Վրացական ագիտացիայի տիպական գծերից մեկն այն է, որ այն իրեն շատ ԱՆԿԱՇԿԱՆԴ է զգում մեզ զանազան վիրավորական պիտակներ կպցնելու հարցում:
Վրացիները անընդհատ կրկնում են Ջավախքում “Կրեմլի ձեռքի” գործերի մասին: Հավանաբար նրանցից ոմանք նույնիսկ հավատում են դրան… Այս վերջին տարիներին շատ անգամներ եմ խնդրել վրացի յուզեռներին գոնե մի քանի օրինակ բերել այդ գործունեությունից: Որեւե կոնկրետ բան ասել չեն կարողանում…
ԱՌԱՎԵԼ ԵՒՍ այսօր, երբ Վրաստանի վիճակը շատ է թույլ, երբ բազմաթիվ վրացի փախստականներ Ջավախքի հայության հյուրընկալութունն են վայելում, ուղղակի ԱՄՈԹ է նորից “Կրեմլի գործիք” երգը նվագել...
Սահակաշվիլուն կարո՞ղ ենք “Վաշինգտոնի գործիք” անվանել… Դրա համար հիմքեր ԳՈՆԵ կան… Բայց դա քաղաքավարություն չի լինի մեր կողմից: Դե ուրեմն մի ողջ երկրամասի ժողովրդի էլ չի կարելի “գործիք” անվանել:
Էջանիշներ