Այստեղ կա Վրաստանում հայերի իրավունքների խախտման դեմ ուղղված դիմում.
http://www.gopetition.com/online/21024.html
Ցանկացողները կարող են ծանոթանալ դիմումի տեքստին և ստորագրել այն։
Այստեղ կա Վրաստանում հայերի իրավունքների խախտման դեմ ուղղված դիմում.
http://www.gopetition.com/online/21024.html
Ցանկացողները կարող են ծանոթանալ դիմումի տեքստին և ստորագրել այն։
Ստորագրեցի
DIXIcarpe noctem
Ստորագրեցի
Փրկի և պահպանի
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Web site: http://yerkir.org
![]()
Բացի դաշնակներից էլ ո՞վ կարող էր սենց բան անել
![]()
Շատ լավ
hayastan.am ֆորումում էլ կա տեղադրված նմանատիպ խնդրանք՝ http://viparmenia.com/vb/forum43/a-3...tml#post242580
Ո՞վ գիտի, որտե՞ղ կարելի է էլի տեղադրել, որ հնարավորին չափ շատ մարդ ստորագրի։
Ավելացվել է 56 վայրկյան անց
Իսկ ի՞նչ ծիծաղելի բան կա։
Վերջին խմբագրող՝ ars83: 27.08.2008, 15:16: Պատճառ: Գրառման ավելացում
Չեմ հասկանում ինչի՞ մասին ա խոսքը: Ում են ոտնահարում, ու՞մ ստորագրենք:
էսպես չի մնա
Ահա իմ (մոտավոր) թարգմանությունը.
Ում՝ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոսոյին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսին
Նաև՝ Վրաստանի Հանրապետության նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին
Չնայած նրան, որ Վրաստանը, իբրև բազմաէթնիկ պետություն, ազգային փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված բազմաթիվ պայմանագրերի է միացել և վավերացրել, այս բնագավառում երկրում առկա իրավիճակը բավականին անհանգստացնող է։
Հայկական փոքրամասնությունը Վրաստանում, մասնավորապես, այն մասը, որը բնակվում է Ջավախքի շրջանում, անբավարար քանակությամբ է ներկայացված հասարակակն կյանքի բոլոր բնագավառներում։
Վրացական իշխանությունը աստիճանաբար ուժի մեջ է մտցնում օրենքներ, որոնք պարտադրում են փոքրամասնություններին իրենց հասարակական գործունեության բոլոր բնագավառներում կիրառել բացառապես վրացերենը, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, տեղական գործավարության (ադմինիստրացիայի) և կրթության համակարգերում։ Տեղական գործավարման և կրթության բնագավառի պաշտոնները հասանելիությունը նրանց համար, ովքեր ունեն մասնագիտական արտոնագրեր, այժմ կախված է վրացերենի իմացությունից, և պահանջում է մասնագիտական քննությունների հանձնում։
Ավելին, Հայ Առաքելական Եկեղեցին զուրկ է երկրում պաշտոնապես ճանաչված միավորի կարգավիճակից, մինչդեռ նրա եկեղեցիները (հավանաբար, եկեղեցական շինությունները), որոնք ազգայնացվել են խորհրդային վարչակարգի օրոք, ցայսօր չեն վերադարձվել իրենց օրինական տիրոջը։
Մարդու և փոքրամասնությունների բոլոր այս իրավունքների խախտումները դրդում են Վրաստանի հայ բնակչությանը լքել իրենց հայրենիքը։ Այս ողբերգական իրավիճակը անմիջական հետևանք է Վրաստանի իշխանությունների որդեգրած անհանդուրժողական քաղաքականության ազգային փոքրամասնությունների հանպեպ, որոնք (իշխանությունները) այսպիսով իրենց բացահայտ դժկամությունն են արտահայտում՝ հասարակական կյանքում կիրառելու միջազգային պարտավորությունների նորմերը, մասնավորապես նրանք, որոնք նախատեսված են ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ Եվրոպական միջավայրի համաձայնագրով։
ԵԽ Մարդու իրավունքների հանձնաժողովը, իր 91-րդ նստաշրջանում (2007թ հոկտեմբերի 15-16), կոչ արեց վրաց
իշխանություններին քայլեր ձեռնարկել՝ կրոնի և հավատալիքի ազատության իրավունքի իրականացումն ապահովելու ուղղությամբ, և խնդրեց ապահովել իր օրենսդրության և գործողության ամբողջապես համապատասխանությունը գործող միջազգային չափանիշներին։
Հանձնաժողովն իր մտահոգությունն արտահայտեց փոքրամասնությունների՝ իրենց մշակութային իրավունքներից օգտվելու մեջ խոչընդոտների, ինչպես նաև նրանց սակավ քաղաքական ներկայացչության առնչությամբ, և խորհուրդ տվեց վրաց իշխանություններին դիտարկել ազգային փոքրամասնություններին իրենց սեփական լեզուն օգտագործելու հնարավորությունը տեղական կառավարման և գործավարության մակարդակներում, ինչպես նաև բոլոր անհրաժաշտ միջոցառումները ձեռնարկել՝ փոքրամասնությունների քաղաքական ադեկվատ ներկայացուցչության և մասնակցության ուղղությամբ։
ԵԽ հանձնաժողովը նաև պահանջեց վրաց իշխանություններից քայլեր ձեռնարկել լեզվի վրա հիմնված (լեզվական) խտրական պրակտիկայի վերացման ուղղությամբ։
Չնայած ԵԽ Մարդու իրավունքների հանձնաժողովի խորհուրդներին և այս նյութի վերաբերյալ մի շարք այլ անհանգստացնող միջազգային զեկույցներին՝ Վրաստանի կառավարությունը շարունակում է իր խտրական քաղաքականության իրականացումը Ջավախքի հայերի նկատմամբ։ Այս քաղաքականության վերջին արտահայտություններից են վերջերս տեղի ունեցած ձերբակալությունները և դիմակայությունը Ախալքալաքում (հայաբնակ Ջավախք շրջանի տարածքային կենտրոն)։
Հուլիսի 17–ին և 20-ին, համապատասխանաբար, չափազանց անորոշ և կասկածելի պայմաններում տեղի ունեցած պայթյունը և երկու էթնիկ հայ ոստիկանների դաժան մահը, վրաց իշխանությունների կողմից որպես պատրվակ օգտագործվեցին՝ նախաձեռնելու քաղաքական հետապնդումների և ձերբակալումների լայնամասշտաբ և աննախադեպ ալիք՝ ուղեկցված մարդկային իրավունքների ճչացող խախտումներով։
Խնդրագիր
Հաշվի առնելով վերոհիշյալ փաստերը, մենք, ստորև ստորագրվածներս, կոչ ենք անում Ձեզ անհապաղ և անմիջական միջոցներ ձեռնարկել՝ սանձահարելու Վրաստանի ներկա վարքը Ջավախքի հայերի նկատմամբ, այնտեղ քաղաքական հետապնդումներին վերջ տալու և խթանելու լուծումը գտնելուն, քանի դեռ հայկական փոքրամասնության իրավունքի հարցերն են դիտարկվում։ Մասնավորապես՝
1. Ազատել Ախալքալաքում մերջին իրադարձույթունների հետ կապված բոլոր քաղբանտարկյալներին, ապահովելով նշված միջադեպերի ազնիվ և անկողմնակալ քննությունը.
2. Հայկական բնակչության անվտանգությունն ապահովող օրինագիծ իրականացնել.
3. Ապահովել հավատի ազատությունը և գրանցել Հայ Առաքելական Եկեղեցին որպես օրինական միավոր.
4. Վերադարձնել բոլոր բռնագրավված պաշտամունքի վայրերն իրենց օրինական տերերին.
5. Օրենքով թուլատրել հայոց լեզվի օգտագործումը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, տեղական գործավարության ոլորտում, որտեղ հայկական բնակչությունը մեծամասնություն է կազմում։
ԸնդունվեցCongratulations. You have successfully signed the petition:
Stop Georgian State’s Discriminatory Policy.
You are signer #2155
էսպես չի մնա
Միացա
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ