Հարգելի Ջավախք, Ձեր վերջին գրառումից բան չհասկացա (ոչ այն պատճառով, որ բութ եմ): Ձեր գրառումը պարունակում էր հսկայական քանակությամբ անհասկանալի և հռետորական հարցեր, որը, կներեք, խելացի երևալու ձգտումից բացի ինձ ոչինչ չէր ասում: Հնարավոր է նաև, որ դուք դասախոս էք:
Իսկ հիմա բովանդակային.
Ես չեմ քննարկում, թե ով, երբ և որտեղ ինչ «ղալաթ» է կերել: Ես ընդամենն ասում եմ, որ եթե ջավախքցին վրացերեն չսովորի, Ջավախքը շանս չի ունենա լինել Վրաստանի լիարժեք կամայական բան: Թե չե Աբխազիա, չեչեն...., դրանք ընդամենը տերմինակոխ անելու ձևեր են, ի"նչ կապ ունեն Ջավախքի խնդրի հետ: Ի դեպ, որպեսզի նույն լեզվով խոսենք, խնդրում եմ մեկ նախադասությամբ ներկայացնել, թե ո"րն է Ջավախքի հարցը:
Պ. Ս. որպես գաղտնիք ասեմ, որ ես ևս վիրահայ եմ և փայլուն գիտեմ և վրացիներին և Ջավախքը: