Մեջբերում Javakhk-ի խոսքերից Նայել գրառումը
Վրացական ագիտացիայի տիպական գծերից մեկն այն է, որ այն իրեն շատ ԱՆԿԱՇԿԱՆԴ է զգում մեզ զանազան վիրավորական պիտակներ կպցնելու հարցում:

Վրացիները անընդհատ կրկնում են Ջավախքում “Կրեմլի ձեռքի” գործերի մասին: Հավանաբար նրանցից ոմանք նույնիսկ հավատում են դրան… Այս վերջին տարիներին շատ անգամներ եմ խնդրել վրացի յուզեռներին գոնե մի քանի օրինակ բերել այդ գործունեությունից: Որեւե կոնկրետ բան ասել չեն կարողանում…

ԱՌԱՎԵԼ ԵՒՍ այսօր, երբ Վրաստանի վիճակը շատ է թույլ, երբ բազմաթիվ վրացի փախստականներ Ջավախքի հայության հյուրընկալութունն են վայելում, ուղղակի ԱՄՈԹ է նորից “Կրեմլի գործիք” երգը նվագել...

Սահակաշվիլուն կարո՞ղ ենք “Վաշինգտոնի գործիք” անվանել… Դրա համար հիմքեր ԳՈՆԵ կան… Բայց դա քաղաքավարություն չի լինի մեր կողմից: Դե ուրեմն մի ողջ երկրամասի ժողովրդի էլ չի կարելի “գործիք” անվանել:
Կարծում եմ իմ գրառումը կոռեկտության սահմաններում էր: Ես չեմ պիտակավորել, այլ հիմնավորել եմ, որ այս պահին նման հարցերի առաջ քաշելը այլ հետևությունների ու եզրակացությունների տեղիք է տալիս այն մարդկանց մոտ ում ուղղված են այդ հարցերն ու պահանջները: Նաև կարծիք եմ հայտնել, որ «կրեմլի գործիքի» չնմանվելու (պիտակավորում կրկին չկա) համար ավելի լավ կլինի սպասել ագրեսորների զորքերը դուրս բերելուն, պատերազմական իրավիճակի հանմանն ու վիճակի կայունացմանը:
Եթե ինչ-որ բան սխալ եմ գրում, խնդրում եմ հակադարձել փաստերով, բայց մինչ այդ խնդրում եմ գրառումներս ուշադիր կարդալ, չգրված բաներ չտեսնել և չշտապել երևակայական մտքերին պատասխանել: