկը շատ է ուզում նիհարել, ինչ ասես չի անում դրա համար, ու իրենց տեսնելիս՝ ասում ես, որ նիհարել է, բայց իրականում այդպես չի։
Կամ էլ ավելի լուրջ դեպք՝ անբուժելի հիվանդին ասում ես, որ ինքը կբուժվի։ Եվ նման այլ դեպքեր, որոնք ստեղծվում են զուտ կարեկցանքից, երբ թվում է, թե այդ պահին «քաղցր սուտը» «դառը ճշմարտությունից» ավելի նախընտրելի է։
Սուտ–քծնանք
Դե սա էլ երբ հաճոյախոսում ես ինչ–որ մեկին՝ լինի շեֆդ, թե որևէ այլ մեկը, ուղղակի «միավորներ» հավաքելու համար՝ ասելով բաներ, որոնք իրականում չեն համապատասխանում իրականությանը։ «Ինչ հոյոկապ տեսք ունեք այսօր», «Ձեր առաջարկած ծրագիրը ուղղակի հոյակապ է», «Ձեզ նման իմաստուն մարիդկ շատ քիչ են հանդիպում»։ Խոսքն իհարկե այն դեպքերի մասին չէ, երբ ասողը համոզված է իր կոմպլիմենտի ճշմարտության մեջ։
Սուտ–ֆանտազիա
Շատ անմեղ սուտ է։ Երեխաների մոտ է ավելի հաճախ լինում։ Ինչ–որ բաներ են պատմում, որոնք իրականում չեն եղել։ Չնայած՝ ես էդպիսի մի մեծ մարդու էլ էի ճանաչում, որ պաթալոգիկ ստող էր, առանց պատճառի, հա ինչ–որ անիրական բաներ էր պատմում...
Դե այս տեսակի մեջ կարելի է նաև ներառել «Ձմեռ պապի» մասին պատմությունները կամ ծնողների կողմից ցանկացած այլ հեքիաթային, անիրական կերպարների ներառումը երեխայի կյանքում։
Սուտ–իլուզիա
Հանդիպում ես ինչ–որ ծանոթի, որը գիտես՝ հազիվ է ծայրը ծայրին հասցնում, բայց քեզ ասում է, որ շուտով նոր ու կարգին բնակարան են տեղափոխվելու կամ մեքենա է գնելու։ Կամ հայրենիքից հեռու գտնվող ասում է, որ շուտով վերադառնալու է, թեև գիտի, որ դա ավելի շատ երազանք է, անիրական պատրանք։
Ստի այս տեսակը ավելի շուտ ոչ ռեալ երազանքների արտահայտումն է։ Հաճախ է հանդիպում ինչ–որ բանի կարիքը շատ զգացող մարդկանց մոտ։
Սուտ–լռություն
Սա շատ հետաքրքիր տեսակ է, և հաճախ համարվում է, որ դա նույնսիկ սուտ էլ չի։ Քանի որ այս տեսակի դեպքում մարդ ոչինչ չի ասում, պարզապես թաքցնում է ճշմարտությունը լռելով։ Այստեղ շատ կարևոր է տարբերակել թաքցվող ինֆորմացիայի նշանակությունը այն անձի համար, որից այն թաքցվում է։ Երևի դրանով էլ կարելի հասկանալ, դա սուտ էր, թե ոչ։ Եթե ինչ–որ մեկին գաղտնիք են ասել, ու նա ոչ մեկին դրա մասին չի ասում, սրանով նա շրջապատին չի խաբում (խոսքը կյանքի ու մահվան դեպքերի մասին չի)։ Բայց եթե ամուսինը դավաճանել է կնոջը և լռել դրա մասին, այս դեպքում ամենայն հավանականությամբ դա խաբեություն է։ Ինչևէ, լռելով խաբելը շատ դժվար մեկնաբանելի սուտ է՝ երբեմն իսկապես չգիտես համարել դա սուտ, թե ոչ...
Սուտ–ինքնախաբեություն
Ինչ–որ չափով նման է սուտ–իլուզիային, բայց այս դեպքում մարդը ավելի շատ ինքն իրեն է խաբում՝ ամբողջովին ու անմնացորդ հավատալով իր ստեղծած ստին, ավելի ու ավելի սնելով միտքը փուչ, անիրական հույսերով, որոնք հետզհետե դառնում են համոզվածություններ ու անգամ կարող են վերածվել պաթոլոգիկ վիճակների։ Ասենք՝ ինչ–որ մի աղջիկ ինքն իրեն համոզում է, որ այն մարդը, ում ինքը սիրահարված է, փոխադարձաբար սիրում է իրեն, թեև այդ անձնավորությունը գուցե անգամ չի ճանաչում աղջկան (էրոտոմանիա)։
Մանր ստեր
Սա այն տեսակն է, որից թերևս ոչ մեկս զերծ չենք։ Հարցնում են, թե ոնց ես, մեխանիկորեն պատասխանում ես՝ լավ, թեև իրականում լավ չես։ Հարցնում են՝ ինչ է եղել, ասում ես ՝ ոչ մի բան, որովհետև չես ուզում խոսել դրա մասին կամ կոնկրետ այդ մարդու հետ, բայց իրականում «ոչ մի բան» պատասխանը չի համապատասխանում իրականությունը։ Այդ նուն պատասխանը կարող է նաև հաճախ հնչել, երբ հարցնում են, թե ինչ ես մտածում, ու էլի չես ուզում խորանալ, ընտրում ես արագ ու հեշտ տարբերակը՝ ոչինչ։ «Լավ», «ոչ մի բան», «չգիտեմ» արագ պատասխանները հիմնականում այս տիպի մանր–մունր ստերի հիմնական բառերն են։
Հետաքրքիր կլիներ տեսնել ձեր կարծիքը այս տեսակների վերաբերյալ։
Վերջին խմբագրող՝ ivy: 05.10.2008, 15:35:
ivy
Շատ լավ ես նկարագրել ցուցակը:
Ասեմ, որ ես
Սուտ–ինքնախաբեություն -ը կդնեի ցուցակի ամենավերին հորիզոնականում:
Ըստ իմ պատկերացման, մնացած բոլոր ստերը, ու նաև վատ, սխալ արարքների պատճառը սա է:
Ես սա կդնեի առաջի հորիզոնականում, քանզի ամենօրյա հանդիպող ստերից է:Մանր ստեր
Սա այն տեսակն է, որից թերևս ոչ մեկս զերծ չենք։ Հարցնում են, թե ոնց ես, մեխանիկորեն պատասխանում ես՝ լավ, թեև իրականում լավ չես։ Հարցնում են՝ ինչ է եղել, ասում ես ՝ ոչ մի բան, որովհետև չես ուզում խոսել դրա մասին կամ կոնկրետ այդ մարդու հետ, բայց իրականում «ոչ մի բան» պատասխանը չի համապատասխանում իրականությունը։ Այդ նուն պատասխանը կարող է նաև հաճախ հնչել, երբ հարցնում են, թե ինչ ես մտածում, ու էլի չես ուզում խորանալ, ընտրում ես արագ ու հեշտ տարբերակը՝ ոչինչ։ «Լավ», «ոչ մի բան», «չգիտեմ» արագ պատասխանները հիմնականում այս տիպի մանր–մունր ստերի հիմնական բառերն են։
Ստերի երկար ցուցակին կավելացնեի նաև այն ճշմարտությունը, որը մատուցվում է այնպես, որ սխալ հասկացվի:
Էս արդեն հոգեբուժության մեջ կոչվում ա սիրո զառանցանքՍուտ–ինքնախաբեություն
Ինչ–որ չափով նման է սուտ–իլուզիային, բայց այս դեպքում մարդը ավելի շատ ինքն իրեն է խաբում՝ ամբողջովին ու անմնացորդ հավատալով իր ստեղծած ստին, ավելի ու ավելի սնելով միտքը փուչ, անիրական հույսերով, որոնք հետզհետե դառնում են համոզվածություններ ու անգամ կարող են վերածվել պաթոլոգիկ վիճակների։ Ասենք՝ ինչ–որ մի աղջիկ ինքն իրեն համոզում է, որ այն մարդը, ում ինքը սիրահարված է, փոխադարձաբար սիրում է իրեն, թեև այդ անձնավորությունը գուցե անգամ չի ճանաչում աղջկան (էրոտոմանիա)։
Սրա մասնավոր դեպքն էլ կոնֆաբուլացիան է, երբ մարդը հիշողության բացը լրացնում է ֆանտաստիկ բաներ պատմելով: Բայց տարբերությունն այն է, որ չի հասկանում, որ ստում է: Օրինակ, պատմում է, որ հոկտեմբերի 4-ին տիեզերքում Արիստոտելի հետ ձուկ էր բռնում, բայց իրականում այդ նույն օրը կոմայի մեջ պառկած է եղել:Սուտ–ֆանտազիա
Շատ անմեղ սուտ է։ Երեխաների մոտ է ավելի հաճախ լինում։ Ինչ–որ բաներ են պատմում, որոնք իրականում չեն եղել։ Չնայած՝ ես էդպիսի մի մեծ մարդու էլ էի ճանաչում, որ պաթալոգիկ ստող էր, առանց պատճառի, հա ինչ–որ անիրական բաներ էր պատմում...
Դե այս տեսակի մեջ կարելի է նաև ներառել «Ձմեռ պապի» մասին պատմությունները կամ ծնողների կողմից ցանկացած այլ հեքիաթային, անիրական կերպարների ներառումը երեխայի կյանքում։
Էս էլ պսևդոլոգիա ֆանտաստիկան աՍուտ–չափազանցում
«Մի անգամ գնացել էինք ձկնորսության, մի էնպիսի ծոշոր ձուկ բռնեցինք՝ առնվազն մի մետրանոց էր»։ Կամ «Տենց աղջիկ չկա, մատս վրան դնեմ, իմը չլինի»։ Կամ «Այս վերևիս հարևանը ԱՄԵՆ ՕՐ մինչև գիշերվա երեքը բարձր երաժշտություն է լսում, գժվեցի արդեն»։ Այսպիսի ստերը հիմնականում անմեղ են՝ օգտագործվում են ընդգծելու համար ինչ–որ բանի կարևորությունը/վնասը իրենց կյանքում կամ ուղղակի գլուխգովելու ու պարծենկոտության համար։Հանդիպում է հիստերիկ գծերով մարդկանց մոտ:
Մի հատ էլ իմ կողմից.
Մարդկանց վրա ազդելու համար նախատեսված ստեր
Սա այն դեպքն է, երբ մարդը միտումնավոր այնպիսի սուտ է ասվում, որ (բացասական) ազդեցություն ունենա դիմացինի վրա: Դրա մասնավոր դեպքն է ներվերի վրա ազդելու համար նախատեսված սուտը: Դրանք հիմնականում ապրիլմեկյան կատակներն ենԲայց դե շատերի համար ամեն օր էլ ապրիլի մեկն է:
Ոնց թե ինչու են մարդիկ ստում. ախր էդպես հարմար է, կյանքն էլ անհամեմատ հեշտ:
Ես շատ եմ ստում: Շատ-շատ: Ու հիմնականում ստում եմ ինչ-որ արգելքներ շրջանցելու համար: Մեծ ու կարևոր ստեր աշխատում եմ չասել: Երբեմն ստացվում է:
Տեսնես էս գրածիցս ո՞ր մասն էր ճիշտ, ո՞րը՝ սուտ:![]()
Շատ լավ էր ամեն ինչ նկարագրված, բայց կարչում եմ մի կարևոր դեպք նկարագրված չէ: Մի մոռացեք, որ կան դեպքեր երբ սուտն անհրաժեշտ ե, երբ հիվանդը մօտ ապագայում մահանալու է, և բժիշկն ու հարազատները ստում են հիվանդին, նրան հույս ու լավատեսություն ներշնչելու պատճառով:Սա պարտադրված ՍՈՒՏ է: ԵՎ ոչ մի լավ բան չի ստացվի հիվանդի համար ճիշտն իմանալուց, և մնացած ժամանակն էլ տառապելուց:
Պաաաաա՜, էլի սկսվեցՇատ լավ էր ամեն ինչ նկարագրված, բայց կարչում եմ մի կարևոր դեպք նկարագրված չէ: Մի մոռացեք, որ կան դեպքեր երբ սուտն անհրաժեշտ ե, երբ հիվանդը մօտ ապագայում մահանալու է, և բժիշկն ու հարազատները ստում են հիվանդին, նրան հույս ու լավատեսություն ներշնչելու պատճառով: Սա պարտադրված ՍՈՒՏ է: ԵՎ ոչ մի լավ բան չի ստացվի հիվանդի համար ճիշտն իմանալուց, և մնացած ժամանակն էլ տառապելուց:ՈՉ ՈՔ իրավունք չունի հիվանին խաբելու
Որ մի քիչ շատ ջղայնացնեք, էվթանազիայի սաղ նյութերս էստեղ կդնեմ, նոր կիմանաք
![]()
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ