Դիզել - վառելիքն անվանվել է գերմանացի գյուտարար Ռուդոլֆ Քրիստիան Կարլ Դիզելի պատվին, ով 1892թ. ստեղծել է դիզելային շարժիչը:

Մակինտոշ - անջրանցիկ թիկնոց. ստեղծվել է 1842թ.՝ շոտլանդացի գյուտարար Չարլզ Մակինտոշի կողմից:

Վինչեստեր - հրացանների շատ հայտնի տեսակ, գործարանատիրոջ անունը՝ Օլիվեր Վինչեստեր:

Կոլտ - հիմնականում վերաբերում է ատրճանակներին, գործարանի հիմնադրի անունը՝ Սեմյուել Կոլտ:

Էլ չեմ հիշում: Հենց հիշեմ՝ կգրեմ:

Կարծում եմ՝ ամպեր, վոլտ ու դրանց նման բաները չարժի նշել: