Բացարձակապես: Ավելին, Սահակաշվիլիի դեպքում, որ դառնալ էլ գրեիք, վիրավորական չէի համարի:
Ես նորից եմ կրկնում: Դեմ չեմ ջավախահայերի կողմից առաջ քաշված հարցերին: Միգուցե ինչ-ինչ հարցերում համաձայն չեմ, սակայն եթե հնարավորինս չօգնեմ էլ, հաստատ չեմ խանգարի: Իսկ միտքը, որը արտահայտում էի ու որից երևակայական հետևություններ եք անում՝ շեղվելով ու շեղելով բուն թեմայից ու իմ վրա հարձակվելով, այն էր, որ դրա ժամանակը չէ տվյալ պահին: Սա, գիտե՞ք ինչի է նմանվումԱսենք, շենքը որտեղ նաև ձեր բնակարանն է այրվում է, քանի որ դիմացի շենքից վառել են, իսկ դուք ասում եք «Մեր բնակարանի պատուհանները մաշված են»: Իհարկե համեմատությունս կոպիտ է, սակայն վստահեցնում եմ, որ որևէ մեկին, առավել ևս Հայ Առաքելական Եկեղեցուն (Գարեգին, կներեք արտահայտությանս համար Բ-ն, որևէ կապ չունի) վիրավորելու նպատակ չի հետապնդում և հուսով եմ մատի փաթաթան չի դառնա: Պարզապես ուզում եմ միտքս հասցնել: Այսինքն այսօր այդ հարցի առաջ քաշմանը իմ վերաբերմունքը ներկայացնեմ: Պատկերավոր, կոպիտ համեմատություն է։
Ի դեպ, խնդրանքս մնացել է անպատասխան: Խնդրում եմ ներկայացնել թե ո՞ր երկրներում, բացի Հայաստանից կան նմանատիպ օրենքներ:
Էջանիշներ