User Tag List

Էջ 17 18-ից ԱռաջինԱռաջին ... 7131415161718 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 263 հատից

Թեմա: Ես սիրած մի աղջիկ ունեի...

  1. #241
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ ժամ
    բրավո... շատ լավ էր շարադված... ինձ հատկապես դուր եկան "....բացարձակ անդաստիարակությունից ու դատարկ փառասիրությունից," խոսքերը... տեղին էին ասված

    ---------- Ավելացվել է՝ 18:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:24 ----------

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ քայլ
    ինչպես ասում են՝ շատ մի՛ ատիր՝ սիրել կա, շատ մի՛ սիրիր՝ ատել կա...... շնորհավորում եմ նոր պատմվածքի ծննդյան առիթով ..
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 31.05.2010, 21:22: Պատճառ: Տեխնիկական թերության շտկում
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (31.05.2010)

  3. #242
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն, հարգելի Էլիզե Քո խոսքերն ինձ համար շատ, շատ մեծ նշանակություն ունեն: Երբ զգում ես, որ ստեղծագործություններդ մարդկանց, քեզ նման մարդկանց դուր են գալիս, դրանից մեծ նվեր քեզ համար չես կարողանում պատկերացնել Ապրես, քո խոսքերն ինձ համար շատ թանկ արժեն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Էլիզե (31.05.2010)

  5. #243
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թալանվածը

    Բայց նա վաղուց ամուսնացել է,
    Եվ ունի շատ երեխաներ
    Եվ ունի շատ երեխաներ…

    Ռ. Հախվերդյան


    Ամեն ինչ համապատասխանում էր հայտնի երգին բառերին, գրեթե... ամեն ինչ: Իրոք, վաղուց էր, որ նա ամուսնացավ… ու թերևս միակ անհամապատասխանությանը երգի բառերին այն էր, որ նա ունի ընդամենը մի երեխա` մեկ աղջիկ…

    Երեկ ես հանդիպեցի նրան` հանդիպեցի լրիվ պատահաբար: Սովորությանս համաձայն զբոսնում էի իմ այս սիրած քաղաքի փողոցներում, երբ հեռվում հանկարծ նկատեցի ծանոթ սիլուետին, ժամանակին ինձ համար այնքան հարազատ ու ձգողական եղած այդ սիլուետին: Ինքն էր... Դեռ ուսանողական տարիներին էր, որ ես սիրահարված էի նրան: Հետո չստացվեց: Չէ, ոչ մի առանձնահատուկ բան, այդպես էլ է լինում: Ես մտադրություն չունեի ամուսնանալ, դիմացս բանակ կար ու տասնյակ չլուծված հարցեր, ինքը… երևի ինքն էլ մտադրություն չուներ:

    Հետո մեր ուղիները բաժանվեցին ու նա ամուսնացավ: Ես փորձեցի խեղդել իմ մեջ այն ամենը, ինչը երբևէ զգացել էի նրա նկատմամբ: Ստացվեց, համենայն դեպս ինձ էր այդպես թվում: Երբ բանակից եկա, երբեմն գործի բերումով շփվում էի նրա հետ, հիմնականում հեռախոսով ու ահա երեկ… հանդիպեցինք, պատաբար: Փխրուն աղջնակը դարձել էր գեղեցիկ ու ուժերով լեցուն կին, իսկ ձայնում զգացվող ու տարիների հետ էլ ավելի կանացիացած երանգները առավել էին ընդգծում նրա հմայքը:

    Փոխվել էին միայն աչքերը, այդքան կրակոտ ու կենսախինդ նրա աչքերը, որոնց մեջ այս անգամ, ինչքան էլ չէի ուզում, բայց ինձնից անկախ զգացի տխրություն ու ցավ, թախիծ… իսկ գուցե նաև ափսոսանք:

    “Կյանքը ոչինչ ետ չի բերում, նա թալանում է բոլորին” – երեկվանից այս բառերն են նաև, որ պտտվում են ուղեղումս: Կյանքը, իմ մշտական այդ ուղեկիցն ու հակառակորդը այս անգամ ևս հավատարիմ էր մնացել իրեն` իր համար արդեն սովորական դարձած ձևով վարվելով երբեմնի սիրած իմ աղջնակի հետ. որպես անհողորդ մի ավազակ` մարդկային ճակատագրի այս մեծագույն հափշտակիչը անգութ կերպով տարել էր մի ժամանակ պաշտածս էակի գեղեցիկ աչքերի կրակոտ բոցավառումը…

    Ամեն ինչ համապատասխանում էր հայտնի երգին բառերին, ամեն ինչ… գրեթե… ամեն ինչ:

    Երևան
    21.08.2010 թ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 21.08.2010, 23:34: Պատճառ: հեղինակի խնդրանքով
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (21.08.2010), Ameli (04.08.2011), KiLa (29.08.2011), lili-4 (26.08.2010), Mark Pauler (28.01.2011), Nadine (07.10.2010), Nare-M (21.08.2010), Tig (01.02.2011), Հարդ (07.10.2010), ՆանՍ (01.02.2011)

  7. #244
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անտեսանելի մարդը


    …Ասում են, թե ավետարանական Թովման, կույր այդ ծերունին, սովորական պատանու տեղ է դրել այն հրեշտակին, որը եկել է իրեն տեսողություն պարգևելու: Ու հրեշտակը ստիպված է եղել ցուցանել իր աստվածային զորությունը, որ ընկալելի լինի Թովմայի համար…

    Հին ու տարօրինակ պատմություն է, որը երևի ես չէի էլ հիշի, եթե այսօր անցնելիս չլինեի Ամիրյան փողոցով:

    Փողոց էի մտել Մաշտոցի պողոտայի կողմից ու գնում էի “Վիվա-Սել”-ի սպասարկման կենտրոնի ուղղությամբ` հեռախոսիս ամսեկան վճարը մուծելու: Արդեն փողոցի կեսերում էի ու արագ քայլերով առաջ էի ընթանում, երբ մոտեցա տարօրինակ արտաքինով մի ծերունու: Արտաքինն իրոք որ տարօրինակ էր. նիհար, երկար մորուքով, հնաոճ ու ասես վաթսունականներից մնացած գլխարկով, գլխարկի վրայի հաստ թելով, շագանակագույն, հնաոճ, փոշոտված ու ցեխոտ շալվարով: Ու քանի որ ուշանում էի, արագ քայլերով անցա ծերունու կողքով և հասցրեցի ընդամենը մտածել. “Ծերությունը մարդկանց տանում է, ցնդվում են: Հա, էլի ծերացեք, բայց ինչ պարտադիր է այս նախահեղափոխական գլխարկը և դրա վրայի թելը քաշել գլխին ու փոշոտված և ցեխոտ շալվարով դուրս գալ Ամիրյան փողոց”,- անցավ մտքովս, բայց հետո էլ շարունակեցի,- “Երևի տուն չունի և աստված էլ գիտի, թե որտեղ է քնել: Շալվարը դրա համար է այդ վիճակում: Կամ էլ երևի տանը տաք ջուր չունի, որ իրեն կարգին տեսքի բերի, իսկ այդ տարիքում սառը ջրով չես լողանա: Մարդ է, էլի, հիմի ի՞նչ անի, որ այդ տարիքում ցնդվել է ու հայտնվել այդ վիճակում”,- սպասարկման կենտրոնի ամենամոտակայքում էի, երբ անցավ ուղեղումս ու ես ներս մտա:

    Սպասարկման կենտրոնում հակառակի պես հերթ էր: Վերցրեցի կտրոնը դրա համար նախատեսված ապարատից, նայեցի շուրջս և, այլ ելք չտեսնելով, տեղավորվեցի ապակեպատ պատուհանի մոտ տեղադրված բազմոցին ծայրին: Կողքի բազմոցին նստած էր սիրունիկ մի կին: Պարապությունից աչքի պոչով մի քիչ ուսումնասիրեցի նրան, իսկ հետո….: Իսկ հետո դուռը բացվեց ու ներս մտավ արդեն իսկ հիշատակածս ծերունին: Ընդ որում ոչ միայն ներս մտավ, այլ ներս մտավ` ձեռքին բռնած “Վիվասել-ՄՏՍ”-ի հեռախոսներից մեկը: Բայց ոչ միայն հեռախոսն էր նրա ձեռքին, այլ` դրան միացրած լիցքավորման ապարատը: Մինչ ես փորձում էի ընտելանալ այս իրավիճակին, ծերունին վստահ քայլերով մոտեցավ վճարման ապարատին ու սկսեց ուսումնասիրել սրա… հոսանքի միացման բնիկը: “Հիմա կանջատի սարքը, որ իր սարքը միացնի ու ապարատը կթքի”,- անկեղծ ասած սենց մի բան անցավ մտքովս ու արդեն սկսել էի պատկերացնել, թե այդ դեպքում ինչ կլինի կենտրոնում, երբ վերջին պահին աչքովս ընկավ, որ կոքին մեկ ուրիշ և ազատ բնիկ էլ կա: Բայց ծերունին, ի տարբերություն ինձ, վաղուց էր նկատել այդ բնիկը: Իր տարիքի համար անսովոր թեթևությամբ նա կռացավ, միացրեց լիցքավորման սարքը բնիկին, հեռախոսը դրեց գետնին և ուղղվեց: Նկատելով, որ իրեն եմ նայում, ծերունին զարմանալիորեն ջինջ ու, ինչպես ինձ թվաց, երիտասարդ աչքերում պարունակվող հայացքը հառեց ուղիղ դեմքիս և խոսեց.

    - Տարօրինակ բան է կյանքը, երիտասարդ,- լսեցի ես:

    Իհարկե, միտքն առանձնապես օրգինալ չէր, բայց դե որ ասեինք, թե սովորական էր, դա էլ սուտ կլիներ: Միտքը ամեն դեպքում մտքի նման էր և ես գլխի դրական շարժումով համաձայնեցի:
    - Տարօրինակ է, երիտասարդ, տարօրինակ,- շարունակեց ծերունին,- իննսուն տարի պահում է ու հետո… թաղում հողի տակ:
    Երկրորդ միտքը իրոք, որ վատ չէր: Ու ընդհանրապես, սիրում եմ օրգինալ մարդկանց հետ զրուցել ու երբեք էլ նման մտքերից անակնկալի չեմ գալիս:
    - Մարդ կա, որին իննսուն տարի էլ չի պահում,- պատասխանեցի ես ու զարմանալու հերթը այս անգամ կարծես թե զրուցակցինս էր:
    Առայժմ ասելու բան չգտնելով, նա փոքրիկ մի շրջան կատարեց և սկսեց մոտենալ բազմոցին: “Հիմա բազմոցը կկեղտոտի”,- ինչ մեղքս թաքցնեմ, այնուհանդերձ սա անցավ մտքովս: Իսկ այդ ընթացքում ծերունին նստեց բազմոցի մյուս ծայրին ու կրկին դարձավ ինձ.
    - Կյանքը պայքար է, երիտասարդ, պայքար է ծննդյան ու մահվան միջև,- շարունակեց ծերունին,- մարդը ծնվելու իր իսկ պահից պայքարում է մահվան դեմ, ողջ իր կյանքում դիմադրում է մահվանը:
    Զրուցակիցս մի պահ լռեց ու զգալով, որ այնուհանդերձ լսում եմ իրեն, շարունակեց.
    - Բայց կասե՞ս, երիտասարդ, ո՞վ է ի վերջո հաղթանակ տանում:
    - Ի վերջո հաղթում է մահը,- պատասխանեցի ես` հընթացս որսալով սիրունիկ կնոջ տարօրինակ հայացքը, որը երևի զարմացել էր, որ իր փոխարեն ուշադրությունս կլանել է այս տարօրինակ ծերունին: Իսկ սա, նայելով վրաս իր վճիտ աչքերով, շարունակեց.
    - Ես իննսուն տարեկան եմ, երիտասարդ, իննսուն տարեկան եմ ու պայքարում եմ մահվան դեմ,- հպարտություն զգացի զրուցակցիս խոսքերում,- Ռեյգանը, գիտես Ռեյգանին, ժամանակին Գարբաչովին էր խեղճացնում,- շարունակեց զրուցակիցս և, որսալով դրական արձագանքս առ այն, որ այնուհանդերձ տեղյակ եմ, թե ով է Ռեյգանը, շարունակեց,- յոթանասունութ տարեկանում հիվանդացավ ու այլևս ոչինչ չէր հասկանում: Մահացավ իննսուներեք տարեկանում, իսկ ես, ահա…
    Գլխով արեցի, իսկ զրուցակիցս շարունակեց.
    - Հաճելի դեմք ունես, երիտասարդ,- նախկին թեման սպառված համարելով, այս անգամ արդեն ինձ անդրադարձավ ծերունին,- նման մարդիկ հազվադեպ են հանդիպում…
    - Որոշ աղջիկներ այդ կարծիքին չեն,- չկարողանալով զսպել ինձ` պատասխանեցի ես ու ինձնից անկախ հիշեցի հերթական աղջնակին, վերջին զարգացումների հետ կապված այդ դեպքը, երբ մեջտեղի կուրսերում սովորող աղջիկներից մեկը ինձ համարեց. “տարիքով իրենից ահագին մեծ” ու հրաժարվեց կյանք կապել ինձ հետ:
    - Մեջդ ինչ-որ եվրոպական բան կա, դիմագծերդ… երևի,- շարունակեց զրուցակիցս:
    - Ինձ էլի էին դա ասել,- անհամեստ չերևալու, բայց նաև որևէ բան ասած լինելու համար պատասխանեցի ես:
    - Հիմա քսամեկերորդ դարն է, երիտասարդ, իմ դարը վաղուց է անցել; Ես այս դարի մարդ չեմ, ինձնից ու իմ կյանքից այժմ արդեն ոչինչ չի մնացել: Ինչ ես գիտեի, հիմա չկա, իսկ իմ տարեկիցների մեծ մասն արդեն մահացել է: Ամեն ինչ ուրիշ է, աղջիկս ապրում է Ռիգայում ու ոչ մի պայմանով չի ուզում Հայաստան գալ: Բայց հողը քաշում է, իմանո՞ւմ ես, քաշում է ու, երբ ինքը ծերանա, անպայման, անպայման հետ կգա….
    Տարօրինակ իրավիճակ էր, բայց այս անգամ ևս ես չէի կարող չհամաձայնել զրուցակցիս խոսքերի հետ: Աստիճանաբար սկսեցի ափսոսալ, որ չեմ ձայնագրում այս խոսակցությունը…
    - Կներես ինձ, երիտասարդ, կներես, որ խլեցի քո ժամանակը ու ստիպեցի զրույց վարել սովորական մի ծերունու հետ: Ուղղակի հեռախոսս էր անհանգստացնում, բայց հիմա այն կարծես թե արդեն պետք է որ նորմալ լինի,- ժպտաց տարօրինակ ծերունին ու սկսեց ոտքի կանգնել:
    “Դեմքի արտահայտությունը ու դիմախաղը, ինչ զարմանալի երիտասարդական են”,- հատկապես վերջին խոսքերի հետ կապված փայլատակեց ուղեղումս, իսկ ծերունին արդեն հեռախոսի մոտ էր: Կռացավ, վերցրեց այն գետնից, անջատեց գրեթե գետնին հավասար գտնվող հոսանքի բնիկից միացրած լիցքավորման սարքը և ուղղվեց: Կտրոնիս վրա գրված հերթիս թիվը վաղուց էր անցել ու հոգս էլ դա չէր,, բայց, բարեբախտաբար, այդ պահին օպերատորի մոտ այլ մարդ չկար: Օպերատորն ինձ արագ սպասարկեց, իսկ այդ ընթացքում ես աչքի պոչով հասցրեցի նկատել, որ ծերունին արդեն վերջացնում է վճարման ապարատի էկրանի ուսումնասիրումը: Արդեն դուրս էի գալիս, երբ վերջին պահին տեսա բազմոցի ուղիղ կենտրոնում տեղավորված ծերունուն: Ճիշտն ասած արդեն չէի էլ նկատում նրա հնաոճ, փոշոտված ու ցեխոտ շալվարը և տարօրինակ, ասես վաթսունականների սկզբից մնացած գլխարկն ու վրայի հաստ թելը: “Հետո էլ կասեն, ցնդած է…”,- անցավ մտքովս ու միայն արդեն դրսում ես ստիպված եղա ինքս ինձ խոստովանել, որ տարօրինակ այդ ծերունուց “ցնդած” որևէ միտք ես այդպես էլ չլսեցի…

    …Ասում են, թե Աթիլլային, մարդկության այդ դահճին, ազգերը սկզբում ընկալել են ընդամենը որպես հերթական մի նվաճող: Ու միայն այն բանից հետո, երբ Աթիլլան թափել է մարդկության արյունը ավելի շատ, քան դա արել է որևէ մեկը իրենից առաջ, մարդիկ զգացել են, որ գործ ունեն ոչ թե սովորական նվաճողի, ալ աստծո իսկական մուրճի հետ…

    Երևան
    07.10.2010 թ.
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 07.10.2010, 19:08: Պատճառ: հեղինակի խնդրանքով
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (29.08.2011), Mark Pauler (28.01.2011), Nadine (07.10.2010), Nare-M (07.10.2010), Tig (01.02.2011), Ապե Ջան (19.04.2011), Արևածագ (07.10.2010), Դատարկություն (07.10.2010), Լուսաբեր (07.10.2010), Հայուհի (07.10.2010), Հարդ (07.10.2010), ՆանՍ (01.02.2011)

  9. #245
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,330
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ պատմվածք է ու թեման էլ լավն է: Ինչքան հաճախ է երիտասարդությունը մի տեսակ ներողամտաբար նայում ծերությանը, կարծես ինքն իրեն հանգստացնում է.« Դա ինձ հետ չի պատահի, կամ էլ այնքան հեռու է, որ մտածել անգամ չարժե դրա մասին»: Բայց մի ակնթարթ, երբ հայացքդ ու միտքդ սևեռում ես հաճախ աղքատիկ, թափթփված հագուստով, դեմքները կնճռապատ ու աչքերը փոքրացած հենց այդպիսի «անտեսանելի մարդկանց», ապշեցնում է նրանց գեղեցկությունն ու իմաստությունը:
    Լիոն, ինձ շատ դուր եկավ:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (07.10.2010), Mark Pauler (28.01.2011), Nare-M (07.10.2010), Լուսաբեր (07.10.2010), Հայուհի (07.10.2010), Հարդ (07.10.2010), ՆանՍ (01.02.2011)

  11. #246
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածագ ջան, ճիշտ ես ասում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (07.10.2010)

  13. #247
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Lion եղբայր, բռավոոոոոոոոոո…
    Ես սովորություն չունեմ ոճական քննադատություններ անելու, քանզի կարծում եմ, որ ամեն մի գործ յուրահատկության իրավունք ունի: Դու, քո պատմելիքը, լավ ես պատմում: Ոգի կա մեջը, զգացմունքներ է առաջացնում: Ինձ դուր է գալիս:
    Մի բան միայն: Ինչ խոսք, կյանքում ամեն տեսակ մարդ էլ հանդիպում է և քո հերոսն էլ իրավունք ունի լինել այնպիսին` ինչպիսին է: Բայց … Հայկը մնաց մենակ խաղահրապարակում: Իսկ բռունցքի մի հարվածով մազոտին պատուհանից դուրս նետող պապան՝ գնաց միայնակ թափառելու … Էս փոքրիկ պահն էր, որ չնստեց սրտիս

    Հ.Գ. Տղուկս մոտս խաղում էր երբ կարդում էի: Վերջացրի, մատներով խառնեցի մազերը: Նայեց ինձ, աչերով ժպտաց: Ասեցի,- ես ու դու միշտ միասին ենք գնալու կյանքից նեղացած թափառելու: Բան չհասկացավ ( 3 տարեկան չկա), բայց մի երկու ատամիկ փայլեցին ժպիտի մեջից…
    Կարդացի այս տողերը, որոնք կարդացել էր գրեթե 3 տարի առաջ ու... դրանք ինձ նույնքան հուզեցին ու դուր եկան, որքան առաջ: Այս տողերը երևի թե Ակումբումս կարդացած ամենագեղեցիկ տողերից են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #248
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խեր լինի ախպերս, էս ինչ պեղումներ ես արել:
    Փաշես մարտին հինգ կդառնա… Աստծո կամքով դեռ կողքին եմ, թող՝ շատ չհամարի… Ծառս տնկած ա, տղաս ծնված, տունս… եկել եմ հետ, տունս մաքրելու… Առաջ Աստված
    Շնորհակալ եմ…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (29.01.2011), Moonwalker (29.01.2011), My World My Space (28.01.2011), Արևածագ (29.01.2011)

  16. #249
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Խեր լինի ախպերս, էս ինչ պեղումներ ես արել:
    Փաշես մարտին հինգ կդառնա… Աստծո կամքով դեռ կողքին եմ, թող՝ շատ չհամարի… Ծառս տնկած ա, տղաս ծնված, տունս… եկել եմ հետ, տունս մաքրելու… Առաջ Աստված
    Շնորհակալ եմ…
    Աստված պահի … Կհավատսա, եղբայր, այն բանից հետո, երբ գրեթե երեք տարի առաջ ես կարդացի այս տողերը, դրանք մտքիցս ոչ մի կերպ դուրս չէին գալիս: Ազնիվ խոսք - այդպես էլ պատկերացնում էի քեզ ու հատկապես "Փաշայիդ" ( ) - իր նոր ծլած, բայց հիմա երևի արդեն ահագին շատացած ատամիկներով Վերջերս երևի դյուրազգաց եմ դարձել, կամ ինչ... բայց երբ թեմայիս վրա անցնելով հանդիպեցի քո այդ տողերին, չկարողացա չարձագանքել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (01.08.2011), Արևածագ (29.01.2011)

  18. #250
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան, էսօր ի վիճակի չեմ կարդալու, վաղը կկարդամ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (01.02.2011)

  20. #251
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռոմանտիկ գործ էր, հուզվեցի: Ինձ թվում է դու բանաստեղծություններ էլ լավ կգրես, Լիոն ջան:
    Սպասում ենք հայկական հեծելազորի մասին գործերին:

  21. #252
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի, Malxas ջան, ինքդ էլ գիտես, թե ինչ հաճելի ու կարևոր է դրական կարծիք լսել ստեղծագործությանդ մասին: Ու կարևորը` անկեղծ կարծիք: Իսկ որ պատմվածքն էր, որ դու անվանեցիր "ռոմանտիկ"? Ուղղակի հետաքրքիր է
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (01.02.2011)

  23. #253
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի, Malxas ջան, ինքդ էլ գիտես, թե ինչ հաճելի ու կարևոր է դրական կարծիք լսել ստեղծագործությանդ մասին: Ու կարևորը` անկեղծ կարծիք: Իսկ որ պատմվածքն էր, որ դու անվանեցիր "ռոմանտիկ"? Ուղղակի հետաքրքիր է
    Ամենաառաջինը: Մյուսները դեռ չեն կարդացել, քիչ քիչ եմ կարդալու:

  24. #254
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզա Ամենաառաջինը... իմ ամենառաջին պատմվածքն էր այս կյանքում: Ինձ էլ է այն դուր գալիս և, գուցե ծիծաղելի հնչի, բայց երբեմն այն վերընթերցում եմ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (01.02.2011)

  26. #255
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ֆորումցիներ, բարեկամներ:

    Հենց նոր ես հանդիպեցի մի տհաճ իրավիճակի և Ձեզ, որպես իմ ընկերների, ուզում եմ տեղյակ պահել այդ մասին: Հենց նոր մեր ֆորումից Elize-ը ինձ ասաց այն մասին, որ իրեն շատ է դուր եկել այս պատմվածքները, մանավանդ որ նա այն մինչ այդ կարդացել է ՀՀ Գրողների միության կազմում գտնվող "Ցոլքեր" մանկապատանեկան հանդեսում: "Ես կարդացել էի Ձեր այս ստեղծագործությունը "Ցոլքեր" երիտասարդաան հանդեսում, շատ էր մեջս տպավորվել, շատ հավանեցի:" - սրանք Elize-ի խոսքերն են...

    Բաց ես նման հանդեսում կամ որևէ այլ տպագիր տեղ իմ պատմվածքները չեմ տպել…


    Վաղը ևեթ ես կզբաղվեմ այս հարցով և, եթե պատշաճ բավարարում չստանամ, առնվազն դատական հայցը խոստանում եմ այդ ստոր գրագողի դեմ:

    Բարեկամներ, իրավիճակն առայժմ սա է: Ինքս էլ դեռ չեմ տիրապետում լրիվ տեղեկատվությանը և ունեմ գործողությունների մի քանի հնարավոր տարբերակներ:

    Ի՞նչ գաղափարներ, մտքեր կան...

    Ի դեպ - առաջին օրինակը, առանց հեղինակին հղում անելու իմ պատմվածքները տեղադրելու, ես հանդիպեցի այստեղ -

    http://forum.am-kayq.com/topic1810819_0.html

    Խնդրում եմ բոլոր բոլորին - ով երբևէ որևէ վայրում հանդիպի իմ պատմվածքների ցանկացած տիպի օգտագործում ու եթե թեկուզ մազաչափ էլ կկասկածի, որ դրանք ես չեմ օգտագործում, թող ինձ իմաց տա: Նախապես շնորհակալություն բոլորին...
    Բոլոր այն չարաճճիների համար, որոնք կուզենան հանկարծ իմ պատմվածքները որպես իրենցը ներկայացնել ասեմ, որ այս թեմայում տեղադրված պատմվածքների նկատմամբ հեղինակային իրավունքս արդեն ամրագրված է ՀՀ օրենսդրության համաձայն: Հեղինակային իրավունքները հաստատված են "Հայհեղինակ" Հ/Կ-ի կողմից տրված թիվ 06.06.2011 թ-ին թիվ 08/2217 լիցենզիայով:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (29.08.2011), Արամ (07.06.2011)

Էջ 17 18-ից ԱռաջինԱռաջին ... 7131415161718 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աղջիկ-աղջիկ ընկերություն
    Հեղինակ՝ Mar, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 127
    Վերջինը: 16.12.2019, 01:02
  2. Տղա՞, թե՞ աղջիկ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 24.08.2013, 02:06
  3. Գնալ աղջիկ տեսնելու
    Հեղինակ՝ Aurora, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 85
    Վերջինը: 25.11.2011, 20:15
  4. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 92
    Վերջինը: 10.11.2011, 23:19
  5. Տե՛ս, աղջիկ են փախցնում…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 61
    Վերջինը: 25.06.2011, 15:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •