Հենց դա էլ պատրաստվում եմ անել:
Ջավախքը կամ այլ ագրարային ռեգիոններ, ինչպեսիք են Շիրակը Հայաստանում, կամ Սվանեթիան Վրաստանում, ապրելով 200 տարի ռուսի պետության մեջ կարգին ռուսերեն հազիվ գիտեին, չէ՞: Ռուսերենի իմացությունը, ԻՀԱՐԿԵ, օգտակար էր` վրացին կամ հայը ռուսերեն իմանալով կարող էին առաջ գնալ, ղեկավար դառնալ, եւ այլն: Բայց նրանք ռուսերեն ՉԻՄԱՆԱԼՈՒ դեպքում սեփական հողը լքելու չէին դրդվում, չէ՞:
Հիմա… հասկանալի է, որ մարդ վրացերեն իմանալով ավելի առաջ կարող է գնալ: Իսկ անգլերեն, ֆրանսերեն իմանալով` էլ ավելի առաջ… Բայց այսօր Վրաստանում պետական մակարդակով այնպես են անում, որ վրացերեն չիմանալը մարդու համար ինչքան կարելի է ավելի ԾԱՆՐ կացություն ստեղծի: Դա քաղաքական իրավիճակ է, ստեղծված Հայությանը ԴՈՒՐՍ ՄՂԵԼՈՒ նպատակով:
Ես վրացերենի դեմ ոչինչ չունեմ, բայց չեմ կարծում, որ “վրացերեն սովորելու” կոչերը կարող են էապես մեզ օգնել: Էլի սովորեք, ախպեր ջան, բայց կարեւորը քաղաքական ԴՐՎԱԾՔԸ է պետք փոխել: Եթե Վրաստանը էլի նույն նեղ քարթվելական շովինիզմով առաջնորդվի, ապա հենց այն օրը, երբ մենք վրացերեն սովորենք, նրանք մեր դեմ մի ՈՒՐԻՇ “տրյուկ” կմտածեն: Այ, օրինակ, Թիֆլիսի հայությունը վրացիներից լավ գիտի վրացերեն, բայց տաքսի քշելուց, կամ ամենաշատը մի խանութ ունենալուց վերեւ չի կարող բարձրանալ…
Երեք տարբերակ կա
1. ժամանակից հետ ես մնացել
2. տեղյակ չես իրականությանը
3. նպատակադրված ապատեղեկատվություն ես տարածում
Եղբայրս այս տարի ընդունվեց Թբիլիսիի պետական բժշկական համալսարան 30 տոկոս պետական ֆինանսավորմամբ: Նույն ձևով են ընդունվել եղբորս դասարանցին և մեր հարևան վրացին, որը իբր ինչ-որ բարձրաստիճան ծանոթ պիտի խառներ: Չստացվեց: Ու չի ստացվում: Ծանոթով Վրաստանում այլևս չեն ընդունվում:
Անցյալ տարի մի ծանոթ ՀԱՅ աղջիկ 70 տոկոս ֆինանսավորմամբ ընդունվեց պետական համալսարան: Անցյալ տարի բոլորս ապշել էինք, հիմա արդեն սովորական է: Անուն, ազգանուն չկա, կան համարներ, կոդեր, որոնք ոչինչ չեն ասում հանձնողի վերաբերյալ:
Ի դեպ, եղբայրս քննությունը հանձնել է հայերեն լեզվով http://ifolder.ru/8015971
Ինչ վերաբերում է Թբիլիսիի հայերին, ապա համաձայն եմ, որ ճնշող մեծամասնություն տաքսու շոֆեր է, վարսավիր, ներկարար կամ կոշկակար: ԲԱՅՑ... Նախ սկսենք նրանից, որ Վրաստանում մինչև էս վերջերս աշխատանք գրեթե չկար: Ու ասել, որ հայերը վերը նշված գործերով են զբաղվում մի քիչ ամբողջական նախադասություն չի, քանի որ գրեթե բոլորն էին նման գործերով զբաղվում: Եկամուտի հիմնական աղբյուրը ինչ խոսք առևտուրն էր: Սակայն հիմա իրավիճակը էապես փոխվում է և հայերի զբաղվածությունը նույնպես: Շատ հայերի եմ ճանաչում, որոնք աշխատում են բանկերում, համալսարաններում, տարբեր պետական կառույցներում: Այսօր Վրաստանում գնալով ավելի ու ավելի քիչ ուշադրություն են դարձնում ազգության վրա ու ավելի ու ավելի մեծ նշանակութուն են ստանում գիտելիքները: Ի դեպ, գիտելիքների մասին: Ցավով պիտի նշեմ, որ թիվլիսահայերի մեծամասնությունը գիտելիքներով չի փայլում, իսկ մենտալությունը հիմնականում աղբ ա: Հեռու չգնանք, մայրս պնդում էր, որ ես Վրաստանում որևէ բանի չեմ կարող հասնել, քանի որ «հայ եմ, մեզ ճնշում են, մեզ տեղ չեն տալիս» և այլն ու իմ Վրաստանում մնալու հիմնական դրդապատճառը հենց հակառակը ապացուցելն էր: Ինչ որ չափով ապացուցեի, Երևան գալուց երկու օր առաջ բավականին լավ տեղում, բավականին բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկություն ստանալով՝ հրաժարվեցի ու եկա Երևան: Պատճառները լրիվ այլ՝ անձնական հարթության մեջ են, խնդրում եմ այս թեման չշահարկել:
Կրկնում եմ, վրացերենի իմացությունը Վրաստանում պարտադիր է բոլորի համար, ինչպես հայերենինը՝ Հայաստանում, ֆրանսերենինը՝ Ֆրանսիայում կամ անգլերենինը՝ ԱՄՆ-ում:
Եթե Ջավախքը շարունակի խոսել Թբիլիսիի հետ կոտրտված ռուսերենով՝ թշնամու լեզվով ապա պարզ է, որ որևէ դրական արդյունքի հասնելը դժվար կլինի, գրեթե անհնար: Սովորեք վրացերեն, դարձեք Վրաստանի Հանրապետության լիիրավ մասնիկ ու պահանջեք ինչ ուզում եք: Այդ դեպքում ձեր ձայնը ավելի լսելի կլինի, ավելի ազդեցիկ ու ավելի հիմնավոր:
Վրացերենի մասնագետներ իմ ունեցած տեղեկություններով ուղղարկվել են և դասընթացներ էլ անց են կացվում: Սա, ոչ պաշտոնական, ընկերներից ստացված տեղեկություն է:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 07.09.2008, 10:21:
Artgeo, Դուք ծանո՞թ եք Վրաստանում ազգային փոքրամասնությունների վիճակի մասին ԱՐԵՒՄՏՅԱՆ (ո’չ ռուսական!) կազմակերպությունների բացասական կարծիքներին: Մի՞թէ չհավատանք Amnesty International-ի, Human Rights Watch-ի, United Nations (Committee on Human Rights), United Nations, (Committee on the Elimination of Racial Descrimination) եւ այլն կարծիքներին:
Ցնծանք եւ ուրախ լերունք:
Իսկ ընտրություններից կամ իշխանությունների ձեւավորումից ի՞նչ խաբարներ ունեք: Լսել եմ, որ ազգային փոքրամասնությունների շրջաններում “Թուրքմենբաշու” ոգով 99%-ի կարգի ձայներ են հավաքվում այնտեղ, որտեղ բնակչության 25% ընդհանրապես արտագնա աշխատանքի է մեկնած… Էդ ո՞նց է ստացվում: Հասկանո՞ւմ եք, թէ ինչպիսի ՌԵՊՐԵՍԻՎ ապարատ է պետք դրա համար:
Ինչո՞վ եք բացատրում, որ Սամցխե-Ջավախքի նահանգային իշխանություններում որեւե հայ ընդհանրապես չկա (եթե չեմ սխալվում, մի հայ հավաքարարուհի միայն կար առաջ), իսկ Քվեմո Քարթլիի նահանգային իշխանություններում` ադրբեջանցի չկա: Միթե ողջ այդ նահանգներում խելքը գլխին (վրացերենին էլ տիրապետող) հայ ընդհանրապե՞ս չկա: Էսպիսի “զռռացող” դիսկրիմինացիան ի՞նչ է նշանակում: Վրացերեն խոսել-չխոսելու հետ սա ի՞նչ կապ ունի:
Ինչո՞վ եք բացատրում, որ հայաբնակ տարածքներում ընտրատեղամասերը այնպես են բաժանված, որ փոքրիկ վրացական գյուղն էլ է մի դեպուտատ ընտրում, մի քանի մեծ հայկական գյուղերը միասին` էլի մի դեպուտատ: Ախալքալաքի շրջանում այդպիսով միջին վրացին միջին հայից մոտ 5 անգամ ավելի շատ շանս ունի իր դեպուտատին անցկացնելու: Էսպիսի “զռռացող” դիսկրիմինացիան վրացերեն իմանալ-չիմանալու հետ ի՞նչ կապ ունի:
Տեսնո՞ւմ եք, թէ հենց միայն ընտրությունների ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ փաստի հետ կապված ինչպիսի՞ դիսկրիմինացիա կա: Հիմա Դուք հայերեն տպված քվեաթերթիկի նմուշ եք ցույց տալիս, ու այս հարցը փակված համարում:
Ընդհակառակը` Սահակաշվիլու տարիներին այդ հարցը ավելի է վատացել` ազգային փոքրամասնությունները ավելի են դուրս մղվել իշխանություններից (չնայած այն բանին, որ վրացերենի իմացությունը այդ ընթացքում նույնիկ լավացել է նրանց մոտ):
***********
Հասկանում եք, ասենք, Իսպանիայի ու բասկերի փոխհարաբերությունները չեն կարող ՀԻՄՆՎԵԼ այն անկյունաքարի վրա, թէ բասկերը ինչքանով են տիրապետում իսպաներենին:
Կարգին մասնագիտության տեր ես, Ջավախք ջան, էլ ինչի"դ է պետք քաղաքականությունը
Ձեր գրառումից փչում է միայն արդարանալու հոտ, մոտավորապես այսպես «Մենք մեր համար ոչխար ենք պահում, են Քենեդուն խի" սպանեցին»......
Ձերդ գերազանցություն, եթե վրացերեն չգիտես, քաղաքական ԴՐՎԱԾՔԸ, ո"նց ես փոխելու? Հա հասկացա, մենք խելոք փիլիսոփա ենք, վրացիները պարտավոր են ամեն օր գան, մեզ հարցնեն- Սիրելի Ջավախք, ո"նց եք ուզում վաղը լինի ԴՐՎԱԾՔԸ, հրամայեք.. Հա, ու այդ ամենը` հայերենախառը ռուսերենով...
Չէ, եղբայր, ես վրացիներին նախանձում եմ հենց նրա համար, որ նրանք սկզբունքային են այդպիսի կարևոր հարցերում: Ի դեպ կարևոր հարցերի ցանկը սկսվում է երթուղային տաքսում չպպզելուց և ավարտվում սեփական տեսակետ ունենալով և դրան տեր կանգնելով:
Հ. Գ, Ի դեպ, ինչու" եք դրվածք բառը մեծատառով գրել????????
Վերջին խմբագրող՝ azat11: 07.09.2008, 23:32:
azat11 ջան, ի՞նչ կոտրտված ռուսերեն:
Ախալցխայում եւ ողջ Սամցխե-Ջավախքում բազմաթիվ գրագետ, պատրաստված հայեր կան` վրացերենին էլ լավ տիրապետող: Ինչո՞ւ այդ հայերը չկան նահանգային իշխանություններում, Ախալցխայի շրջանային իշխանություններում եւ այլն:
Ախալցխայի հայությունը հո լավ գիտի վրացերեն: Ինչո՞ւ է այնտեղից արտագաղթը շատ ավելի բարձր: Չէ՞ որ ախալցխեցիք կորտրտված ռուսերենով չեն խոսում: Հայերը Ախալցխայի իշխանություններում գրեթե զրոյական տոկոս են կազմում:
**************
Ավելին, վերջին տարիներին հայերի դուրս մղումը իշխանության տարբեր օղակներից էլ ավելի է խորացել, չնայած այն բանին, որ վրացերենի իմացությունը, ընդհակառակը, լավացել է…
Javakhk
Դու որտե՞ղ ես գտնվում: Որքա՞ն վստահելի են քո պնդումները: Ընդհանրապես լա՞վ ծանոթ ես իրական իրավիճակին:
Հարգելի Ջավախք, կներեք, բայց Ձեզ մոտ անընդհատ հարցը լղոզելու միտում եմ նկատում, միգուցե իրո"ք դասախոս եք:
Նախ ֆիքսենք, որ Սամցխեն (Մեսխեթը) և Ջավախքը լրիվ իրարից տարբեր են (և' մշակույթով և' բարքերով և' արժեքային համակարգով և աշխարհագրորեն) , պետք չի դրանք իրար հետ կապել: Հատկապես, Ջավախքի հարցում (որն ի դեպ չմեկնաբանեցիք, թե ինչ ենք հասկանում) Մեսխեթը կապ չունի: Ես չգիտեմ մի ախալցխեցի, որն իրեն Ջավախքցի է համարում:
Բոլորին էլ հայտնի է, որ վրացիների մոտ ազգայնամոլությունը շատ է: Դրա դեմ մի զենք կա` լինել ուժեղ և ճիշտ: Թե չէ դատարկ աղմուկ հանելով և միևնույն ժամանակ գռդոնչիություն անելով որևէ բանի հասնել հնարավոր չի, հատկապե, որ բոլորն էլ քաջ հասկանում են բլեֆը և հարցի շինծուությունը: Մաքսիմումը, որը այս մեթոդով կարելի է ստանալ, դա օսերի ստացածն է, մենք ուզու"մ ենք դա: Ես չէի գնա դրան:
Artgeo, իմ պնդումները այնքան ԿՈՆԿՐԵՏ փաստերի են վերաբերվում, որ դրանց հավաստիությունը ստուգելը պրոբլեմ չէ: Օրինակ`
1. Ես ասացի ընտրական տեղամասերի դիսկրիմինացիոն բաժանման մասին` վրացիների ձայները արհեստականորեն ավելի են շնորհիվ այն բանի, որ վրացական փոքրիկ գյուղերը մեկական դեպուտատ են ընտրում, իսկ հայկական գյուղերը միավորված են խմբերի մեջ: Դա հաստատել են նաեւ արեւմտյան կազմակերպությունները: Դուք կոնկրետ դրան կասկածո՞ւմ եք:
2. Ես նշեցի, որ Սամցխե-Ջավախքի նահանգային իշխանություններում հայեր փաստորեն չկան: Դուք կոնկրետ այդ պնդմանը կասկածո՞ւմ եք:
3. Են նշեցի որ Վրաստանի իշխանության մարմիններում այս վերջին տարիներին հայերի դուրս մղում է գնում: Դուք այս պնդմանը կասկածո՞ւմ եք: Հայ դեպուտատների, ադմինիստրատիվ ղեկավարների եւ այլն տոկոսը չի՞ նվազում հայաբնակ շրջաններում:
Խնդրում եմ նշեք կոնկրետ որ կետը Ձեզ հավատ չի ներշնչում:
![]()
Պետիցիան սորագրել են արդեն արդեն շուրջ 2400 հոգի! Շնորհակալություն:
Հուսով ենք, լավ տեմպը կշարունակվի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ