Շատ տարածված երևույթ է ամբողջ աշխարհում սեղմավեպ կոչեցյալը, ինձ համար ավելի նպատակահարմար է դա կոչել գրքի ադապտացված տարբերակ: Դա ոչ թե տեղաբնակների համար է նախատեսված, այլ ավելի շուտ լեզուն ուսումնասիրողների: Ասենք, շատ ավելի հեշտ է կարդալ դժվար բառերից "մաղված" վեպը, քան օրիգինալը: Դա գեղարվեստական արժեք չունի, ավելի շուտ՝ ուղղակի կրթական: Օրինակ ադապտացված անգլերեն կամ ֆրանսերեն /դրանց եմ ծանոթ/ գրքերի վրա միշտ նշվում է բարդության աստիճանը՝ սկսնակ, միջին, բարձր մակարդակ և այլն, ինչպես նաև օգտագործված բառերի քանակությունը: Այն ուղղված է նպաստելու տվյալ լեզուն ուսումնասիրողի լեքսիկան զարգացնելուն, ծանոթացնում է հիմանական արտահայտություններին ու հաճախ օգտագործվող բառերին: Դրական բան է, եթե որակով ու առանց ուղղագրական և կետադրական սխալների կարողանան անել, մեկ էլ վեպի իմաստը չկորի չափից դուրս "սեղմելուց":![]()
Էջանիշներ