impression-ի խոսքերից
Չեմ հասկանում, ինչու՞ եք էսպիսի պրոբլեմ սարքել սեղմավեպերի գոյությունը: Ես վերևում փորձել եմ բացատրել դրանց նշանակությունը, իսկ ընկնել դրանց գեղարվեստական արժեքի հետևից, ուղղակի ծիծաղելի է: Կրկնում եմ, ինքս շատ եմ պարտադրել նրանց, ում հետ անգլերեն էի պարապում, սեղմավեպ կարդալ, որովհետև անգլերենից բավականին հեռու մարդուն չես կարող ստիպել օրիգինալով Դիկկենս կարդալ, հատկապես եթե քեզ էլ օգտագործված բառապաշարի մի ծավալուն մաս անծանոթ է: Այստեղ օգնության են հասնում սեղմավեպերը: Նրանք ունեն լեքսիկայի կոնկրետ բառապաշար, գրքի վերջում՝ անգամ փոքրիկ բառարան, ուր հնարավորինս մատչելի բացատրվում են գործածված բառերն ու արտահայտությունները: Ինքս, երկար տարիներ տարբեր տարիքի երեխաների հետ անգլերեն պարապելով, այսպես ասած իմ մաշկի վրա եմ զգացել սեղմավեպի օգտակարությունը, երբ տանում ես երեխային մի փոքրիկ գունազարդ գիրք, հետն էլ օրիգինալը, ու ասում, որ էդ հաստափորի փոխարեն կարդալու եք պուճուրիկը: Երեխան շնորհակալ աչքերով նայում է քեզ, սկսում հետաքրքրությամբ դիտել գրքույկի միջի նկարները, մի քիչ փորձում եք կարդալ, նա զգում է, որ գիրքն իրականում վախենալու բան չի, քանի որ, զարմանքով պարզում է, որ մեծ մասամբ կարողանում է ընմռնել գրվածը:
Երեխեք, սեղմավեպերը կոչված են հեշտացնելու լեզու ուսումնասիրողի գործը: Էդքան բան: Ու լրիվ այլ հարց է, որ մենք ինքներս սկսենք կարդալ սեղմավեպ՝ պատճառաբանելով, թե օրիգինալը կարդալու ոչ ժամանակ ունենք, ոչ էլ հավես: Սեղմավեպը չի կարող ունենալ որևէ գրական արժեք, քանի որ ուղղակի պատմվում է սյուժեն, մի կողմ են թողնվում բոլոր այն բառերն ու արտահայտությունները, որոնցով մի հեղինակին կարողանում ես տարբերել մյուսից: Չկան էջերով նկարագրություններ, որոնք էլ, իրականում, գրքի համ ու հոտն են:
Էջանիշներ