Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բյուր, Շուշանիկի թեման բաց մնաց, դրան ու Անաստասիա Իվանովնային էլ որ միացնես, Քաոսն ամբողջությամբ պատմած կլինես:
Մի քիչ ավելի լուրջ:
Ամեն գրող ստեղծագործում է իր ժամանակի մեջ, իր ժամանակակիցների համար և դրանցից շատ քչերն են, որոնց ստեղծագործությունները մնում են նաև ապագա սերունդների համար: Ասածս վերաբերվում է և Րաֆֆուն, և Շիրվանզադեին, և Աբովյանին, և Մուրացանին... Իհարկե լավագույն տարբերակն այն է, որ մենք՝ այդ ապագա սերունդը, կարդայինք գոնե հարգանքից ելնելով: Կարդայինք, որ իմանայինք և՛ մեր պատմությունը, և՛ մեր, ինչու ոչ, ազգային բնավորությունը, և տեղեկություններ ունենայինք գոնե մեր ոչ այնքան վաղ անցյալի մասին: Մեզնից շատ-շատերը դրանք կարդացել են (ես համոզված եմ, որ ակումբում հիմնականում հավաքված են այնպիսի մարդիկ, ովքեր կարդում են): Համոզված եմ, որ կարդացել ենք ոչ միայն դպրոցական ծրագրային նյութը, այլ գուցե մի քիչ ավելի: Մի մասը հավանում է Րաֆֆում «Սամվելը» կամ չի հավանում, մի ուրիշը ավելի հաճույքով կարդացել է «Կայծերը», իսկ մի երրորդի համար էլ միգուցե «Խաչագողի հիշատակարանն» է շատ ավելի արժեքավոր: Մեզնից ով ինչ է սովորել Րաֆֆուց, դա մենք գիտենք: Բայց եկենք անկեղծ լինենք, այն սեղմավեպերը, որոնց մասին խոսում եք, ստեղծված են հիմնականում դիմորդների համար. հիմա գրականությունից քննություն են տալիս: Ծրագրերն էլ շատ բարդ են և այդ խեղճ դիմորդը, որ 15-16 տարեկան է, սովորում է 9-րդ, 10-րդ դասարանում, պետք է յուրացնի դպրոցական ողջ ծրագիրը և կարողանա պատրաստվել բուհական քննություններին: Մեզնից ոչ մեկն էլ միամիտ չէ և շատ լավ գիտի, որ 3-4 առարկա պարապող դիմորդը տառացիորեն ժամանակ չունի հաց ուտելու, էլ ուր մնաց Րաֆֆու Սամվելը կարդա, կամ Շիրվանզադեի Քաոսը... դրա համար էլ ստեղծվել են սեղմավեպերը (խոսքս հիմա վաճառվողների մասին է): Հնարավոր է, որ դրանք շատ լավ որակի չեն, բայց դա էլ վատ փորձ չէ: Միշտ կարելի է մի քիչ խմբագրել թեկուզ և շատ մեծ գրողի, իսկապես պակասեցնել այն, ինչ այն ժամանակ նրանց թվացել է շատ կարևոր, բայց իրենք էլ հիմա նոր աչքով որ նայեն, հնարավոր է, որ կխմբագրեին, կպակասեցնեին, կամ այսպես ասենք, կբյուրեղացնեին: Ես մասնակցել եմ մի ծրագրի, որը արվում էր կույր երեխաների համար, որոնց պիտի ներկայացվեր հայ գրականությանը: Իհարկե ոչ մի բառ չի կրճատվել Չարենցից, Դուրյանից, Համո Սահյանից և ինչքան հիշում եմ նաև Սարոյանից, բայց մասնագետը հրաշալի կրճատել էր Շիրվանզադեի «Քաոսը», Մուրացանը, Նար-Դոսը և մեծն Րաֆֆիին: Դրանից ոչ մի գեղարվեստական անկում չեղավ, հակառակը հաճույքով կարելի է լսել համապատասխան սկավառակները (կարող եմ նաև Ձեզ առաջարկել, որ լսեք), ի դեպ չափազանց գոհ էին և աշակերտները և նրանց ուսուցիչները, որովհետև 3 թե 4 լազերային սկավառակով լսել Գուրգեն Մահարու «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդության սեմին» երեք հսկայածավալ վեպերը, որտեղ չի կորում ոչ որևէ նկարագրություն, ոչ որևէ կերպար և կարողանում ես հրաշալի պատկերացում կազմել ամբողջ գրքի մասին և չձանձրանալ, չե՞ք կարծում, որ լավ բան է: Բայց չէ որ դրանով այդ կույր երեխան կարողացավ հաղորդակցվել Գուրգեն Մահարուն, նույն կերպ Թոթովենցին և մյուսներին:
Այստեղ դեղատոմսեր չկան: Մենք բոլորս ունենք հնարավորություն կարդալ ամբողջական վեպերը: Եթե չենք ցանկանում կարդալ սեղմավեպը, ապա այն ուղղակի չենք գնի, շփոթվել հնարավոր չի, եթե դու կարդացող մարդ ես, դրանց վրա անպայման գրված է «սեղմավեպ» կամ «ադապտացված» բառերը: Իսկ նրանք, ովքեր հնարավորություն չունեն գոնե այս պահին ամբողջականը կարդալ, տանք նրանց հնարավորություն, որ գոնե ծանոթանան: Ժամանակի ընթացքում ինչ-որ մասնագետներ ի հայտ կգան, ովքեր մասնագիտորեն, արհեստավարժ ձևով այնպես կսեղմագրեն այդ վեպերը, որ այսպիսի խնդիրներ չեն առաջանա:
Ինչ վերաբերվում է հեղինակներին, եթե դա արվի պրոֆեսիոնալ, չկորցնի իր գրական հմայքը, ապա երկնքից մեզ նայող այդ գրողները հաստատ ոչինչ չեն ասի... նկատի ունեմ, որ վատ ոչինչ չեն ասի: Եթե որևէ լավ մասնագետ որոշի այդպես սեղմավեպի վերածել պապիս գրածներից որևէ բան, ես հաստատ չեմ վիրավորվի պապիս փոխարեն ու հաստատ պապս էլ երկնքից չի վիրավորվի: Ու վերջապես կա մի փոքրիկ հույս, որ այսօրվա չկարդացող հասարակության իրականության մեջ այդ սեղմավեպերի միջոցով ավելի շատ մարդիկ կծանոթանան հայ գրականությանը, իսկ գուցե ոմանք էլ ոգևորված սկսեն ամբողջականները կարդալ: Ի դեպ այդ լազերային սկավառակներից անցյալ տարի տվել էինք իմ բացարձակապես չկարդացող ազգականներից մեկին, որ պատրաստվեր քննություններին: Արդյունքում այնքան տարվեց դրանցով, որ երկու անգամ ինքնակամ կարդաց «Քաոսը», քննություններից հետո «Սամվելը», և հիմա անընդհատ սպանում է մեզ, որ իրեն մատակարարենք նորանոր գրքերով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ա՛րտ, անկեղծ ասած, էս մի բանը չեմ ընդունում: Ի՞նչ է նշանակում՝ դիմորդը ժամանակ չունի: Ես չէի պատրաստվում բանասիրական դիմել, բայց գրեթե բոլոր ծրագրային, դեռ մի բան էլ ավելի, գրքերը կարդացել եմ: Ի դեպ, շատ գրքեր էլ (արդեն ոչ ծրագրային) կարդացել եմ հենց 10-րդ դասարանում, երբ 2, հետագայում՝ 4 առարկա էի պարապում, Դիմորդն էլ թող բարի լինի, էդ ամեն ինչի համար ժամանակ գտնի: Ի՞նչ էր անում մինչև 9-րդ դասարան:Բայց եկենք անկեղծ լինենք, այն սեղմավեպերը, որոնց մասին խոսում եք, ստեղծված են հիմնականում դիմորդների համար. հիմա գրականությունից քննություն են տալիս: Ծրագրերն էլ շատ բարդ են և այդ խեղճ դիմորդը, որ 15-16 տարեկան է, սովորում է 9-րդ, 10-րդ դասարանում, պետք է յուրացնի դպրոցական ողջ ծրագիրը և կարողանա պատրաստվել բուհական քննություններին: Մեզնից ոչ մեկն էլ միամիտ չէ և շատ լավ գիտի, որ 3-4 առարկա պարապող դիմորդը տառացիորեն ժամանակ չունի հաց ուտելու, էլ ուր մնաց Րաֆֆու Սամվելը կարդա, կամ Շիրվանզադեի Քաոսը... դրա համար էլ ստեղծվել են սեղմավեպերը (խոսքս հիմա վաճառվողների մասին է): Հնարավոր է, որ դրանք շատ լավ որակի չեն, բայց դա էլ վատ փորձ չէ:
Բայց էն, որ էդ գրքերն էնքան էլ ամբողջությամբ կարդալու արժանի չեն, լրիվ ուրիշ պատմություն է:
Ուղղակի չեմ ուզում մեջբերել Chuk–ի ծավալուն գրառումը, բայց ասեմ, որ լիովին համաձայն եմ նրա հետ։ Ով ուզում է՝ թող կարդա, իսկ ով չի ուզում՝ իր գործն է, թող ամբողջական տարբերակը կարդա։ Դրանից հո բնագիրը չի տուժում, հատկապես որ վրան գրված է, որ սեղմավեպ է կամ ադապտացված։ Վերջիվերջո, գրքեր կան, որ առանց կարդալու էլ մի տեսակ կարդալդ չի գալիս ու համոզված ես, որ հաճելի չի լինելու կարդալը, չես հավանելու, բայց միևնույն ժամանակ ուզում ես անպայման կարդացած լինել՝ պատկերացում ունենալու համար։ Սեղմավեպերն այս առումով իսկական գտածո են։
Ես ինքս էլ չեմ կարդացել վերոնշյալ վեպերը, իսկ, օրինակ, սեղմավեպերը հիմա կկարդայի (եթե, իհարկե, շատ երկար չլինեն):
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Համաձայն չեմ... Դասական վեպերի գրողները մարդիկ են, ովքեր մնացել են պատմության մեջ իրենց մեծության շնորհիվ։ Իսկ ո՞վ պիտի լինի այն սեղմավեպ անողը, ով բնագրի վրա այնպես աշխատի, որ դրանից բնագրի արժեքը չփչանա։ Ասում եք՝ բնագիրը չի տուժում. իհարկե տուժում է, քանի որ չգիտես ոնց սեղմրտած բրոշուրը կարդալով՝ ընթերցողը կարող է միանգամայն սխալ պատկերացում կազմել իրական վեպի արժեքի մասին։ Այդպիսով, բնագիրն արժեզրկման է ենթարկվում։
Դա նույնն է, ինչ Դալիի նկարներից մի քանի դետալ հանես, որ հեշտ հասկացվի։ Հետն էլ ասես՝ դե ով չի ուզում, թող չնայի, նրանց համար օրիգինալը կա՝ առանց մտածելու, որ այդպիսի բան անելու համար ուղղակի բարոյական իրավունք չկա։
Վերջին խմբագրող՝ ivy: 29.08.2008, 01:58:
Համաձայն եմ: Վեպը միայն սյուժե չէ: Դալիի օրինակը լավն էր:
DIXIcarpe noctem
Կարծում եմ, որ վաղը կպատասխանեմ թե Բյուրի գրածին, թե ivy-ի, իսկ մինչ այդ ուզում եմ մի հարց ճշտել: Շատերս ենք կարծիքներ, վերլուծություններ գրում: Իսկ մեզնից ո՞վ է սեղմավեպ կարդացել: Ընդ որում ցանկալի է, որ մարդը ծանոթ լինի թե սեղմ տարբերակին, թե ամբողջականին, օրիգինալին, որպեսզի իր համեմատություններում հնարավորինս անաչառ լինի, չսահմանափակվի տեսական դատողություններով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Փոքր տարիքում շատ էի կարդում, բայց միայն անգլերեն: Հատկապես երկուսն է տպավորվել. «Ռոբինզոն Կրուզոն» և «Ալիսան հրաշքների աշխարհում»: Չնայած բացարձակապես ոչինչ չեմ հիշում, բայց դրանցից առաջինը ոչ մի դեպքում օրիգինալով չէի կարդա, իսկ Ալիսան… գուցե, երբ այլևս կարդալու գիրք չճարեմ:
Արևմտյան տարորինակությունները տարբեր դռներից ներխուժում են հայաստան, չեմ կասկածում որ շուտով կքննարկվի նաև միասեռական ամուսությունների օրինակա նության հարց Հայաստանում (ներողություն շեղվելու համար) ,հիմա պատկերացրեք դա գիրք չէ այլ ասենք երաժշտական ստեղծագործություն, օրինակի համար Խաչա տրյան ,Վերդի կամ Տերտերյան կամ Շեդրին և ինչ կստացվի:
Ստեղծագործությունը աղճատվում է դառնում է մի երրորդական գործ ,ես մերժում եմ նման հրատարակությունները որպես խոտան:![]()
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Ի դեպ, իսկ ի՞նչ կասեք Մանկական Աստվածաշնչի մասին: Դա էլ է մի յուրօրինակ ադապտացիա:
Գիտեք ցավոք սրտի ,պամությունից տեղյակ ենք եկեղեցու կատարած գաղափարական
սխալներից տվյալ դեպքում ձևակերպումը կատարում եմ շատ մեղմ«Աստվածաշունչ», «Մանկական Աստվածաշնչ», «մտավոր հետամնացների Աստվածաշունչ» և այսպես շարունակ:
2000 տարի կար մեկ տեսակի Աստվածաշունչ ,հիմա ինչ՞ պատահեց գրագետները շատացան, թե հակառակը:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Գիտեք, երեխաներին շատ դժվար է այն հաստափոր Աստվածաշունչը տալ, որ մենք ենք ընթերցում, բայց, կարծում եմ, կարևոր է նաև քրիստոնեական դաստիարակությունը հենց փոքրուց: Դրա համար ադապտացված Աստվածաշունչը շատ հարմար է:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Չեմ հասկանում, ինչու՞ եք էսպիսի պրոբլեմ սարքել սեղմավեպերի գոյությունը: Ես վերևում փորձել եմ բացատրել դրանց նշանակությունը, իսկ ընկնել դրանց գեղարվեստական արժեքի հետևից, ուղղակի ծիծաղելի է: Կրկնում եմ, ինքս շատ եմ պարտադրել նրանց, ում հետ անգլերեն էի պարապում, սեղմավեպ կարդալ, որովհետև անգլերենից բավականին հեռու մարդուն չես կարող ստիպել օրիգինալով Դիկկենս կարդալ, հատկապես եթե քեզ էլ օգտագործված բառապաշարի մի ծավալուն մաս անծանոթ է: Այստեղ օգնության են հասնում սեղմավեպերը: Նրանք ունեն լեքսիկայի կոնկրետ բառապաշար, գրքի վերջում՝ անգամ փոքրիկ բառարան, ուր հնարավորինս մատչելի բացատրվում են գործածված բառերն ու արտահայտությունները: Ինքս, երկար տարիներ տարբեր տարիքի երեխաների հետ անգլերեն պարապելով, այսպես ասած իմ մաշկի վրա եմ զգացել սեղմավեպի օգտակարությունը, երբ տանում ես երեխային մի փոքրիկ գունազարդ գիրք, հետն էլ օրիգինալը, ու ասում, որ էդ հաստափորի փոխարեն կարդալու եք պուճուրիկը: Երեխան շնորհակալ աչքերով նայում է քեզ, սկսում հետաքրքրությամբ դիտել գրքույկի միջի նկարները, մի քիչ փորձում եք կարդալ, նա զգում է, որ գիրքն իրականում վախենալու բան չի, քանի որ, զարմանքով պարզում է, որ մեծ մասամբ կարողանում է ընմռնել գրվածը:
Երեխեք, սեղմավեպերը կոչված են հեշտացնելու լեզու ուսումնասիրողի գործը: Էդքան բան: Ու լրիվ այլ հարց է, որ մենք ինքներս սկսենք կարդալ սեղմավեպ՝ պատճառաբանելով, թե օրիգինալը կարդալու ոչ ժամանակ ունենք, ոչ էլ հավես: Սեղմավեպը չի կարող ունենալ որևէ գրական արժեք, քանի որ ուղղակի պատմվում է սյուժեն, մի կողմ են թողնվում բոլոր այն բառերն ու արտահայտությունները, որոնցով մի հեղինակին կարողանում ես տարբերել մյուսից: Չկան էջերով նկարագրություններ, որոնք էլ, իրականում, գրքի համ ու հոտն են:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Լիլ, դու տարբեր բաներ ես խառնում իրար։
Բյուրն էլ էր գրել «Ալիսան հրաշքների աշխարհում» ու «Ռոբինզոն Կրուզոյի» մասին։ Ինքն էլ գուցե չմանալով՝ հրաշալի օրինակ է բերել, որ սեղմավեպերը, եթե նպատակ ունեն լեզու ուսումնասիրողի գործը հեշտացնել, ընտրված պիտի լինեն արկածային կամ հեքիաթատիպ թեթւ գրականությունից, մեջն էլ մի երկու սիրուն, գունավոր նկար կդնեն, հոյակապ բան կսատցվի։Դա միայն գովել է, ու ես երկու ձեռքով կողմ եմ դրան։ Բայց դնել պատմավեպերը քանդել, ախր անելու բան չի... Կամ պատկերացնում եք չորս հատորանոց հսկայական «Պատերազմ ւ խաղաղությունը» վերցնեն սեղմավեպ սարքեն, ինչ է թե՝ էդքանը ո՞վ է կարդացողը։ Անխղճություն է նման արժեքներին կպնելը...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ