User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Սեղմավեպ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    ՀԻմա լսե՛ք ինձ...
    Դիցուք թե ես մի հատ վեպ եմ գրել...ահավոր երկար..տեղ-տեղ ձանձրալի, ասենք, տենց մի նայի, Սամվելոտ մի հատ վեպ..ես եմ գրել..ուզում ես կարդա, չես ուզում մի՛ կարդա..ուզում ես թռի, ուզում ես մի քանի անգամ «լռվի» նույն տեղում, քո գործն ա, բայց վերցնել կրճատել, սեղմել իմ գրածը դու հենց էլ իրավունք չունես, ոչ էլ քո իբր թե էկոնոմիստ ժամանակի կամ չէմիչէ թույլ նյարդերի համար ոչ ոք իրավունք չունի...ու ես Դերենիկի կամ Ռաֆոյի տեղը լինեի հիմա երկնքից մի երկու հատ «թուքումուր» կուղարկեի...
    էս ի՞նչ գողական ստացվեց

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԻմա լսե՛ք ինձ...
    Դիցուք թե ես մի հատ վեպ եմ գրել...ահավոր երկար..տեղ-տեղ ձանձրալի, ասենք, տենց մի նայի, Սամվելոտ մի հատ վեպ..ես եմ գրել..ուզում ես կարդա, չես ուզում մի՛ կարդա..ուզում ես թռի, ուզում ես մի քանի անգամ «լռվի» նույն տեղում, քո գործն ա, բայց վերցնել կրճատել, սեղմել իմ գրածը դու հենց էլ իրավունք չունես, ոչ էլ քո իբր թե էկոնոմիստ ժամանակի կամ չէմիչէ թույլ նյարդերի համար ոչ ոք իրավունք չունի...ու ես Դերենիկի կամ Ռաֆոյի տեղը լինեի հիմա երկնքից մի երկու հատ «թուքումուր» կուղարկեի...
    էս ի՞նչ գողական ստացվեց
    Ճիշտ է ասում - Ոսկե Ցլիկից
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեղմում ենք
    Մարկոս Աղա Ալիմյանը մեռավ: Կտակը մնաց: Մեծ տղուն չէր ուզում տալ, որտովհետև ռուս կնիկ ուներ: Մյուս տղան փչացած էր: Էն երրորդն էլ փոքր էր, համ էլ փչացած էր: Հետո մեծ տղան լավն էր, դառավ վատը: Միջնակն էլ վատն էր, դառավ լավը: Փոքրն էլ փախավ:

    Էս ա
    Բյուր, Շուշանիկի թեման բաց մնաց, դրան ու Անաստասիա Իվանովնային էլ որ միացնես, Քաոսն ամբողջությամբ պատմած կլինես:



    Մի քիչ ավելի լուրջ:
    Ամեն գրող ստեղծագործում է իր ժամանակի մեջ, իր ժամանակակիցների համար և դրանցից շատ քչերն են, որոնց ստեղծագործությունները մնում են նաև ապագա սերունդների համար: Ասածս վերաբերվում է և Րաֆֆուն, և Շիրվանզադեին, և Աբովյանին, և Մուրացանին... Իհարկե լավագույն տարբերակն այն է, որ մենք՝ այդ ապագա սերունդը, կարդայինք գոնե հարգանքից ելնելով: Կարդայինք, որ իմանայինք և՛ մեր պատմությունը, և՛ մեր, ինչու ոչ, ազգային բնավորությունը, և տեղեկություններ ունենայինք գոնե մեր ոչ այնքան վաղ անցյալի մասին: Մեզնից շատ-շատերը դրանք կարդացել են (ես համոզված եմ, որ ակումբում հիմնականում հավաքված են այնպիսի մարդիկ, ովքեր կարդում են): Համոզված եմ, որ կարդացել ենք ոչ միայն դպրոցական ծրագրային նյութը, այլ գուցե մի քիչ ավելի: Մի մասը հավանում է Րաֆֆում «Սամվելը» կամ չի հավանում, մի ուրիշը ավելի հաճույքով կարդացել է «Կայծերը», իսկ մի երրորդի համար էլ միգուցե «Խաչագողի հիշատակարանն» է շատ ավելի արժեքավոր: Մեզնից ով ինչ է սովորել Րաֆֆուց, դա մենք գիտենք: Բայց եկենք անկեղծ լինենք, այն սեղմավեպերը, որոնց մասին խոսում եք, ստեղծված են հիմնականում դիմորդների համար. հիմա գրականությունից քննություն են տալիս: Ծրագրերն էլ շատ բարդ են և այդ խեղճ դիմորդը, որ 15-16 տարեկան է, սովորում է 9-րդ, 10-րդ դասարանում, պետք է յուրացնի դպրոցական ողջ ծրագիրը և կարողանա պատրաստվել բուհական քննություններին: Մեզնից ոչ մեկն էլ միամիտ չէ և շատ լավ գիտի, որ 3-4 առարկա պարապող դիմորդը տառացիորեն ժամանակ չունի հաց ուտելու, էլ ուր մնաց Րաֆֆու Սամվելը կարդա, կամ Շիրվանզադեի Քաոսը... դրա համար էլ ստեղծվել են սեղմավեպերը (խոսքս հիմա վաճառվողների մասին է): Հնարավոր է, որ դրանք շատ լավ որակի չեն, բայց դա էլ վատ փորձ չէ: Միշտ կարելի է մի քիչ խմբագրել թեկուզ և շատ մեծ գրողի, իսկապես պակասեցնել այն, ինչ այն ժամանակ նրանց թվացել է շատ կարևոր, բայց իրենք էլ հիմա նոր աչքով որ նայեն, հնարավոր է, որ կխմբագրեին, կպակասեցնեին, կամ այսպես ասենք, կբյուրեղացնեին: Ես մասնակցել եմ մի ծրագրի, որը արվում էր կույր երեխաների համար, որոնց պիտի ներկայացվեր հայ գրականությանը: Իհարկե ոչ մի բառ չի կրճատվել Չարենցից, Դուրյանից, Համո Սահյանից և ինչքան հիշում եմ նաև Սարոյանից, բայց մասնագետը հրաշալի կրճատել էր Շիրվանզադեի «Քաոսը», Մուրացանը, Նար-Դոսը և մեծն Րաֆֆիին: Դրանից ոչ մի գեղարվեստական անկում չեղավ, հակառակը հաճույքով կարելի է լսել համապատասխան սկավառակները (կարող եմ նաև Ձեզ առաջարկել, որ լսեք), ի դեպ չափազանց գոհ էին և աշակերտները և նրանց ուսուցիչները, որովհետև 3 թե 4 լազերային սկավառակով լսել Գուրգեն Մահարու «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդության սեմին» երեք հսկայածավալ վեպերը, որտեղ չի կորում ոչ որևէ նկարագրություն, ոչ որևէ կերպար և կարողանում ես հրաշալի պատկերացում կազմել ամբողջ գրքի մասին և չձանձրանալ, չե՞ք կարծում, որ լավ բան է: Բայց չէ որ դրանով այդ կույր երեխան կարողացավ հաղորդակցվել Գուրգեն Մահարուն, նույն կերպ Թոթովենցին և մյուսներին:

    Այստեղ դեղատոմսեր չկան: Մենք բոլորս ունենք հնարավորություն կարդալ ամբողջական վեպերը: Եթե չենք ցանկանում կարդալ սեղմավեպը, ապա այն ուղղակի չենք գնի, շփոթվել հնարավոր չի, եթե դու կարդացող մարդ ես, դրանց վրա անպայման գրված է «սեղմավեպ» կամ «ադապտացված» բառերը: Իսկ նրանք, ովքեր հնարավորություն չունեն գոնե այս պահին ամբողջականը կարդալ, տանք նրանց հնարավորություն, որ գոնե ծանոթանան: Ժամանակի ընթացքում ինչ-որ մասնագետներ ի հայտ կգան, ովքեր մասնագիտորեն, արհեստավարժ ձևով այնպես կսեղմագրեն այդ վեպերը, որ այսպիսի խնդիրներ չեն առաջանա:

    Ինչ վերաբերվում է հեղինակներին, եթե դա արվի պրոֆեսիոնալ, չկորցնի իր գրական հմայքը, ապա երկնքից մեզ նայող այդ գրողները հաստատ ոչինչ չեն ասի... նկատի ունեմ, որ վատ ոչինչ չեն ասի: Եթե որևէ լավ մասնագետ որոշի այդպես սեղմավեպի վերածել պապիս գրածներից որևէ բան, ես հաստատ չեմ վիրավորվի պապիս փոխարեն ու հաստատ պապս էլ երկնքից չի վիրավորվի: Ու վերջապես կա մի փոքրիկ հույս, որ այսօրվա չկարդացող հասարակության իրականության մեջ այդ սեղմավեպերի միջոցով ավելի շատ մարդիկ կծանոթանան հայ գրականությանը, իսկ գուցե ոմանք էլ ոգևորված սկսեն ամբողջականները կարդալ: Ի դեպ այդ լազերային սկավառակներից անցյալ տարի տվել էինք իմ բացարձակապես չկարդացող ազգականներից մեկին, որ պատրաստվեր քննություններին: Արդյունքում այնքան տարվեց դրանցով, որ երկու անգամ ինքնակամ կարդաց «Քաոսը», քննություններից հետո «Սամվելը», և հիմա անընդհատ սպանում է մեզ, որ իրեն մատակարարենք նորանոր գրքերով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Բայց եկենք անկեղծ լինենք, այն սեղմավեպերը, որոնց մասին խոսում եք, ստեղծված են հիմնականում դիմորդների համար. հիմա գրականությունից քննություն են տալիս: Ծրագրերն էլ շատ բարդ են և այդ խեղճ դիմորդը, որ 15-16 տարեկան է, սովորում է 9-րդ, 10-րդ դասարանում, պետք է յուրացնի դպրոցական ողջ ծրագիրը և կարողանա պատրաստվել բուհական քննություններին: Մեզնից ոչ մեկն էլ միամիտ չէ և շատ լավ գիտի, որ 3-4 առարկա պարապող դիմորդը տառացիորեն ժամանակ չունի հաց ուտելու, էլ ուր մնաց Րաֆֆու Սամվելը կարդա, կամ Շիրվանզադեի Քաոսը... դրա համար էլ ստեղծվել են սեղմավեպերը (խոսքս հիմա վաճառվողների մասին է): Հնարավոր է, որ դրանք շատ լավ որակի չեն, բայց դա էլ վատ փորձ չէ:
    Ա՛րտ, անկեղծ ասած, էս մի բանը չեմ ընդունում: Ի՞նչ է նշանակում՝ դիմորդը ժամանակ չունի: Ես չէի պատրաստվում բանասիրական դիմել, բայց գրեթե բոլոր ծրագրային, դեռ մի բան էլ ավելի, գրքերը կարդացել եմ: Ի դեպ, շատ գրքեր էլ (արդեն ոչ ծրագրային) կարդացել եմ հենց 10-րդ դասարանում, երբ 2, հետագայում՝ 4 առարկա էի պարապում, Դիմորդն էլ թող բարի լինի, էդ ամեն ինչի համար ժամանակ գտնի: Ի՞նչ էր անում մինչև 9-րդ դասարան:

    Բայց էն, որ էդ գրքերն էնքան էլ ամբողջությամբ կարդալու արժանի չեն, լրիվ ուրիշ պատմություն է:

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Ուղղակի չեմ ուզում մեջբերել Chuk–ի ծավալուն գրառումը, բայց ասեմ, որ լիովին համաձայն եմ նրա հետ։ Ով ուզում է՝ թող կարդա, իսկ ով չի ուզում՝ իր գործն է, թող ամբողջական տարբերակը կարդա։ Դրանից հո բնագիրը չի տուժում, հատկապես որ վրան գրված է, որ սեղմավեպ է կամ ադապտացված։ Վերջիվերջո, գրքեր կան, որ առանց կարդալու էլ մի տեսակ կարդալդ չի գալիս ու համոզված ես, որ հաճելի չի լինելու կարդալը, չես հավանելու, բայց միևնույն ժամանակ ուզում ես անպայման կարդացած լինել՝ պատկերացում ունենալու համար։ Սեղմավեպերն այս առումով իսկական գտածո են։

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածում եմ, որ շատ էլ լավ բան ա: Գլուխս չեմ կորցրել՝ Վարդանանք կամ Վերք Հայաստանի կարդամ... իսկ սեղմավեպերը հարմար են
    Ես ինքս էլ չեմ կարդացել վերոնշյալ վեպերը, իսկ, օրինակ, սեղմավեպերը հիմա կկարդայի (եթե, իհարկե, շատ երկար չլինեն ):
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի չեմ ուզում մեջբերել Chuk–ի ծավալուն գրառումը, բայց ասեմ, որ լիովին համաձայն եմ նրա հետ։ Ով ուզում է՝ թող կարդա, իսկ ով չի ուզում՝ իր գործն է, թող ամբողջական տարբերակը կարդա։ Դրանից հո բնագիրը չի տուժում, հատկապես որ վրան գրված է, որ սեղմավեպ է կամ ադապտացված։ Վերջիվերջո, գրքեր կան, որ առանց կարդալու էլ մի տեսակ կարդալդ չի գալիս ու համոզված ես, որ հաճելի չի լինելու կարդալը, չես հավանելու, բայց միևնույն ժամանակ ուզում ես անպայման կարդացած լինել՝ պատկերացում ունենալու համար։ Սեղմավեպերն այս առումով իսկական գտածո են։
    Համաձայն չեմ... Դասական վեպերի գրողները մարդիկ են, ովքեր մնացել են պատմության մեջ իրենց մեծության շնորհիվ։ Իսկ ո՞վ պիտի լինի այն սեղմավեպ անողը, ով բնագրի վրա այնպես աշխատի, որ դրանից բնագրի արժեքը չփչանա։ Ասում եք՝ բնագիրը չի տուժում. իհարկե տուժում է, քանի որ չգիտես ոնց սեղմրտած բրոշուրը կարդալով՝ ընթերցողը կարող է միանգամայն սխալ պատկերացում կազմել իրական վեպի արժեքի մասին։ Այդպիսով, բնագիրն արժեզրկման է ենթարկվում։
    Դա նույնն է, ինչ Դալիի նկարներից մի քանի դետալ հանես, որ հեշտ հասկացվի։ Հետն էլ ասես՝ դե ով չի ուզում, թող չնայի, նրանց համար օրիգինալը կա՝ առանց մտածելու, որ այդպիսի բան անելու համար ուղղակի բարոյական իրավունք չկա։
    Վերջին խմբագրող՝ ivy: 29.08.2008, 01:58:

  7. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Համաձայն եմ: Վեպը միայն սյուժե չէ: Դալիի օրինակը լավն էր:
    DIXI
    carpe noctem

  8. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Կարծում եմ, որ վաղը կպատասխանեմ թե Բյուրի գրածին, թե ivy-ի, իսկ մինչ այդ ուզում եմ մի հարց ճշտել: Շատերս ենք կարծիքներ, վերլուծություններ գրում: Իսկ մեզնից ո՞վ է սեղմավեպ կարդացել: Ընդ որում ցանկալի է, որ մարդը ծանոթ լինի թե սեղմ տարբերակին, թե ամբողջականին, օրիգինալին, որպեսզի իր համեմատություններում հնարավորինս անաչառ լինի, չսահմանափակվի տեսական դատողություններով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Փոքր տարիքում շատ էի կարդում, բայց միայն անգլերեն: Հատկապես երկուսն է տպավորվել. «Ռոբինզոն Կրուզոն» և «Ալիսան հրաշքների աշխարհում»: Չնայած բացարձակապես ոչինչ չեմ հիշում, բայց դրանցից առաջինը ոչ մի դեպքում օրիգինալով չէի կարդա, իսկ Ալիսան… գուցե, երբ այլևս կարդալու գիրք չճարեմ:

  10. #10
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Ընդհանրապես, երբ մի գրվածք երկար է լինում, մարդիկ մտածում են թե, այդ գրողը ժամանակ չի ունեցե՞լ մտածելու, որ այդքան երկար է գրել… Կարելի է հիշել Բերնարդ Շոի, (եւ միգուցե այլ մարդիկանց նման) խոսքերից, երբ նա մի երկար նամակ է գրում, ու ասում, կներեք, մտածելու ժամանակ չունեյի։

    Եթե սեղմավեպը հնարավորություն տա նոր ընթերցողին գաղափար կազմել նորավեպի մասին, ապա ինչու չէ, շատ էլ լավ նպատակ ունի։ Միգուցե հետագայում հետաքրքրություն առաջանա այդ ընթերցողի մոտ, եւ նա կարդա նորավեպն ամբողջությամբ։

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Լացս եկավ Լիլոյի գրառումը կարդալուց հետո: Մի հատ մտածենք. հայերեն սովորողը ի՞նչ պիտի կարդա: Ասենք, «Քաոսի» սեղմավեպտն է կարդում: Մի երևելի սյուժե էլ չունի: Մարդը հավիտյան կհիասթափվի հայ գրականությունից… Կամ էլ «Սամվելը»: Ինչքան էլ սեղմեն, հաստատ էն մի անդուր նախադասությունը թողնելու են: Ու կարդացողը կասի. «Էս ազգը ցնդա՞ծ ա»:

  12. #12
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Բյուր, դե հիմա նորությու՞ն ա, որ կարգին արձակ շա՜տ քիչ ունենք
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. #13
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    դե լավ քանի որ խոսքը սրան էլ հասավ մի բան էլ ես ասեմ էլի Վերք հայաստանի-ն որ սեղմեն, տակը կմնան միայն ձյան ճրթճրթոցը ու սելի ճռճռոցը ու քանի որ Ռուսների հետ լավ հարաբերությունների մեջ ենք, էն վերջի մասում նրանց չեն անիծի, կմնա սկզբի օրհնանքը

    Հ.Գ. ինչ լավա, որ էս գիրքը կեսից շպրտեցի

  14. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Ուրախ եմ այս քննարկման համար, բայց ոնց-որ թե չենք կարողանում հասկանալ մի տարրական ճշմարտություն: Ոչ ոք իսկական, ճշմարիտ ընթերցողից չի խլում, չի ոնչացնում ամբողջական վեպեր, մանավանդ մեր պատմական, արդեն դասական համարվող գրականությունը: Ուրիշ խնդիր է, որ հիմա չենք դնելու ու դատենք, թե դրանցից ո՞րն իրականում ունի գեղարվեստական արժեք, իսկ ո՞րի գեղարվեստական արժեքը վաղուց կասկածի տակ է, եթե չասենք, որ ջնջվել է: Փաստն այն է, որ այդ վեպերը կարդալ երեխաները չեն ուզում: Ճի՞շտ են, թե՞ սխալ, մեր որոշելու բանը չի: Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է ազատ լինի որոշելու, թե ինքն ինչ է ուզում կարդալ:

    Բյուր, կամ ուսուցիչներդ են շատ լավը եղել, կամ էլ, որ ավելի հավանական է, տնեցիներիդ դաստիարակությունն է եղել, որ դու նստել ու կարդացել ես ողջ գրականությունը ծայեիծայր, դեռ մի բան էլ ավելին: Խոսքս բոլորի մասին չէ, բայց մեծ մասի բնութագիրն է. դժբախտաբար, այս սերնդի ծնողները իրենք խաչբառ-թերթերից էն կողմ համարյա բան չեն կարդում, ուսուցիչներն էլ, եթե մի բան կարդացել են, ապա վաղուց մոռացել են, որ կարդացել են (համենայն դեպս իմ սովորած երկու դպրոցներում էլ մեծամասամբ այդպես էր): Հիմա այն երեխան, որը մեծացել է մի տանը, որտեղ ոչ մեկը ոչինչ չի կարդում և կարդալու միակ նյութը «TV Ալիքն» է կամ «Եթերը», գնում է դպրոց, որտեղ ուսուցիչը ինքը ոչինչ չի հիշում տվյալ նյութից, բացում է դասագիրքը, որտեղ ի դեպ սեղմ, հատվածաբար ներկայացված է որևէ հայտնի դասականի գործ, գալիս է երեկոյան միացնում ու նայում Կարգին Տղերքին կամ էլ Վերվարածները, էլ գիրք կկարդա՞: Հասկացեք, որ սա ընդհանուր մեծ ցավ է: Ես չեմ չարախնդում: Ինքս մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ բոլորը առավոտից գիշեր կարդում են, ինձ համար դա նույնքան բնական է, որքան հաց ուտելը, բայց տեսնում եմ նաև հարևանների կամ ծանոթների երեխաների, համադասարանցիների կամ համակուրսիցների, որոնց համար այս ամենը մի քիչ մեղմ տոներով եթե ասեմ, տարօրինակ է: Կարող ենք չէ իջնել մեր վերին բարձունքից, համաշխարհային մշակույթում մեր անուրանալի մեծ հաջողություններից և հասկանալ, որ 21-րդ դար մտել ենք ոչ այնքան լավ մշակույթով: Գոնե կարդալու մշակույթ, ավելի ճիշտ է ասել կուլտուրա, չունենք, կորցրել ենք:

    Գիտեք երևի, հրատարակչական գործով էլ եմ զբաղվում, ուրեմն կարող եմ որպես, այսպես ասենք ականատես, ասել, որ մեր հրատարակած գրքերը շատ փոքր քանակով են ու ոչ թե այն պատճառով, որ դրանք հետաքրքիր չեն, կամ այնքան թանկարժեք են, որ մարդիկ գնել չեն կարող, այլ որովհետև ընթերցող չունեն: Ձեզ մտահոգություն չի՞ պատճառում, որ վաճառվում են միայն դասագրքերն ու դիմորդների համար գրված բազմաքանակ տիրաժներով բազմաքանակ օժանդակ ձեռնարկները: Լավ է և դրական, որ վերջին տարիներին (2-3) սկսել են վաճառվել նաև, հետևաբար տպաքանակն ավելացել է մանկական գրականության: Ուրեմն հույս ունենանք, որ այն երեխան, որը փոքրուց լսել է գոնե ծնողների կարդացած հեքիաթները մի քիչ մեծանալուց հետո անձամբ կուզի կարդալ որևէ գիրք: Ի դեպ ես էլ եմ այդպես սկսել կարդալ և վաղ տարիքում, երբ մայրս կիսատ էր թողնում իր բարձրաձայն կարդացած հեքիաթը և ասում, որ եթե ուզում եմ, ես շարունակեմ, ինքը ժամանակ չունի: Ես ստիպված էի լինում կարդալ դժվարությամբ, երբեմն շատ հոգնած, տառերից ձանձրացած, բայց այդպես կապվեցի գրքին և գրականությանը: Հուսանք, որ նույն սեղմավեպը կարող նույնպիսի խթան լինել:

    Եվ վերջապես հասկանանք, որ ոչ ոք չի հանդգնում որևէ մեկին, հատկապես գրողին, նկարչին, կոմպոզիտորին վիրավորել, նսեմացնել կամ ոչնչացնել: Ժամանակի ընթացքում կհասկանաք, որ սեղմավեպը նույնպես ունի ապրելու իրավունք, շատ որոշակի կատեգորիայի մարդկանց համար, շատ որոշակի պատճառներից ելնելով և հնարավոր է, որ ունենանք այնպիսի մասնագետներ, որոնց ինքներս կխնդրենք, որ որևէ հետաքրքրություն ներկայացնող գործ դնի և սեղմավեպի վերածի. սա ասում եմ որպես արձագանք այն պնդումին, որ չկա մարդ, ով բարոյական իրավունք ունի սեղմել վեպերը:

    Արտասահմանում էլ կան և սեղմավեպեր և ամբողջական վեպեր: Բայց դա չի խանգարում նրանց, որ մեզ համար ֆանտաստիկ տպաքանակներով լույս ընծայեն ոչ միայն դետեկտիվ, ֆանտաստիկ գրականության նմուշներ, այլ նաև Շեքսպիր, Ստենդալ, Դոստոևսկի կամ Տոլստոյ... Ի դեպ այդ գրքերը ոչ միայն հրատարակվում են, այլև վաճառվում, ոչ միայն վաճառվում են, այլև իրենց ընթերցողին են գտնում, չնայած դրանց սեղմ տարբերակները, որքան գիտեմ, արդեն վաղուց կան և լավ էլ տարածված են:

    Վանական, արտասահմանում կան և՛ շատ լավ բաներ, և՛ մեզ համար խորթ, անհասկանալի բաներ: Բայց մենք, որ գրի և մշակույթի ազգ ենք, որն ունեցել է նաև Տիր Աստծուն, ճիշտն ասած մի քիչ նրանցից սովորելու բան էլ ունենք: Օրինակ ԱՄՆ-ում, սովորական հանրակրթական դպրոցներում, որքան ինձ է հայտնի, հատուկ Շեքսպիրյան դասեր կան: Իսկ մեզ մոտ Նարեկացի անցնում են երեխայի այն տարիքում, երբ այդ երեխան նույնիսկ Թումանյան չգիտի, որն իր համար պարզ է ու մատչելի: Դրա համար էլ Նարեկացու անունը մոռանում է մեկ տարի անց: Դրա մասին է պետք մտածել ու մեկ էլ էն բանի, որ դպրոցն ավարտող երեխան գոնե Չարենցից երկու տող իմանա, կարողանա տարբերել Տերյանին Դուրյանից, և վերջապես հասկանա, որ բացի Շիրվանզադեի «Քաոսից» կա նաև Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհների վրա»: Թե չէ խճճվել ենք Քաոսի լաբիրինթոսում և արդեն չենք էլ նկատում, որ ճիշտն ասած Շիրվանզադեն հայերեն բառերով ռուսերեն է գրում ու դեռ վիճում էլ ենք: Ի դեպ ուզում եմ ասել, որ այդ արտահայտությունն իմը չէ, պատականում է շատ մեծ գրականագետի:


    Հ.Գ. Իմ այս երկարաշունչ գրառումը կարդալու վրա ժամանակ ծախսելուց հետո կհասկանաք, թե սեղմ տարբերակը երբեմն ինչքան օգտակար և ցանկալի բան է, և ներողություն եմ խնդրում, որ ժամանակ չունեի ավելի սեղմ գրելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեղմավեպ

    Մի հետաքրքիր հոդված գտա Ազգ օրաթերթում, որը ներառում է մեր այստեղ քննարկած բոլոր հարցերը` թե սեղմավեպի նկարագրությունները, թե լեզուներ սովորելու նպատակով արված ադամտացիաների հետ համեմատումը, թե խնդրի հետ կապված բոլոր մշակութային, տնտեսական ու բարոյական հարցերը: Ընդ որում, հեղինակը մարդ է, ով անձամբ ծանոթ է սեղմավեպերի հետ:

    Ոչ թե լոկ փորձանք, այլ հանցանք


    ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ

    Սեղմավե՞պ: Ականջս նախ չընկալեց այդ բառը: Ի՞նչ, սերմավե՞պ: Չէ՜, սեղմավեպ: Այդպես կազմված բառեր գիտեի՝ սեղմիրան (կորսետ). սեղմաձող, սեղմագիր: Ուրեմն նաեւ՝ սեղմավե՞պ: Նորաբանությո՞ւն է: Իմա՞ստը...

    «Ազգ» թերթի խմբագրություն էի եկել ուրիշ գործով, ականջիս առաջ տնկվեց այդ բառը եւ դրա հետ կապված խնդիրը, կարծիքս հարցրին: Իսկույն էլ, անշուշտ, կռահեցի «իմաստը», որ չարագուշակ թվաց, երբ կարդացի թերթի մշակութային հավելվածի «Գրքերի տեսություն» էջում խնդիրը ներկայացնող նյութը եւ տեսա «Գիտանք» հրատարակչության լույս ընծայած առաջին հինգ «սեղմավեպերի» հովհարաձեւ լուսանկարված պատկերը (Դեմիրճյանի «Վարդանանք», Րաֆֆու «Սամվել», Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի», Շիրվանզադեի «Քաոս», Աբովյանի «Վերք Հայաստանի»): Եվ թե գործը «համակարգված ձեւով» շարունակվելու է, արդեն կա «Սասունցի Դավիթ» էպոսի սեղմավեպն էլ արձակ շարադրված, ու նաեւ, օ՜ ցնցիչ անակնկալ, շուտով կլինի Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը՝ ոչ միայն սեղմավիպված, այլեւ... «արեւելահայերեն տարբերակով»: Սպառնալիք հնչեց ականջիս...

    Ութսունն անց մարդ եմ, գրող՝ ավելի քան տասը գրքերի հեղինակ, թարգմանել եմ Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» տիտանական վեպը, Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարը, նաեւ փոքրածավալ երկեր՝ հին հնդկական «Չհանդոգյա» ուպանիշադից մինչեւ մեր օրերում Սարոյան, Սենտ-Էքզյուպերի, Սոմըրսեթ Մոեմ եւ այլն: Բայց նաեւ մոլի գրքասեր եմ, միշտ եղել եմ գրախանութների «մուկը» պատանությանս օրերից Կիպրոսում, Աթենքում, իսկ ներգաղթելուց հետո Երեւանում եւ Հայաստանի շրջաններում, ապա Մոսկվայում եւ Սովետական Միության այլ քաղաքներում, ապա կրկին արտասահմանյան այցելություններիս, մի խոսքով՝ ուր եղել եմ կյանքիս ընթացքում: Վաթսուն տարի ձեռք եմ բերել զանազան ասպարեզների ընտիր գրքեր, կազմվել է բավական ճոխ գրադարանս՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, մի քիչ էլ հունարեն, գերմաներեն, անգամ թուրքերեն: Իսկ «սեղմավեպի» պես բան ոչ մի տեղ չեմ տեսել ու չկա իմ գրադարանում: Տեսել եմ որոշ հին վեպերի այս կամ այն հատվածները կրճատված հրատարակություն, իսկ դա բոլորովին այլ բան է: Բայց դրանք էլ ինձ խրտչեցրել են: Սիրում եմ ամբողջական տեսքտեր, որ վաղուց տպել ու վերատպում են մեծալուրջ հրատարակչություններ:

    Գրողի, թառգմանչի, մոլի գրքասերի բնազդս, կռահելով իսկույն, թե դա ինչ է, բողոքեց այդ «սեղմավեպ» կոչվածի դեմ, եւ վրդովմունքով հայտնեցի կարծիքս, որ եթե շարունակվի այդ չարագուշակ գործը, դա մեր դասական գրականության կործանումը կլինի...

    Կռահումը՝ կռահում, վրդովմունքը՝ վրդովմունք, բայց տեսնեմ, շոշափեմ, տնտղեմ այդ «սեղմավեպերը»: Ներկայացնող նյութում երկու իրար հակասող բան ուշադրությունս գրավեցին: Կրթության եւ գիտության նախարարությունը սեղմավեպերն ընդունել է որպես ուսումնական գրականություն, բայց միայն Սփյուռքի համար (զարմանք, տարակուսանք, հարցեր է հարուցում այս «միայն Սփյուռքի համար»-ն էլ, բայց չշեղվեմ): Եվ միաժամանակ՝ թե գրախանութներում այդ սեղմավեպերի արժեքը 500-1500 դրամ է (այսինքն մատչելի գին), ուրեմն վաճառվո՞ւմ են ոչ Սփյուռքի, այլ մեր գրախանութներում:

    Գնացի, տեսա, շոշափեցի, տնտղեցի այդ սեղմավեպերը: Բողոքս ավելի ուժգնացավ, վրդովմունքն ավելի խորացավ, մեր դասական գրականության ի խնդիր մտահոգությունս ավելի չարագուշակ դարձավ: Բողոք, վրդովմունք, մտահոգություն լսեցի ուրիշներից էլ գրախանութում, երբ հարցուփորձ արեցի: Մի երիտասարդ գրավաճառուհի մռայլ դեմքով ասաց, որ ինքը «բացարձակապես դեմ է այդ սեղմավեպերին»: Մի խոհադեմ հաճախորդ «խայտառակություն» կոչեց դրանք: Չեմ ուզում բերել ավելի խիստ արտահայտություններ, մանավանդ մի տարեց գրավաճառից, որ նույնիսկ «վռնդել» է իր մոտ դրանք վաճառելու բերողին: Եվ սակայն հետաքրքրվեցի նաեւ, թե գնվո՞ւմ են այդ սիրուն տեսքով բրոշյուրաձեւ սեղմավեպերը: Վերոհիշյալ գրավաճառուհին ավելի մռայլ ասաց. «Այո, առնում են, մեր պարտականությունն է վաճառել»: Հարցրի՝ ովքե՞ր են առնողները: Պատասխան. «Դպրոցներից»: Ահա՜, կարծես թե սկսեց երեւալ հանելուկի բանալին...

    Եկեք, ինչպես ասում են, ցուլը բռնենք ուղղակի կոտոշներից: Սեղմավեպի այս պատմությունից, կուլտուրական ասած, բիզնեսի հոտ է փչում (ա՜խ, այս «բիզնես» բառը, որ անկախությունից հետո եկավ այլակերպված, շահամոլ, մանրախնդիր նկրտումներով ըմբռնված խառնվելու մեր արդեն իսկ խառնաշփոթ հասարակությանը՝ շպարելու «փող աշխատել» կոպիտ արտահայտությունը): Կարդալով «Գիտանք» հրատարակչության տնօրեն Ալեքսանդր Աղաբեկյանի պատասխանները, բացատրությունները սեղմավեպերի քննադատության դեմ, ունեցա այն տպավորությունը, թե նա, բնականաբար, կամա թե ակամա, փորձում է իր նախաձեռնած այդ «բիզնեսը» պաշտպանել: Եվ սխալ բաներ է ասում:

    Սկսենք իր բուն ելակետից: Գրում է. «Գիրքը նախ եւ առաջ բովանդակություն է. մնացածը՝ նկարագրությունները, գեղեցիկ լեզուն, լեզվի ճոխությունը, ոճը եւ այլ գործիքները, այդ բովանդակությունն ամենալավ ձեւով ընթերցողին ներկայացնելու համար է»: Նախ՝ սխալն սկսվում է հենց առաջին բառից՝ «գիրքը»: Հարցն առհասարակ գրքի մասին չէ, այլ գեղարվեստական երկի՝ վեպի մասին: Իսկ գեղագիտական հայտնի ճշմարտություն է, որ գեղարվեստական որեւէ երկի, լինի վեպ, քերթված, դրամա, սիմֆոնիա, նկար եւ այլն, բովանդակությունն ու ձեւը կազմում են անքակտելի միասնություն, միաձույլ ամբողջություն եւ ոչ մի կերպ կարելի չէ այդ միաձուլումից տարանջատել բովանդակությունը, որ մնա կմախք, ոչ էլ կմախք նույնիսկ, ասենք, ճարտարապետական քանդված կոթողից մի քիչ դասդասված քարակույտ: Պարոն Աղաբեկյանի իբրեւ «մնացածը» համարած բաները ոչ թե «գործիքներ» են՝ իբր «բովանդակությունն ամենալավ ձեւով ընթերցողին ներկայացնելու համար», այլ բովանդակությունը կենդանիորեն մարմնավորող, բնականի նման օրգանապես իրար կապակցված տարրերի համակարգ, որ բուն իսկ կենդանի էակի նման, հոգի ու մարմին միաձույլ, բովանդակության ու ձեւի հենց անքակտելի ամբողջությունն է կազմում՝ պոետիկան:

    Գուցե տրամադիր չե՞ք մի հայ գրողի ու թարգմանչի այս ասածներին հավատ ընծայելու: Բերեմ վերին վկայություններ: Օրինակ՝ հանճարեղ վիպագիր Տոլստոյից: Առարկելով իր «Աննա Կարենինա» վեպը այս կամ այն կերպ ըմբռնած քննադատներին, նա գրում է. «Իսկ եթե ես ուզենայի խոսքերով ասել այն ամենը, որ նկատի ունեի արտահայտելու վեպով, ապա պետք է սկզբից գրեի այն նույն վեպը, որ գրել եմ: Ու եթե կարճատես քննադատները կարծում են, թե ես ուզում էի նկարագրել այն միայն, որ ինձ դուր է գալիս, ինչպես ճաշում է Օբլոնսկին եւ ինչ ուսեր ունի Կարենինան, սխալվում են նրանք: Ամեն ինչում, գրեթե ամեն ինչում, որ գրել եմ, ինձ առաջնորդել է՝ իրենք իրենց արտահայտելու համար իրար շաղկապված մտքերը հավաքելու պահանջը: Բայց յուրաքանչյուր միտք, խոսքերով առանձին արտահայտված, կորցնում է իր իմաստը, սոսկալի նվազում է, երբ առանձին է վերցվում այն շաղկապումից, ուր գտնվում է: Իսկ բուն շաղկապումը կազմված է ոչ թե մտածությամբ (կարծում եմ), այլ ինչ-որ ուրիշ բանով, եւ այդ շաղկապման հիմքը ոչ մի կերպ չի կարելի արտահայտել անմիջականորեն խոսքերով, այլ կարելի է միայն ընդմիջականորեն՝ խոսքերով նկարագրելով կերպարներ, գործողություններ, իրադրություններ»: (Տե՛ս խ. Н. Толстой о литературе, 1955, էջ 155): Առաջարկում եմ խորամուխ լինել Տոլստոյի ասածի մեջ ու լրջորեն մտածել՝ նա թույլ կտա՞ր, որ իր վեպը, քանդելով ասած շաղկապումից եւ անդամահատելով, սեղմավեպի վերածեին՝ ինչ նպատակով էլ լինի: Իսկ ինչո՞ւ եք հանդգնում կարծել, որ Աբովյանն ու Րաֆֆին, Մուրացանն ու Շիրվանզադեն, Դեմիրճյանն ու Շահան Շահնուրը թույլ կտային ձեզ քանդել իրենց վեպերը եւ իրենց անունն էլ խոշորատառ դրոշմել այդ ավերի վրա...
    ...
    Վերջին խմբագրող՝ ivy: 29.08.2008, 13:14:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •