Ուռաաաա, Անահիտի ծնունդն աաա

Ան ջան, էսօր ես քեզ շնորհավորում եմ մի ֆորումում, որն առանց քեզ ուղղակի չէր լինի: Դու ես եղել ինձ ամենաակտիվ համոզողներից մեկը, որ բացեմ ու դու ակումբի ամենաակտիվ անդամներից ես: Նենց, ոնց որ դու ես ֆորումին հետևում, ուրիշ ոչ ոք չէր կարող ու ես ծնունդիդ օրով ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել ամեն-ամեն ինչի համար

Թող որ բոլոր երազանքներիդ հասնես, ճանապարհդ միշտ պարզ լինի, երբեք չմշուշապատվի, թող որ քո գլխի վերևի երկինքը միշտ անանպ լինի, քո տրորած խոտը միշտ փարթամ լինի, թող որ ժպիտը քո երեսից միշտ անպակաս լինի, այն քեզ շատ է սազում, տրամադրությունդ թող միշտ բարձր լինի, դու զվարթ մարդ ես
Առողջություն, երջանկություն, սեր, խինդ... ահա թե ինչ եմ քեզ ցականում

Ծնունդդ շնորհավոր Անահիտ ջա՛ն
Ու միշտ հիշիր, մենք քեզ շա՜տ ենք սիրում