Այս խնդրի պայմանները ինչ–որ անհասկանալի են ձևակերպված։ Օրինակ, ԱրմՍՕԱԴ–ի առաջարկած լուծման առաջին քայլերում իրար կողք գտնվող a1 և b1 վանդակները ներկվում են կարմիր։ Հիմա կարելի՞ է ներկել b1–ը 2-րդ քայլում կարմիր, եթե նրա հարևանությամբ կապույտ չկա (a1–ը կարմիր է, c1 և b2՝ չներկված)։ Բացի դրանից, ընթացքում միևնույն վանդակը վերաներկվում է (19 և 21 քայլերում՝ d5 վանդակը), այդպես կարելի՞ է։
Մի քիչ խնդիրը նորմալ ձևակերպեք, հասկանանք![]()
Ժող ջան ես մանրամասն իմ քայլերը գրել էի: Եթե ուշադիր կարդաք ու խնդրի պայմաններին էլ ծանոթ լինեք ավելորդ հարցեր չեն առաջանա: Իմ արդյունքը 12 ա: Թե ուրիշ ձև կարող եք ավելացնել, ձեզ տեսնեմ...![]()
Հա բայց քո օրինակում կան կանաչ վանդակներ, որոնց կարմիր ու կապույտ հարևան չեն նույնը և դեղին կա, ուշադիր չե՞ս եղել, թե՞ սխալ ես հասկացել
ի~ ես խնդրի պայմանները փոխել եք?Ի դեպ, մի կարևոր պայման ևս: Ցանկացած ներկած վանդակ, հետագայում կարելի է վերաներկել այլ պայմաններին բավարարող գույնով: Օրինակ ցանկացած կարմիր, կանաչ, դեղին վանդակ կարելի է ներկել կապույտ գույնի:
Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 29.08.2008, 21:55:
Чеширский КотЭ
Ինձ մոտ էլ ստացվեց առավելագույն քանակը՝ 12։ Դրանից ավել ստանալն անհնար է։ Կցում եմ perl լեզվով (C/C++ –ով երկար կստացվեր) գրածս ծրագիրը, որը գտնում է դեղին վանդակների առավելագույն քանակը (իսկ որ այդպիսի ներկում գոյություն ունի, երևում է ArmSOAD-ի գրառումից)։
ArmSOAD, դու այս խնդիրը ի՞նչ ալգորիթմով ես լուծել և, արդյո՞ք ծրագիր ես գրել լուծելու համար։ Եթե դժվար չի, գրիր ալգորիթմը (այս բաժնում, կամ նամակով), ինձ շատ հետաքրքիր է։ Եթե քեզ հետաքրքրի, ես էլ կարող եմ իմ օգտագործած ալգորիթմը նկարագրել։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ